ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Այսպիսի քայլերը կարող են զսպիչ դեր ունենալ. որ դեպքում Հայաստանը կարող է դիմել ՄԱԿ-ի ԱԽ

«Առաջին լրատվականի հետ զրույցակիցն է միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանը

Հայաստանի Արտաքին գործերի նախարարի խոսնակը, ի պատասխան բազմաթիվ հորդորներին և  հարցմանը, թե նոյեմբերի 16-ին Հայաստանի արևելյան մասում Ադրբեջանի կողմից ինքնիշխան տարածք ներխուժելու հիման վրա՝ արդյոք  Հայաստանը վերջապես չի պատրաստվո՞ւմ  դիմել ՄԱԿ-ի ԱԽ,  նշել է, որ Հայաստանը իր տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը պաշտպանելու համար դիտարկում է միջազգային իրավունքի և դիվանագիտական պրակտիկայի բոլոր գործիքների կիրառումը,այդ թվում՝ ՀԱՊԿ-ից բացի՝ ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդ դիմելը,որի նախագահին արդեն իսկ տեղեկացրել են վերջին օրերին Ադրբեջանի կողմից Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ զինված հարձակումների մասին, ինչը ոտնահարում է ՄԱԿ-ի կանոնադրությունը, միջազգային իրավունքը: Իսկ մինչ այդ նոյեմբերի 16-ին ՄԱԿ-ում մեր մշտական ներկայացուցիչն էր ելույթ ունեցել, որում բարձրաձայնել է Ադրբեջանի ագրեսիայի մասին  և կոչ էր արել, որ  միջազգային դերակատարների կողմից հրատապ և արդյունավետ քայլեր ձեռնարկվեն՝ հետագա սրացումը կանխարգելելու և Հայաստանի տարածքից Ադրբեջանի զինված ուժերի անվերապահ և ամբողջական դուրսբերումն ապահովելու նպատակով։

 

«ԱԳՆ հայտարարությունը և ՄԱԿ –ում մեր մշտական ներկայացուցչի ելույթը  դեռ պաշտոնական դիմում չեն, քանի որ այն ենթադրում է կոնկրետ փաստերի, ապացույցների ամբողջական հավաքագրման իրականացում, նախապես դիվանագիտական և իրավական պատրաստվածություն, մշտական անդամ երկրների հետ լուրջ աշխատանք, որպեսզի  չխափանեն որոշման ընդունումը։ Ինչ վերաբերում է, թե դրանք ազդարարո՞ւմ են ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդ  դիմելու գործընթացի մեկնարկի մասին, հաստատ պատասխան չեմ կարող տալ, քանի որ այդ հարցին կարող են պատասխանել  միայն այդ մարմինները»,-«Առաջին լրատվականի» հետ զրույցում նշեց  միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանը:

Ըստ նրա՝ այսպիսի քայլերը, սակայն, կարող են քաղաքական առումով զսպիչ դեր  ունենալ: Հարցին՝ ինչ սպասելիքներ կարող ենք ունենալ հարցի բարձրացումով՝ իրավագետը կարծում է՝ սա դեռ  ոչ այնքան մեծ, սահմանային միջադեպ է, որպեսզի  անվտանգության խորհրդը հրատապ նիստ հրավիրի և քննի խնդիրը, բայց եթե Ադրբեջանը մեծացնի էսկալացիայի մասշտաբները, հայկական  կողմը կարող է արդեն հատուկ դիմումով ներկայացնել, որի  հիման  վրա՝ հնարավոր է ՄԱԿ անվտանգության խորհուրդը արագ ու հրատապ նիստ գումարի՝ էքսպանսիան կանխելու  միջոցներ կիրառելու նպատակով։

Ղազարյանի կարծիքով՝ հայկական կողմի դիրքորոշումը ընդհանուր առմամբ այն տրամաբանությամբ է, որ  միջադեպի հետ կապված նախ՝ հավանաբար   կդիմենք  ՀԱՊԿ-ին, քանի որ դա Հայաստանի պայմանագրային ռեգիոնալ պաշտպանության  մեխանիզմն է, ապա արդյունքի չհասնելու դեպքում կփորձենք օգտվել ՄԱԿ-ի մանդատից։

Հեղինակ՝ Թամարա Ղազարյան


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ևս,14,նահանգ,հետևել,է,կոլորադոյի,օրինակին,և,արգելել,թրամփին,մասնակցելու,ամն,նախագահի,ընտրություններին , ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
Նախօրեին հայտնի է դարձել, որ Կոլորադոյի Գերագույն դատարանն արգելել է Դոնալդ Թրամփին մասնակցել փրայմերիզներին։
աշխատանքները,նախ,կսկսվեն,հայաստանի,ազատ,առևտրի,համաձայնագրի,ստորագրումը՝,օրեր,իրան-եատմ , «Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
«Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
Դեկտեմբերի 25-ին կստորագրվի Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագիրը։ Իրանական կողմի փոխանցմամբ՝ արտոնությունների հետ կապված աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ։ Փոխադարձ առևտրում մաքսատուրքից կազատվեն ՀՀ–ից Իրան արտահանման առաջնային հետաքրություն ներկայացնող ապրանքները։
եթե,ռումբերը,չոչնչացնեն,գազայի,հատվածի,բնակչությանը,սովն,ու,հիվանդությունները,կանեն․,«բժիշկներ,առանց,սահմանների»,կազմակերպություն , Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
«Բժիշկներ առանց սահմանների» միջազգային մարդասիրական կազմակերպությունը դատապարտել է Գազայի հատվածում «միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումը», Իսպանիայում հայտարարել է հասարակական կազմակերպության գլխավոր տնօրեն Մարտա Կանյասը։
ամն,ամն-պատժամիջոցներ,ռուսական-ընկերությունների-դեմ-պատժամիջոցներ,bellatrix-energy-limited,covart-energy-limited,sun-ship-management-d,voliton-dmcc , ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է պատժամիջոցները ռուսական չորս ընկերությունների և նավթամթերք տեղափոխող տանկերի նկատմամբ:
ամն-թուրքիա,հարաբերությունները,դժգոհություն,առաջացրել,կողմում,հունական , ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
Հունաստան-Ամերիկա առաջնորդության խորհրդի գործադիր տնօրեն Էնդի Զեմենդիեսը թուրք-հունական հարաբերություններում նկատվող դրական դինամիկայի ֆոնին բողոք պարունակող նամակ է ուղարկել ԱՄՆ-ի պետքարտուղարություն։
ֆրանսիա,ֆրանսիայի-ազգային-ժողով,սահմանադրական-խորհուրդ,էմանուել-մակրոն,միգրացիայի-մասին-աղմկահարույց-օրենք,ներգաղթի-կանոնները-խստացնելու-մասին-օրինագիծ,ներգաղթի-մասին-օրենսդրության-բարեփոխում , Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Ֆրանսիայի Ազգային ժողովի (խորհրդարանի ստորին պալատ) կողմից դեկտեմբերի 19-ին ընդունված ներգաղթի կանոնները խստացնելու մասին օրինագիծը նախագահ Էմանուել Մակրոնի որոշմամբ կներկայացվի Սահմանադրական խորհրդի հաստատմանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նախարարների խորհրդի նիստից հետո ճեպազրույցում ասել է նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Օլիվյե Վերանը։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: