ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Ալիև-Քոչարյան «համատեղ մեղադրական» ընդդեմ Հայաստանի

Գրեթե միաժամանակ, Ադրբեջանի նախագահ Ալիևն ու Հայաստանի նախկին նախագահ, խորհրդարանական ընդդիմություն երկրորդ ուժի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը Հայաստանը մեղադրում են Արցախի դեմ 44-օրյա թուրք-ադրբեջանական ագրեսիա «հրահրելու» համար:

Բառերը ամբողջապես նույնը չեն, սակայն դե ֆակտո նույնն են մտքերը: Այն, որ Ալիևը փորձում է Թուրքիայի հրամանատարությամբ և վարձկան ահաբեկիչների ներգրավումով, Պակիստանի և Իսրայելի հետ դաշնակցված ագրեսիայի պատասխանատվությունը դնել Հայաստանի վրա, դա հասկանալի է, Ալիևն այլ բան չէր էլ անելու: Բայց, որ գործնականում նույնն անում է Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, սա արդեն մեղմ ասած տարակուսելի է: Այն, որ երկրորդ նախագահը կոշտ և հաճախ անգամ կոպիտ քննադատության է ենթարկում Հայաստանի քաղաքական ղեկավարությանը, սրա հետ ոմանք կարող են համաձայնել, ոմանք՝ ոչ, կարող են համաձայնել մասամբ, կարող են չհամաձայնել ոճի առումով, բայց հավանության արժանացնել բովանդակությունը, բայց բոլոր դեպքերում այդ ամենը միանգամայն հասկանալի է, անգամ եթե դիտարկենք լոկ իշխանության համար պայքարի տրամաբանության մեջ, եթե մարդիկ համոզված լինեն, որ դա արվում է ոչ թե հանուն Հայաստանի լավագույն շահի, այլ ընդամենը հանուն իշխանության վերադարձի, հանուն պատերազմի պարտությունը դրա հնարավորություն դարձնելու:

 
 
 

Բայց, երբ այդ ամենով հանդերձ Հայաստանի նախկին նախագահը ընդդիմության գլխավորի կարգավիճակով թուրք-ադրբեջանական ագրեսիայի պատասխանատվությունն է դնում Հայաստանի վրա, դա չի կարող տեղավորվել որևէ առողջ դատողության շրջանակում, բացառությամբ մի դեպքի՝ երբ այդ ուժը նաև ներկայացնի հստակ և համոզիչ ապացույցներ, որ Հայաստանի քաղաքական ղեկավարությունը դիտավորյալ է իրավիճակը մտցրել փակուղի և ստեղծել պատերազմի նախադրյալ: Բայց, ամբողջ հարցն այն է, որ այդ համոզիչ վկայությունը Սերժ Սարգսյանի ելույթն է 2018 թվականի ապրիլին, երբ պատրաստվում էր դառնալ վարչապետ և հայտարարում էր, որ բանակցությունը փակուղում է, բանակցություն չկա, որովհետև Ադրբեջանը անընդհատ մեծացնոում է պահանջները՝ Հայաստանի համար անընդունելիության աստիճան: Երբ կա Սարգսյանի այդ ելույթը, չափազանց բարդ է համոզել որևէ ողջախոհ սուբյեկտի, որ բանակցությունը փակուղի է մտցրել Հայաստանի հետհեղափոխական իշխանությունը: Սա չի նշանակում, որ հետհեղափոխական իշխանությունը արցախյան հարցում ամեն ինչ արել է անթերի, արել է ճիշտ, բայց ամբողջ հարցն այն է, որ փակուղին արել է ոչ թե այդ իշխանությունը, այլ այն, որը պատասխանատու է եղել բանակցային այսպես ասած նախահեղափոխական գործընթացի համար:

Ավելին, չափազանց բարդ և թերևս անհնարին է ներկայացնել հետհեղափոխական փակուղու համոզիչ վկայություն, երբ այսօր պատերազմի պատասխանատվությունը Հայաստանի վրա դնող ներհայաստանյան ուժերը հենց իրենք էին հեղափոխությունից հետո փորձում «հող հանձնել» արձանագրել ու մեղադրական շեփորել Փաշինյանի բոլոր այն ելույթներում, որտեղ նա խոսում էր խաղաղության անհրաժեշտության մասին: Այն դեպքում, երբ թավշյա հեղափոխությունից հետո բանակցություն այդուհանդերձ կար, նշմարվում էր, շարժվում, երբ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո սկսում էին քննարկվել «խաղաղության նախապատրաստման» քայլեր, այդ թվում հանրային տարբեր խմբերի փոխայցերի պրակտիկայի ներդրումով:

Միջազգային իրադրությունը սակայն զարգացավ իհարկե բավականին անհարմար և ծանր սցենարով, հանգելով մի կետի, երբ առաջացավ Կովկասում պատերազմի թուրք-իսրայելական շահառության պատեհագույն իրավիճակ, որն էլ նրանք ձեռքից բաց չթողեցին, հիանալի հաշվարկելով նաև Ռուսաստանին դիմադրության սուղ հնարավորությունները: Ռուսաստանն էլ իր հերթին այդպիսի ռիսկերի հստակ գիտակցումով դրանց սկսել էր պատրաստվել դեռևս 2017 թվականից՝ Սերժ Սարգսյանին դնելով «երրորդ ժամկետի» անխուսափելիության առաջ, երբ Հայաստանի ու Արցախի գլխին պայթելիքը կներգրավեր նրա այդ քայլի հետևանքով Հայաստանի դիմադրունակության գերթուլացմանը: Հեղափոխությունից հետո Ռուսաստանը գործի դրեց պլան Բ-ն, այլ կերպ ասած՝ «սորոսականության» մեղադրանքը:

Հեղինակ՝ ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ

1in.am


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ևս,14,նահանգ,հետևել,է,կոլորադոյի,օրինակին,և,արգելել,թրամփին,մասնակցելու,ամն,նախագահի,ընտրություններին , ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
Նախօրեին հայտնի է դարձել, որ Կոլորադոյի Գերագույն դատարանն արգելել է Դոնալդ Թրամփին մասնակցել փրայմերիզներին։
աշխատանքները,նախ,կսկսվեն,հայաստանի,ազատ,առևտրի,համաձայնագրի,ստորագրումը՝,օրեր,իրան-եատմ , «Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
«Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
Դեկտեմբերի 25-ին կստորագրվի Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագիրը։ Իրանական կողմի փոխանցմամբ՝ արտոնությունների հետ կապված աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ։ Փոխադարձ առևտրում մաքսատուրքից կազատվեն ՀՀ–ից Իրան արտահանման առաջնային հետաքրություն ներկայացնող ապրանքները։
եթե,ռումբերը,չոչնչացնեն,գազայի,հատվածի,բնակչությանը,սովն,ու,հիվանդությունները,կանեն․,«բժիշկներ,առանց,սահմանների»,կազմակերպություն , Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
«Բժիշկներ առանց սահմանների» միջազգային մարդասիրական կազմակերպությունը դատապարտել է Գազայի հատվածում «միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումը», Իսպանիայում հայտարարել է հասարակական կազմակերպության գլխավոր տնօրեն Մարտա Կանյասը։
ամն,ամն-պատժամիջոցներ,ռուսական-ընկերությունների-դեմ-պատժամիջոցներ,bellatrix-energy-limited,covart-energy-limited,sun-ship-management-d,voliton-dmcc , ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է պատժամիջոցները ռուսական չորս ընկերությունների և նավթամթերք տեղափոխող տանկերի նկատմամբ:
ամն-թուրքիա,հարաբերությունները,դժգոհություն,առաջացրել,կողմում,հունական , ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
Հունաստան-Ամերիկա առաջնորդության խորհրդի գործադիր տնօրեն Էնդի Զեմենդիեսը թուրք-հունական հարաբերություններում նկատվող դրական դինամիկայի ֆոնին բողոք պարունակող նամակ է ուղարկել ԱՄՆ-ի պետքարտուղարություն։
ֆրանսիա,ֆրանսիայի-ազգային-ժողով,սահմանադրական-խորհուրդ,էմանուել-մակրոն,միգրացիայի-մասին-աղմկահարույց-օրենք,ներգաղթի-կանոնները-խստացնելու-մասին-օրինագիծ,ներգաղթի-մասին-օրենսդրության-բարեփոխում , Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Ֆրանսիայի Ազգային ժողովի (խորհրդարանի ստորին պալատ) կողմից դեկտեմբերի 19-ին ընդունված ներգաղթի կանոնները խստացնելու մասին օրինագիծը նախագահ Էմանուել Մակրոնի որոշմամբ կներկայացվի Սահմանադրական խորհրդի հաստատմանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նախարարների խորհրդի նիստից հետո ճեպազրույցում ասել է նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Օլիվյե Վերանը։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: