ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Բոլորը հիացած են ջերմ ընդունելությունից. Նիկոլ Փաշինյանն ընդունել է Բռնցքամարտի միջազգային ասոցիացիայի նախագահին

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Բռնցքամարտի միջազգային ասոցիացիայի (IBA) նախագահ Ումար Կրեմլյովին:

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Բռնցքամարտի միջազգային ասոցիացիայի (IBA) նախագահ Ումար Կրեմլյովին:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են ՀՀ կառավարությունից, հանդիպմանը մասնակցել են Վարչապետի աշխատակազմի ղեկավար, Բռնցքամարտի Եվրոպայի առաջնության անցկացման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի նախագահ Արայիկ Հարությունյանը, ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը և նրա տեղակալ Կարեն Գիլոյանը, Բռնցքամարտի Եվրոպայի կոնֆեդերացիայի նախագահ Իոաննիս Ֆիլիպատոսը, Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Հովսեփյանը, պաշտոնատար այլ անձինք:

 
 

Վարչապետը ողջույնի խոսքում, մասնավորապես, նշել է.  

«Հարգելի պարոն Կրեմլյով, հարգելի գործընկերներ, ողջունում եմ Ձեզ և շատ ուրախ եմ, որ հանդիպում ենք Հայաստանի Հանրապետության համար շատ նշանակալի առիթով՝ մեր երկրում Բռնցքամարտի Եվրոպայի առաջնության անցկացման կապակցությամբ: Անկեղծ ասած՝ մինչ առաջնության կազմակերպումն անգամ ես չգիտեի, որ Հայաստանում մինչ այդ չեն անցկացվել օլիմպիական մարզաձևերի ո՛չ Եվրոպայի, ո՛չ աշխարհի առաջնություններ, և դա բավական տխուր փաստ էր մեզ համար:

Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Ձեզ նաև այս համատեքստում, որ մեր երկրին վստահեցիք այսպիսի պատասխանատու միջոցառման անցկացումը: Հուսով եմ՝ գոհ եք առաջնության անցկացման կազմակերպչական մակարդակից, և այս միջոցառման արդյունքներով մենք վստահ կլինենք, որ կարող ենք հյուրընկալել, կազմակերպել նաև աշխարհի առաջնությունը:

Հաջորդ տարի մենք պատրաստվում ենք ընդունել Ծանր ատլետիկայի Եվրոպայի առաջնությունը, և ընդհանրապես որոշում ենք կայացրել, որ աշխատենք ամեն տարի մեր երկրում հյուրընկալել սպորտային նշանակալի միջոցառումներ: Այս հարցում ևս ակնկալում ենք Ձեր աջակցությունը: Երեկ ես այնտեղ էի. անկեղծ ասած, կարող է տարօրինակ թվալ, բայց առաջին անգամ էի ներկա գտնվում նման մակարդակով բռնցքամարտի մրցաշարին, քանի որ մինչ այդ նման առիթ չէր եղել, և բավական հետաքրքիր էր: Եվս մեկ անգամ ողջունում եմ Ձեզ և կցանկանայի լսել Ձեր տեսակետը կազմակերպման մակարդակի և ընդհանրապես առաջնության կապակցությամբ»:

Բռնցքամարտի միջազգային ասոցիացիայի նախագահը շնորհակալություն է հայտնել ՀՀ վարչապետին ջերմ խոսքերի համար և նշել.

«Պարոն վարչապետ, երբ ի սկզբանե Հայաստանի կողմից հայտ էր ներկայացվել, իսկ ես գիտեմ, որ Հայաստանը բռնցքամարտի երկիր է, գիտեմ, որ այստեղ սիրում են բռնցքամարտ, բնականաբար, Եվրոպան աջակցեց դրան: Ինքս մինչև առաջնությունը եկա, ծանոթացա աշխատանքներին, իրապես շնորհակալ եմ Ձեզ և Ձեր ողջ թիմին՝ բացումը հրաշալի էիք կազմակերպել, բարձր մակարդակով: Եվրոպայի հաջորդ առաջնության մասով պետք է օրինակ վերցնել ձեզնից:

Մեզ համար ամենակարևորը մարզիկների և մարզիչների համար պայմաններն են: Այսօր ևս մեկ անգամ զրուցեցի նրանց հետ, բոլորը հիացած են այսպիսի ջերմ ընդունելությունից, ստեղծված պայմաններից, և դա ամենագլխավորն է: Շուրջ 40 երկիր է ժամանել՝ մասնակցելու առաջնությանը, և բոլորը հիացած են՝ և՛ բացումը, և՛ կացությունը, և՛ սնունդը, և՛ Երևանում շրջայցերը, ամեն ինչ լավ է կազմակերպված: Եվս մեկ անգամ կցանկանայի շնորհակալություն հայտնել անձամբ Ձեզ և Ձեր թիմին, բոլորին, ԿԳՄՍ նախարարությանը, Հայաստանի ֆեդերացիային կատարված մեծ աշխատանքի համար: Դա իսկապես ցույց է տալիս, որ Հայաստանում կարելի է անցկացնել ոչ միայն Եվրոպայի առաջնություն, այլև կարելի է դիտարկել աշխարհի առաջնություն անցկացնելու հարցը, քանի որ կան բոլոր պայմանները: Դուք նշեցիք, որ սա առաջին անգամ է, բայց կարելի է ասել, որ սրանով բացեցիք դարպասները»:

Ումար Կրեմլյովը նշել է, որ այսօր կայանալու են Բռնցքամարտի Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլի մենամարտերը, որոնց տոմսերն ամբողջությամբ սպառված են, և դա վկայում է Հայաստանում այս սպորտաձևի նկատմամբ մեծ հետաքրքրության ու նաև միջոցառման բարձր մակարդակով կազմակերպվածության մասին: Բռնցքամարտի Եվրոպայի կոնֆեդերացիայի նախագահը ևս գոհունակությամբ է արտահայտվել առաջնության կապակցությամբ:

Հանդիպմանը քննարկվել են սպորտի զարգացման հեռանկարներն ու մարտահրավերները, նաև միջազգային մրցաշարերի անցկացման, մարզական ենթակառուցվածքների զարգացման և սպորտային ապրելակերպի խթանման հարցեր: Վարչապետը ներկայացրել է նշված ուղղություններով Կառավարության կողմից իրականացվող հետևողական քայլերը: IBA-ի նախագահն իր հերթին ներկայացրել է ասոցիացիայի ծրագրերը բռնցքամարտի մասսայականացման, մարզիկների պրոֆեսիոնալ աճի համար անհրաժեշտ պայմանների ստեղծման, խրախուսման մեխանիզմների և ենթակառուցվածքային ապահովման ուղղությամբ և հավելել, որ IBA-ը հնարավորինս կաջակցի ՀՀ-ում սպորտի զարգացմանը:

Բռնցքամարտի միջազգային ասոցիացիայի նախագահը հրավիրել է վարչապետ Փաշինյանին՝ դիտելու Բռնցքամարտի Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլի այսօր կայանալիք մենամարտերը:


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ևս,14,նահանգ,հետևել,է,կոլորադոյի,օրինակին,և,արգելել,թրամփին,մասնակցելու,ամն,նախագահի,ընտրություններին , ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
Նախօրեին հայտնի է դարձել, որ Կոլորադոյի Գերագույն դատարանն արգելել է Դոնալդ Թրամփին մասնակցել փրայմերիզներին։
աշխատանքները,նախ,կսկսվեն,հայաստանի,ազատ,առևտրի,համաձայնագրի,ստորագրումը՝,օրեր,իրան-եատմ , «Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
«Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
Դեկտեմբերի 25-ին կստորագրվի Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագիրը։ Իրանական կողմի փոխանցմամբ՝ արտոնությունների հետ կապված աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ։ Փոխադարձ առևտրում մաքսատուրքից կազատվեն ՀՀ–ից Իրան արտահանման առաջնային հետաքրություն ներկայացնող ապրանքները։
եթե,ռումբերը,չոչնչացնեն,գազայի,հատվածի,բնակչությանը,սովն,ու,հիվանդությունները,կանեն․,«բժիշկներ,առանց,սահմանների»,կազմակերպություն , Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
«Բժիշկներ առանց սահմանների» միջազգային մարդասիրական կազմակերպությունը դատապարտել է Գազայի հատվածում «միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումը», Իսպանիայում հայտարարել է հասարակական կազմակերպության գլխավոր տնօրեն Մարտա Կանյասը։
ամն,ամն-պատժամիջոցներ,ռուսական-ընկերությունների-դեմ-պատժամիջոցներ,bellatrix-energy-limited,covart-energy-limited,sun-ship-management-d,voliton-dmcc , ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է պատժամիջոցները ռուսական չորս ընկերությունների և նավթամթերք տեղափոխող տանկերի նկատմամբ:
ամն-թուրքիա,հարաբերությունները,դժգոհություն,առաջացրել,կողմում,հունական , ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
Հունաստան-Ամերիկա առաջնորդության խորհրդի գործադիր տնօրեն Էնդի Զեմենդիեսը թուրք-հունական հարաբերություններում նկատվող դրական դինամիկայի ֆոնին բողոք պարունակող նամակ է ուղարկել ԱՄՆ-ի պետքարտուղարություն։
ֆրանսիա,ֆրանսիայի-ազգային-ժողով,սահմանադրական-խորհուրդ,էմանուել-մակրոն,միգրացիայի-մասին-աղմկահարույց-օրենք,ներգաղթի-կանոնները-խստացնելու-մասին-օրինագիծ,ներգաղթի-մասին-օրենսդրության-բարեփոխում , Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Ֆրանսիայի Ազգային ժողովի (խորհրդարանի ստորին պալատ) կողմից դեկտեմբերի 19-ին ընդունված ներգաղթի կանոնները խստացնելու մասին օրինագիծը նախագահ Էմանուել Մակրոնի որոշմամբ կներկայացվի Սահմանադրական խորհրդի հաստատմանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նախարարների խորհրդի նիստից հետո ճեպազրույցում ասել է նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Օլիվյե Վերանը։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: