ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Հանուն Հանրապետության Կուսակցություն Հայտարարություն՝ Արցախյան 44-օրյա պատերազմի տարելիցի կապակցությամբ

Նոյեմբերի 9-ին լրացավ Արցախյան 44-օրյա պատերազմի ողբերգական ավարտի մեկ տարին, որի արդյունքում Ռուսաստանի նախագահի միջնորդությամբ ընդունված եռակողմ հայտարարարությունը ցայսօր չի լուծել այդ և դրան հաջորդած հունվարի 11-ի եռակողմ հայտարարության կարևորագույն դրույթներ։

Տասնյակ գերեվարված մեր հայրենակիցներ շարունակում են գտնվել ադրբեջանական բանտերում, տարածաշրջանի ճանապարհներն ու կոմունիկացիաները մնում են շրջափակված, Թուրքիան և Ադրբեջանը նորանոր պահանջներ են առաջ քաշում, հակառակորդի գործողություններն Արցախում և ոտնձգությունները Հայաստանի տարածքի նկատմամբ նպատակ են հետապնդում վարկաբեկել ռուսական խաղաղապահական և սահմանապահ առաքելությունը, ինչպես նաև կասկածի տակ դնել հաստատված ռեգիոնալ նոր ստատուս քվոյի արդյունավետությունն ու հեռանկարայնությունը։

Ողբերգական պատերազմի արդյունքում մեր համահայ ժողովուրդի մի մասն Արցախի Հանրապետությունում բռնության զոհ դարձավ եւ զրկվեց հայրենիքից, հազարավոր լուսավոր հայորդիներ նահատակվեցին մարտի դաշտում։

Մենք խոնարհվում ենք նրանցից յուրաքանչյուրի սխրանքի, անձնազոհության եւ հիշատակի առաջ, սփոփանքի խոսքեր հղելով նրանց ընտանիքներին, հարազատներին, մարտական ընկերներին։

Միջազգային հանրությունը անհաղորդ մնաց հայկական հողում Մեծ Եղեռնից մեկ դար անց ծավալվող ողբերգությանը, միայն առանձին պետություններ, հասարակական, քաղաքական եւ պետական գործիչներ հավատարիմ մնացին համամարդկային արժեքներին, մարդկային ողջախոհությանը, մարդասիրությանը եւ սկզբունքներին, եւ այդ ծանր օրերին այցելեցին Հայաստան եւ Արցախ, որոնց մեր խորին երախտագիտությունն ենք հայտնում։

Սփյուռքի տասնյակ հազարավոր մեր հայրենակիցներ իրենց նվիրումը եւ լուման ներդրեցին, օգնության գալով արյունաքամ եղբայրներին եւ քույրերին, նրանցից շատերը կամավոր զինվորագրվեցին Հայոց Բանակին, իսկ ոմանք էլ նահատակվեցին հանուն Ազատ եւ Անկախ Հայաստանի, Ազատ եւ Անկախ Արցախի։

Միեւնույն ժամանակ, Արցախյան 44-օրյա պատերազմը վեր հանեց Հայաստանի անկախության ժամանակաշրջանի վերնախավերի հետեւողական բացթողումների, կարճատեսության, հանցագործ անտարբերության, դոգմատիզմի, գավառամտության, իսկ որոշ դեպքերում էլ՝ ուղղակի հակապետական, հանցավոր քայլերի հետեւանքների, ժողովրդավարության նահանջի, պետության զավթման եւ մաֆիոզ պետության կազմավորման, քաղաքացուն պետությունից օտարման, պետության դիմադրողական կարողությունների, մարդկային, կազմակերպական եւ մտավոր ներուժի վատնման, դրա հետ շաղկապված՝ ահագնացող եւ չհաղթահարվող սպառնալիքների մի ողբերգական ամբողջություն, որը եւ կանխորոշեց այդ պատերազմի սանձազերծման հնարավորությունը, այնուհետեւ՝ նման ընթացքը։

Համոզված ենք, որ ողջ այդ ճանապարհը, որը հանգեցրեց պատերազմի, պետք է դառնա խորը, համապարփակ, բարեխիղճ եւ շահախնդիր ուսումնասիրության առարկա, որի արդյունքները, հետեւությունները ոչ միայն պետք է հրապարակայնորեն ներկայացվեն հանրությանը, դրանից բխող քաղաքական, բարոյական եւ իրավական հետեւանքներով, այլեւ քաղված դասերը հիմք դառնան մեր պետության արմատական բարեփոխման եւ արդիականացման, ապագայի ռազմավարությունների համար։

Գտնում ենք, որ երկիրը պիտի շարունակի անշեղորեն ընթանալ ժողովրդավարության հաստատման և զարգացման այլընտրանք չունեցող ճանապարհով՝ իրապես իրավական, ժողովրդավարական, սոցիալական պետություն ունենալու համար։

Պարտավոր ենք անել ամեն բան երկրի ներքին անվտանգությունը ապահովելու համար՝ բացահայտելով և չեզոքացնելով ներքին պառակտիչ, քայքայիչ և պետությունը ներսից կազմաքանդելու նպատակ հետապնդող հինգերորդ շարասյուն հանդիսացող կեղծ քաղաքական ուժերին։

Անցած պատերազմը նաեւ հոդս ցնդեցրեց նորագույն ժամանակաշրջանում ձեւավորված՝ անվտանգության, պաշտպանական, արտաքին, արտաքին տնտեսական եւ մնացյալ բոլոր քաղաքականությունների հիմքում ընկած քաղաքական դիցաբանությունը, որը տարիներով տանում էր երկիրը դեպի փակուղի, պատերազմի արհավիրքը դարձնելով դրա անխուսափելի եւ ողբերգական վերջաբանը։

Համոզված ենք, որ անհրաժեշտ է միջազգային հանրության առջև վեր հանել բոլոր այն միջազգային անվտանգության խնդիրները, որոնք առաջ են եկել քառասունչորս օրյա պատերազմի ժամանակ և դրանից հետո՝ ապահովելու համար ուժի գործադրման կամ դրա սպառնալիքի, ագրեսիվ պատերազմ սանձազերծելու հետագա որևէ հնարավորությունը աշխարհի ցանկացած կետում։

Կուսակցությունը գտնում է, որ արցախցիների անվտանգության, խաղաղ կյանքի և զարգացման համար արցախյան խնդիրը պետք լուծվի բացառապես խաղաղ միջոցներով, միջազգայնորեն ճանաչված՝ ազգերի ինքնորոշման և անջատում հանուն փրկության սկզբունքների շրջանակում։

Մենք հավատացած ենք, որ երկրի բոլոր վերքերն ամոքելու, անդառնալի ահռելի կորուստներն իմաստավորելու, մեր պետականության հետագա ընթացնքն ապահովելու ճանապարհը մեկն է`վերցնել մեր ճակատագիրը մեր ձեռքը, վերստանձնել պատասխանատվությունը սերունդների առաջ, արդիականացնել և հիմնովին զարգացման ընթացքի մեջ դնել Հայաստանի զինված ուժերըեւ ապահովել տարածաշրջանային խաղաղություն, անվտանգություն, բարիդրացիական հարաբերություններ հարեւան պետությունների հետ։

Հանուն Հանրապետության Կուսակցությունը վերահաստատում է իր պարտավորությունը ինքնիշխան և ժողովրդավարական Հայաստանի եւ Հայաստանի քաղաքացիների և հայ ժողովրդի առաջ՝ բարեխղճորեն ծառայելու մեր Հայրենիքի համազգային, դիմադրողունակ կարողությունների կերտման, նախորդ սերունդների քաղաքական պարտքերը փակելու, ապագա սերունդներին դրա բեռից ազատելու գործին։

Հանուն Հանրապետության Կուսակցության Քաղաքական Խորհուրդ

09.11.2021

Երեւան


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ևս,14,նահանգ,հետևել,է,կոլորադոյի,օրինակին,և,արգելել,թրամփին,մասնակցելու,ամն,նախագահի,ընտրություններին , ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
Նախօրեին հայտնի է դարձել, որ Կոլորադոյի Գերագույն դատարանն արգելել է Դոնալդ Թրամփին մասնակցել փրայմերիզներին։
աշխատանքները,նախ,կսկսվեն,հայաստանի,ազատ,առևտրի,համաձայնագրի,ստորագրումը՝,օրեր,իրան-եատմ , «Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
«Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
Դեկտեմբերի 25-ին կստորագրվի Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագիրը։ Իրանական կողմի փոխանցմամբ՝ արտոնությունների հետ կապված աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ։ Փոխադարձ առևտրում մաքսատուրքից կազատվեն ՀՀ–ից Իրան արտահանման առաջնային հետաքրություն ներկայացնող ապրանքները։
եթե,ռումբերը,չոչնչացնեն,գազայի,հատվածի,բնակչությանը,սովն,ու,հիվանդությունները,կանեն․,«բժիշկներ,առանց,սահմանների»,կազմակերպություն , Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
«Բժիշկներ առանց սահմանների» միջազգային մարդասիրական կազմակերպությունը դատապարտել է Գազայի հատվածում «միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումը», Իսպանիայում հայտարարել է հասարակական կազմակերպության գլխավոր տնօրեն Մարտա Կանյասը։
ամն,ամն-պատժամիջոցներ,ռուսական-ընկերությունների-դեմ-պատժամիջոցներ,bellatrix-energy-limited,covart-energy-limited,sun-ship-management-d,voliton-dmcc , ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է պատժամիջոցները ռուսական չորս ընկերությունների և նավթամթերք տեղափոխող տանկերի նկատմամբ:
ամն-թուրքիա,հարաբերությունները,դժգոհություն,առաջացրել,կողմում,հունական , ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
Հունաստան-Ամերիկա առաջնորդության խորհրդի գործադիր տնօրեն Էնդի Զեմենդիեսը թուրք-հունական հարաբերություններում նկատվող դրական դինամիկայի ֆոնին բողոք պարունակող նամակ է ուղարկել ԱՄՆ-ի պետքարտուղարություն։
ֆրանսիա,ֆրանսիայի-ազգային-ժողով,սահմանադրական-խորհուրդ,էմանուել-մակրոն,միգրացիայի-մասին-աղմկահարույց-օրենք,ներգաղթի-կանոնները-խստացնելու-մասին-օրինագիծ,ներգաղթի-մասին-օրենսդրության-բարեփոխում , Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Ֆրանսիայի Ազգային ժողովի (խորհրդարանի ստորին պալատ) կողմից դեկտեմբերի 19-ին ընդունված ներգաղթի կանոնները խստացնելու մասին օրինագիծը նախագահ Էմանուել Մակրոնի որոշմամբ կներկայացվի Սահմանադրական խորհրդի հաստատմանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նախարարների խորհրդի նիստից հետո ճեպազրույցում ասել է նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Օլիվյե Վերանը։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: