ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը ֆեյսբուքի իր էջում հայտնել է, որ ՀՀ Ազգային ժողովի պատվիրակությունը մասնակցում է մայիսի 27-30 Վիլյուսում ընթացող ՆԱՏՕ ԽՎ գարնանային նստաշրջանի աշխատանքներին։
«Պատգամավորներ Վահագն Ալեքսանյանը, Արուսյակ Ջուլհակյանը և ես մասնակցում ենք տնտեսական և անվտանգության հարցերի, քաղաքական, գիտության և տեխնոլոգիայի, ժողովրդավարության և անվտանգության, ինչպես նաև պաշտպանության և անվտանգության հարցերով հանձնաժողովների նիստերին»,- գրել է Քոչարյանը։