ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Թյուրքալեզուների գործակցության եվրասիական էքսպանսիան հայկական ներքաղաքական պարզունակության ֆոնին

Թուրքիան հանդես է գալիս թյուրքալեզու պետությունների միջև գործակցության բոլոր խոչընդոտների վերացման օգտին, հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Չավուշօղլուն, Ստամբուլում Թյուրքալեզու երկրների Խորհրդի արտգործնախարարների հավաքի ժամանակ:

 Նա ազդարարել է, որ կազմակերպության առաջ կան լուծման ենթակա կարևոր հարցեր և կայացնելու որոշումներ: Մասնավորապես, Չավուշօղլուն խոսել է Թուրքմենստանին դիտորդի կարգավիճակ տրամադրելու մասին, որով, ըստ նրա, կազմակերպությունը կներառի արդեն բոլոր թյուրքալեզու երկրներին:

 
 
 

Միաժամանակ նա հիշեցրել է, որ օրակարգում է Թյուրքալեզու պետությունների գործակցության Խորհուրդը Կազմակերպության անվանափոխելու մասին: Սա իհարկե նշանակում է, որ փոխվում է այդ միավորի քաղաքական կարգավիճակն ու ռեժիմը, ձևավորվում է մշտական գործունեության սկզբունքով աշխատող նոր մարմին, որը շոշափում է շահեր, որոնք էապես առնչվում են ոչ միայն Հայաստանին կովկասյան ռեգիոնալ տարածության իմաստով, այլ այսպես ասած եվրասիական: Ի վերջո, թյուրքալեզու պետությունների Կազմակերպության անդամ են նաև ԵՏՄ ու ՀԱՊԿ անդամ միջինասիական պետությունները, բացառությամբ Տաջիկստանի: Ավելին, Թյուրքալեզուների գործակցության առայժմ մշակութային կենտրոն է դիտվում Ղազախստանի Թուրքեստան քաղաքը, սակայն մեծ հավանականությամբ Ղազախստանը կարող է հավակնել այսպես ասած շտաբ բնակարանի, հաշվի առնելով օրինակ այն, որ հենց այդ երկրի նախկին նախագահ Նազարբաևն է կազմակերպությանը ներկայացրել 2040-ի զարգացման նախաձեռնությունը, որը քննարկելու են նաև ստամբուլյան հավաքի ժամանակ: Սակայն, դա դեռ այդ ամենը չէ, որովհետև Թյուրքալեզուների գործակցության կազմակերպության դիտորդ լինելու ցանկություն արտահայտել է նաև Ռուսաստանը: Իհարկե բարդ է ասել, թե Մոսկվայի համար սա որքան է իրապես հետապնդելի նպատակ և որքանով է քաղաքական քննարկումների միջոց, բայց կասկածից վեր է այն, որ Ռուսաստանն ինքն այսօր դե ֆակտո թյուրքալեզու միավոր է առնվազն զգալիորեն, հաշվի առնելով իր ներսում այդպիսի դաշնային միավորների առկայությունն ու նաև ազդեցությունը: Ահա այս համատեքստում, երբ Չավուշօղլուն հայտարարում է, որ Թուրքիան կողմ է բոլոր խոչընդոտների վերացմանը, առնվազն հարց է առաջ գալիս, թե արդյո՞ք Անկարայի համար օրինակ ԵՏՄ կամ ՀԱՊԿ Թյուրքալեզուների միջև գործակցության խոչընդոտ են, որոնք պետք է հաղթահարել, կամ այսպես ասած յուրացնել: Որովհետև, դրանք վերպետական կառույցներ են, որոնք ունեն երրորդ երկրների հետ հարաբերության որոշակի սահմանափակման, կարգավորման քաղաքական կանոնակարգեր:

Հետևաբար, եթե այսօր Անկարան դիտարկի նաև թյուրքալեզուների միավորման կազմակերպության անվտանգային բաղադրիչի հեռանկար, ապա այստեղ մեղմ ասած հարցեր են առաջանալու ՀԱՊԿ հանդեպ վերաբերմունքի առումով: Այդ հարցերը Հայաստանում ոչ միայն չեն կարող դուրս մնալ ուշադրությունից, այլ պետք է լինեն համակ և բազմակողմանի ուշադրության առարկա, ընդ որում ոչ միայն իշխանության, այլ նաև բոլոր քաղաքական շրջանակների համար, եթե իհարկե նրանք ժամանակ և ցանկություն ունեն «թուրքացման» վերաբերյալ պարզունակ լոզունգներից դուրս զբաղվել պատասխանատու և լուրջ քաղաքականությամբ ու փնտրել պատասխաններ թյուրքալեզուների եվրասիական էքսպանսիային վերաբերող հարցերին:

Հեղինակ՝ ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ

1in.am

 


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ևս,14,նահանգ,հետևել,է,կոլորադոյի,օրինակին,և,արգելել,թրամփին,մասնակցելու,ամն,նախագահի,ընտրություններին , ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
Նախօրեին հայտնի է դարձել, որ Կոլորադոյի Գերագույն դատարանն արգելել է Դոնալդ Թրամփին մասնակցել փրայմերիզներին։
աշխատանքները,նախ,կսկսվեն,հայաստանի,ազատ,առևտրի,համաձայնագրի,ստորագրումը՝,օրեր,իրան-եատմ , «Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
«Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
Դեկտեմբերի 25-ին կստորագրվի Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագիրը։ Իրանական կողմի փոխանցմամբ՝ արտոնությունների հետ կապված աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ։ Փոխադարձ առևտրում մաքսատուրքից կազատվեն ՀՀ–ից Իրան արտահանման առաջնային հետաքրություն ներկայացնող ապրանքները։
եթե,ռումբերը,չոչնչացնեն,գազայի,հատվածի,բնակչությանը,սովն,ու,հիվանդությունները,կանեն․,«բժիշկներ,առանց,սահմանների»,կազմակերպություն , Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
«Բժիշկներ առանց սահմանների» միջազգային մարդասիրական կազմակերպությունը դատապարտել է Գազայի հատվածում «միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումը», Իսպանիայում հայտարարել է հասարակական կազմակերպության գլխավոր տնօրեն Մարտա Կանյասը։
ամն,ամն-պատժամիջոցներ,ռուսական-ընկերությունների-դեմ-պատժամիջոցներ,bellatrix-energy-limited,covart-energy-limited,sun-ship-management-d,voliton-dmcc , ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է պատժամիջոցները ռուսական չորս ընկերությունների և նավթամթերք տեղափոխող տանկերի նկատմամբ:
ամն-թուրքիա,հարաբերությունները,դժգոհություն,առաջացրել,կողմում,հունական , ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
Հունաստան-Ամերիկա առաջնորդության խորհրդի գործադիր տնօրեն Էնդի Զեմենդիեսը թուրք-հունական հարաբերություններում նկատվող դրական դինամիկայի ֆոնին բողոք պարունակող նամակ է ուղարկել ԱՄՆ-ի պետքարտուղարություն։
ֆրանսիա,ֆրանսիայի-ազգային-ժողով,սահմանադրական-խորհուրդ,էմանուել-մակրոն,միգրացիայի-մասին-աղմկահարույց-օրենք,ներգաղթի-կանոնները-խստացնելու-մասին-օրինագիծ,ներգաղթի-մասին-օրենսդրության-բարեփոխում , Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Ֆրանսիայի Ազգային ժողովի (խորհրդարանի ստորին պալատ) կողմից դեկտեմբերի 19-ին ընդունված ներգաղթի կանոնները խստացնելու մասին օրինագիծը նախագահ Էմանուել Մակրոնի որոշմամբ կներկայացվի Սահմանադրական խորհրդի հաստատմանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նախարարների խորհրդի նիստից հետո ճեպազրույցում ասել է նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Օլիվյե Վերանը։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: