ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Խոսքը զրոյական կետից սկսելու մասին է. Անդրանիկ Քոչարյանը՝ դելիմիտացիայի և դեմարկացիայի հարցով ՌԴ առաջարկի մասին

Որոշակի տեխնիկական հարցերի շուրջ համաձայնություն ձեռք բերելուց հետո Հայաստանը պատրաստ է սկսել հանձնաժողովի ձևավորման գործընթացը՝ ի պատասխան Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանների դելիմիտացիայի և դեմարկացիայի նախապատրաստական փուլի վերաբերյալ ՌԴ առաջարկի:

ԱՐՄԵՆՊՐԵՍ: Որոշակի տեխնիկական հարցերի շուրջ համաձայնություն ձեռք բերելուց հետո Հայաստանը պատրաստ է սկսել հանձնաժողովի ձևավորման գործընթացը՝ ի պատասխան Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանների դելիմիտացիայի և դեմարկացիայի նախապատրաստական փուլի վերաբերյալ ՌԴ  առաջարկի: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասացին ՔՊ խմբակցության պատգամավորներն ԱԺ ճեպազրույցում՝ անդրադառնալով հարցին, թե ինչ բովանդակությամբ առաջարկ է եղել ռուսական կողմից:

«Խոսքը գնում է զրոյական կետից սկսելու մասին: Եվ ՀՀ-ն տվել է իր համաձայնությունն այդ աշխատանքների սկզբին մասնակցելու համար: Վարչապետը դրա մասին է ասել»,-ասաց ԱԺ պաշտպանության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:

Էդուարդ Աղաջանյանն էլ ասաց. «Այդ մասին նաև գրավոր ծանուցվել է Ռուսաստանի Դաշնությունը, խոսքը մեր կողմից համաձայնության մասին է: Այն պահին, երբ որոշակի տեխնիկական հարցերի վերաբերյալ ձեռք կբերվի համաձայնություն, ՀՀ-ն պատրաստ է սկսել հանձնաժողովի ձևավորման գործընթացը և անցնել բուն աշխատանքներին»:

Պատգամավորը հիշեցրեց՝ ՀՀ վարչապետը բազմիցս հայտարարել է, որ Հայաստանը պատրաստ է և շահագրգռված է այս գործընթացը օր առաջ սկսել: ՀՀ-ն ընդունել է այդ առաջարկը: Այդ մասին գրավոր ծանուցվել է ռուսական կողմը: «Որոշակի տեխնիկական հարցերի շուրջ համաձայնություն ձեռք բերելուց հետո պատրաստ ենք ձևավորել հանձնաժողով և անցնել աշխատանքներին»,-ասաց Աղաջանյանն ու հավելեց, որ բովանդակության մասին խոսելը դեռ վաղ է, խոսքը նախապատրաստական աշխատանքների սկզբի մասին է:

Աղաջանյանը, նոյեմբերի 16-ին Ադրբեջանի ագրեսիայի ֆոնին ՌԴ-ին դիմելու հարցին անդրադառնալով, շեշտեց, որ Հայաստանը դիմել է Ռուսաստանին՝ ստանալու համար աջակցություն, որպեսզի առաջին հերթին վերականգնվի ՀՀ տարածքային ամբողջականությունը: «Եվ հենց այս կոնտեքստում է պետք դիտարկել ՌԴ-ի այդ առաջարկը: Եվ դելիմիտացիայի և դեմարկացիայի արդյունքում, այն գործընթացի արդյունքում, որը մենք քննարկում ենք, ակնկալվում է, որ այդ խնդիրը կլուծվի, և ՀՀ տարածքային ամբողջականությունը կվերականգնվի: Հետևաբար` ինքնանպատակ չէ Ռուսաստանի ռազմական միջամտությունը, կարևորագույն խնդիր է այս պահին Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքի անձեռնմխելիության ապահովումը: Եվ դեմարկացիան, դելիմիտացիան այն գործիքներից են, որոնք կապահովեն այդ արդյունքը»,-ասաց պատգամավորը:

Անդրադառնալով շահարկումներին, թե իշխանական պատգամավորները ՌԴ-ի նկատմամբ պահանջներ են ներկայացնում՝ Անդրանիկ Քոչարյանը շեշտեց, որ իրենք պահանջ չեն ներկայացնում, պարզապես ցանկանում են, որպեսզի պայմանագրի բոլոր կետերը ճիշտ ժամանակին իրականություն դառնան: «Այնուամենայնիվ, մեր ինքնիշխան տարածքը ոտնձգության է ենթարկվել, դրա արդյունքում տեղի են ունեցել ռազմական գործողություններ, այնուամենայնիվ, մեր բանակը չի թողել, որ հակառակորդը տարածքային նոր ձեռքբերումներ ունենա»,-ասաց նա:

Ավելի վաղ՝ նոյեմբերի 18-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ ՌԴ-ն դելիմիտացիայի և դեմարկացիայի նախապատրաստական փուլի առաջարկ է արել, որն ընդունելի է հայկական կողմի համար:


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ևս,14,նահանգ,հետևել,է,կոլորադոյի,օրինակին,և,արգելել,թրամփին,մասնակցելու,ամն,նախագահի,ընտրություններին , ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
Նախօրեին հայտնի է դարձել, որ Կոլորադոյի Գերագույն դատարանն արգելել է Դոնալդ Թրամփին մասնակցել փրայմերիզներին։
աշխատանքները,նախ,կսկսվեն,հայաստանի,ազատ,առևտրի,համաձայնագրի,ստորագրումը՝,օրեր,իրան-եատմ , «Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
«Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
Դեկտեմբերի 25-ին կստորագրվի Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագիրը։ Իրանական կողմի փոխանցմամբ՝ արտոնությունների հետ կապված աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ։ Փոխադարձ առևտրում մաքսատուրքից կազատվեն ՀՀ–ից Իրան արտահանման առաջնային հետաքրություն ներկայացնող ապրանքները։
եթե,ռումբերը,չոչնչացնեն,գազայի,հատվածի,բնակչությանը,սովն,ու,հիվանդությունները,կանեն․,«բժիշկներ,առանց,սահմանների»,կազմակերպություն , Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
«Բժիշկներ առանց սահմանների» միջազգային մարդասիրական կազմակերպությունը դատապարտել է Գազայի հատվածում «միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումը», Իսպանիայում հայտարարել է հասարակական կազմակերպության գլխավոր տնօրեն Մարտա Կանյասը։
ամն,ամն-պատժամիջոցներ,ռուսական-ընկերությունների-դեմ-պատժամիջոցներ,bellatrix-energy-limited,covart-energy-limited,sun-ship-management-d,voliton-dmcc , ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է պատժամիջոցները ռուսական չորս ընկերությունների և նավթամթերք տեղափոխող տանկերի նկատմամբ:
ամն-թուրքիա,հարաբերությունները,դժգոհություն,առաջացրել,կողմում,հունական , ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
Հունաստան-Ամերիկա առաջնորդության խորհրդի գործադիր տնօրեն Էնդի Զեմենդիեսը թուրք-հունական հարաբերություններում նկատվող դրական դինամիկայի ֆոնին բողոք պարունակող նամակ է ուղարկել ԱՄՆ-ի պետքարտուղարություն։
ֆրանսիա,ֆրանսիայի-ազգային-ժողով,սահմանադրական-խորհուրդ,էմանուել-մակրոն,միգրացիայի-մասին-աղմկահարույց-օրենք,ներգաղթի-կանոնները-խստացնելու-մասին-օրինագիծ,ներգաղթի-մասին-օրենսդրության-բարեփոխում , Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Ֆրանսիայի Ազգային ժողովի (խորհրդարանի ստորին պալատ) կողմից դեկտեմբերի 19-ին ընդունված ներգաղթի կանոնները խստացնելու մասին օրինագիծը նախագահ Էմանուել Մակրոնի որոշմամբ կներկայացվի Սահմանադրական խորհրդի հաստատմանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նախարարների խորհրդի նիստից հետո ճեպազրույցում ասել է նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Օլիվյե Վերանը։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: