ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
«Հոկտեմբերի 27»-ի բոլոր կատարողները եղել են ՀՅԴ անդամներ, իսկ գլխավոր կատարողը՝ նախկին դաշնակցական. Գրիգոր Հարությունյան

ՀԺԿ փոխնախագահ Գրիգոր Հարությունյանի հետ «Հայկական ժամանակի» զրույցը՝ ստորև.

«Հայաստանի ժողովրդական կուսակցության» (ՀԺԿ) փոխնախագահ Գրիգոր Հարությունյանի խոսքով՝ «Հոկտեմբերի 27»-ի ոճրագործության բոլոր կատարողները եղել են ՀՅԴ անդամներ, իսկ գլխավոր կատարողը՝ նախկին դաշնակցական։ Վերջինս շեշտում է, որ, ըստ այդմ, մտածելու բան, իրոք, կա։ Միևնույն ժամանակ, սակայն, Հարությունյանը համոզված է, որ վերջիններիս երկրորդ անգամ նման բան անել չի հաջողվի։

ՀԺԿ փոխնախագահ Գրիգոր Հարությունյանի հետ «Հայկական ժամանակի» զրույցը՝ ստորև.

 

- Պարոն Հարությունյան, շուրջ մեկ ամիս է՝ խորհրդարանական ընդդիմությունը փողոցային պայքար է սկսել, ինչպես իրենք են ձևակերպում, հանուն Արցախի փրկության եւ ընդդեմ ՀՀ-ի թյուրքացման՝ պահանջելով իշխանության հրաժարականը։ Ըստ Ձեզ՝ ընդդիմադիրները անկե՞ղծ են իրենց առաջ քաշած օրակարգի հարցում, Արցախին ու ՀՀ-ին իրո՞ք վտանգ է սպառնում։    

- Այն խմբակը, որին ընդդիմություն եք կոչում, իրականում ոչ մի կապ չունի «ընդդիմություն» հասկացության հետ։ Դադարե՛ք նրանց այդ բառով կոչել։ Դա հանցագործների խումբ է, հետեւապես չունեն երկրի շահերին միտված օրակարգ։ Նրանց օրակարգը պայքարն է՝ հանուն թալանի փրկության, եւ այդ միակ օրակարգին ամենաօբյեկտիվ, ամենաադեկվատ գնահատականը տալիս է ժողովուրդն իր վերաբերմունքով։ Փողոց փակելով՝ ինչի՞ են ուզում հասնել, բացի ժողովրդին իրենց դեմ տրամադրելուց, ոչնչի չեն հասնելու։

Ժամանակին, երբ ՀԺԿ-ն մասնակցում էր համապետական ընտրություններին, եւ, որպես կանոն, դրանց արդյունքները կեղծվում էին, հաջորդ օրն իսկ ժողովուրդն ինքնաբուխ, իր կամքով ողողում էր փողոցները՝ ի տարբերություն այս օրերի, երբ ժողովրդին խնդրում-աղաչում են դուրս գալ, միանալ իրենց, նաեւ՝ զոռով են բերում ակցիաներին։ Հետո էլ բողոքում են, թե ոստիկանությունը իբրեւ ոչ համաչափ ուժ է կիրառում։ Բա ո՞ւր է, մի փշալար չտեսանք այսքան ժամանակ, ջրցան մեքենա, մահակ չտեսանք: Էդ ինչի՞ց են բողոքում։

Ես հիմա Մեղրիում եմ եւ վստահեցնում եմ, որ այստեղ ապրող մեր ժողովրդի գրեթե 99 տոկոսը դատապարտում է դրանց գործողությունները, վարչապետին ու իշխանությանն էլ՝ մեղադրում՝ ժողովրդավարության հետեւից ընկնելու եւ դրանց դեմը ժամանակին չառնելու համար։ Ասում են՝ ե՞րբ է մայրաքաղաքի կենտրոնից ցրելու նարկոմանների այդ որջը։ Ես էլ ասում եմ՝ այ ժողովուրդ, իրենք իրենց կցրվեն, կմարեն, մի՛ անհանգստացեք։ Ժողովրդավարության հետեւից գնալու հետեւանքով է նաեւ, որ դատական համակարգն այսօր այս վիճակում է։ Հեղափոխությունն ունի իր օրենքները։ Ես հենց սկզբից էլ դեմ էի այս ձեւի քաղաքականությանը, որովհետեւ ի՞նչ է նշանակում հանցագործի հետ գնալ, ժողովրդավարության լեզվով խոսել, բարոյականության դասեր տալ։ Սա գայլի գլխին ավետարան կարդալու մասին ասացվածքն է հիշեցնում։ Գելի ուշքն ու միտքը ոչխարն է, նրան ավետարանի միջոցով ուզում եք դարձի բերե՞լ։ 

Տեսնում եմ՝ Աշոտյանն ու Շարմազանովն են խոսում, Մարգարյան Անդոյի տղան է էդտեղ երեւում, Քոչարյանի տղեն էլ է էդտեղ․․․ Ու սրանց կարգախոսներն եմ լսում՝ կաշառակերությունը վերացնենք, թալանը հետ բերենք։ Կաշառքից ու թալանից խոսող եք, բերեք ձեր թալանածը խելոք-խելոք հետ տվեք, միլիոնատեր տղերք եք։ Արցախում էդ փողերով գոնե մի երկու հատ դիրք կառուցեիք, որ երեխեքը պատերազմի ժամանակ չկոտորվեին։ Ամբողջ ազգն այսօր սգում է պատերազմի զոհերի վիշտը, իսկ սրանք անբարոյական ձեւով խաղում են նրանց հարազատների զգացմունքների հետ, գրգռում կորստյան ցավն ու լցնում փողոցները։ Սա ահավոր բան է։ Սա անելու բան չէ, որը անում են։

 

- Ընդդիմությունը նաև պարբերաբար գուժում է «Սյունիքը հանձնելու», «Զանգեզուրի միջանցքի» մասին՝ այսպիսով մարդկանց մոտ տագնապ ու անորոշություն առաջացնելով։

- Սյունեցիների վրա նման կեղծ ահազանգերը չեն ազդում։ Ժողովուրդը նորմալ, իր համար աշխատում, ապրում է։ Որքան հնարավոր է, նոր հողեր առնում, նոր այգիներ գցում։ Այսինքն՝ եթե ապագա չտեսնեն այստեղ, հող չեն առնի ու այգի չեն տնկի։ Նայում եմ՝ իմ հարեւանությամբ տնամերձ հողամասում սեփական տուն են կառուցում մարդիկ, որ մինչեւ այս չէին անում։ Այսինքն՝ տագնապ չկա, ինչպես որ դրանք են ներկայացնում, այդ իրենք են շահագրգռված, որ տագնապ ու վախ առաջանա ժողովրդի մեջ։

- Խորհրդարանական «Հայաստան» խմբակցությունից են Մեղրիի նախկին քաղաքապետ Մխիթար Զաքարյանը, Սիսիանի նախկին քաղաքապետ Արթուր Սարգսյանը: Արդյոք վերջիններս մասնակցություն ունե՞ն սյունեցիների շրջանում խուճապ տարածելու գործում։  

 

- Ձեր նշած պատգամավորները քաջ գիտեն, որ իրենց երեւանյան ակցիաները չի ընդունում մարզի ժողովուրդը։ Ամենասկզբում նման մտադրություն կար՝ գալ Սյունիք, ինչ-որ ճանապարհներ փակել եւ այլն։ Հետո հասկացան, որ անիմաստ գործ են բռնել, ոչ մեկը դուրս չի գա։ Հեղափոխության օրերին էր, որ մարդիկ էստեղ միջպետական ճանապարհը փակել էին, քանի որ ամբողջ Հայաստանն էր ոտքի կանգնել։ Իսկ հիմա մի քանի հազար մարդով հավաքվել, ուզում են փողոց փակելով՝ հեղափոխություն անե՞լ։ 

- Շարժման մասնակիցները կարծեք փոխել են իրենց մարտավարությունն ու փողոցներ փակելուց զատ՝ նաեւ ամեն կերպ փորձում են բախման գնալ ոստիկանության հետ։

- Այո՛, դրանց ուզածը հենց դա է, որ բախում լինի, որ արյուն դուրս գա, որ իրենց հեռուստաալիքներով դնեն ու պտտեցնեն։ Երեկ լսում եմ, ասում են՝ ոստիկանապետին ասել ենք, թե մի երկու կարմիրբերետավոր կան, որոնք չպիտի այլեւս կատարեն իրենց պարտականությունները, չերեւան մեր աչքին։ Դուք ո՞վ եք, որ նման բան ասեք։ Աշխարհում կա՞ մի երկիր, որտեղ ոստիկանի ցուցումներին չենթարկվողը պատասխանատվություն չկրի։ Ցանկացած երկրում ընդունված նորմ է՝ եթե ոստիկանին կպար, վերջ։ 2008-ին քանի՞ մարդու դատապարտեցին ոստիկանին դիմադրություն ցույց տալու համար, ընդ որում՝ մեկ ոստիկանի ցուցմունքի հիման վրա։ Կամ մոռացե՞լ եք 2004 թվականի ապրիլի դեպքերը Բաղրամյան պողոտայում։ Սպեցնազը դուրս եկավ՝ մի ամբողջ մեքենա, ժողովրդին ջարդեց, ընդ որում՝ նրանցից շատերը քաղաքացիական հագուստ էին կրում եւ վխտում էին ժողովրդի մեջ։   

- Կարծիք կա, թե ընդդիմությունը, սահմանադրական, խաղաղ ճանապարհով չկարողանալով հասնել իշխանափոխության, կարող է գործարկել «Հոկտեմբերի 27»-ի սցենարը։ Հաշվի առնելով այն քաղաքական կոնտինգենտը, որն այսօր այս շարժումը փորձում է առաջ տանել՝ արդյոք հնարավո՞ր է նման սցենարի կրկնություն։

- «Հոկտեմբերի 27»-ի ամբողջ դատաքննության գործընթացին մասնակցել եմ, շատ լավ տեղյակ եմ այդ գործին, նաեւ եղել եմ խորհրդարանական համապատասխան հանձնաժողովի անդամ։ Ուրեմն՝ այդ հանցագործության բոլոր կատարողները եղել են ՀՅԴ անդամ, բոլորը, կատարող գլխավոր սրիկան էլ՝ նախկին դաշնակցական։ Մտածելու բան, իրոք, կա։ Քոչարյանը երբ եկավ իշխանության, հայտարարեց, թե իրադրության փոփոխության պատճառով «30+1» գործով անցնող հայտնի դաշնակցականներին բաց է թողնում։ Նշեմ, որ դատարանով չի կասեցվել այդ գործը, դատավճիռ չկա դրա հետ կապված։ Պարզապես իրադրության փոփոխման հետեւանքով այդ մարդիկ ազատվել են եւ հիմա դրսում են։ Իհարկե, շատերի մոտ կա նման մտավախություն, բայց ես հույս ունեմ, եթե չասեմ՝ համոզված եմ, որ նրանց երկրորդ անգամ նման բան անել չի հաջողվի։ 

- ՀՅԴ-ական Արմեն Ռուստամյանը երեկ իր հարցազրույցում հայտարարել է, թե մինչեւ օգոստոս իրենք դեռ ժամանակ ունեն մարդկանց հրապարակում պահելու, քանի որ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ հաջորդ հանդիպումը օգոստոսին է, եւ «օգոստոսին սեղանին է դրվելու ստորագրված փաստաթուղթ»։

 

- Իրենց ասած քանի՞ այդպիսի օգոստոսներ են անցել, կասե՞ք․․․ Էդ Քոչարյանը չէ՞ր, որ 1999-ին՝ «Հոկտեմբերի 27»-ից հետո, ստորագրեց «Ստամբուլյան խարտիան» եւ դրանով ընդունեց Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։ «Մադրիդյան սկզբունքներն» իրենց օրոք չե՞ն ընդունվել, ընդունվել են, Սերժը համաձայնե՞լ է ստորագրել Կազանի փաստաթուղթը, համաձայնել է։ Հիմա ի՞նչ են ուզում, բանակցություններից առաջ նորի՞ց շոուներ սարքել, պետության դիրքերը թուլացնե՞լ։      

- Իսկ, ըստ Ձեզ, ե՞րբ կավարտվի այս շարժումն ու ի՞նչ ելքով, ընդդիմադիրները կվերադառնա՞ն խորհրդարան, կարծեք արդեն հող են նախապատրաստում դրա համար։  

- Ավարտվել է, էլի, էլ ի՞նչ ավարտվի, սկսած օրից է ավարտվել։ Հիմա, եթե պահանջենք իրենց կուսակցությունների անդամների թիվը, ամեն մեկը հաստատ մի 20-30 հազարանոց ցուցակ կներկայացնի։ Բա ո՞ւր են այդ կուսակցականները, ինչո՞ւ չեն մասնակցում հավաքներին։ Ո՞ւր են այն մարդիկ, որոնք իրենց օգտին են քվեարկել։ Պարզվեց, որ իրենց ձայն են տվել հավաքներին եկող այդ 3-4 հազար հոգին, որոնց մեջ են իրենց ընտանիքի անդամները, ծանոթ-բարեկամները։ Եթե բարոյականություն ունեն, պետք է այսքանից հետո մանդատները վայր դնեն։ Դա կլինի իրենց՝ քաղաքական իմաստով փրկությունը։

 

Հեղինե Մանուկյան

 

armtimes.com


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ևս,14,նահանգ,հետևել,է,կոլորադոյի,օրինակին,և,արգելել,թրամփին,մասնակցելու,ամն,նախագահի,ընտրություններին , ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
Նախօրեին հայտնի է դարձել, որ Կոլորադոյի Գերագույն դատարանն արգելել է Դոնալդ Թրամփին մասնակցել փրայմերիզներին։
աշխատանքները,նախ,կսկսվեն,հայաստանի,ազատ,առևտրի,համաձայնագրի,ստորագրումը՝,օրեր,իրան-եատմ , «Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
«Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
Դեկտեմբերի 25-ին կստորագրվի Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագիրը։ Իրանական կողմի փոխանցմամբ՝ արտոնությունների հետ կապված աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ։ Փոխադարձ առևտրում մաքսատուրքից կազատվեն ՀՀ–ից Իրան արտահանման առաջնային հետաքրություն ներկայացնող ապրանքները։
եթե,ռումբերը,չոչնչացնեն,գազայի,հատվածի,բնակչությանը,սովն,ու,հիվանդությունները,կանեն․,«բժիշկներ,առանց,սահմանների»,կազմակերպություն , Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
«Բժիշկներ առանց սահմանների» միջազգային մարդասիրական կազմակերպությունը դատապարտել է Գազայի հատվածում «միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումը», Իսպանիայում հայտարարել է հասարակական կազմակերպության գլխավոր տնօրեն Մարտա Կանյասը։
ամն,ամն-պատժամիջոցներ,ռուսական-ընկերությունների-դեմ-պատժամիջոցներ,bellatrix-energy-limited,covart-energy-limited,sun-ship-management-d,voliton-dmcc , ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է պատժամիջոցները ռուսական չորս ընկերությունների և նավթամթերք տեղափոխող տանկերի նկատմամբ:
ամն-թուրքիա,հարաբերությունները,դժգոհություն,առաջացրել,կողմում,հունական , ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
Հունաստան-Ամերիկա առաջնորդության խորհրդի գործադիր տնօրեն Էնդի Զեմենդիեսը թուրք-հունական հարաբերություններում նկատվող դրական դինամիկայի ֆոնին բողոք պարունակող նամակ է ուղարկել ԱՄՆ-ի պետքարտուղարություն։
ֆրանսիա,ֆրանսիայի-ազգային-ժողով,սահմանադրական-խորհուրդ,էմանուել-մակրոն,միգրացիայի-մասին-աղմկահարույց-օրենք,ներգաղթի-կանոնները-խստացնելու-մասին-օրինագիծ,ներգաղթի-մասին-օրենսդրության-բարեփոխում , Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Ֆրանսիայի Ազգային ժողովի (խորհրդարանի ստորին պալատ) կողմից դեկտեմբերի 19-ին ընդունված ներգաղթի կանոնները խստացնելու մասին օրինագիծը նախագահ Էմանուել Մակրոնի որոշմամբ կներկայացվի Սահմանադրական խորհրդի հաստատմանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նախարարների խորհրդի նիստից հետո ճեպազրույցում ասել է նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Օլիվյե Վերանը։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: