ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Ընդդիմությունը ճակատագրի հեգնանքով վաղն ինքն է կանգնելու իր իսկ հրավիրած ատյանի առաջ

Խնդիրը չափազանց պարզ է, եւ այդ առումով խորհրդարանի ընդդիմությունը ճակատագրի հեգնանքով վաղն ինքն է կանգնելու իր իսկ հրավիրած ատյանի առաջ՝ անէության, թե ազգային-պետական շահով շարունակելու ընտրությամբ։

Հայաստան դաշինքը երկուշաբթի հանրահավաք ու դիմադրության շարժման մեկնարկ է հռչակել։ Ավելի վաղ խորհրդարանի ընդդիմությունը կազմել էր ԱԺ հայտարարության նախագիծ, որը մերժվեց իշխող մեծամասնության կողմից։ Հայտարարության նախագծում խորհրդարանի ընդդիմությունն առաջին անգամ ներառել էր հայկական իրավունքների ու պահանջների խնդիրը։ Սակայն ՌԴ դեսպան Կոպիրկինի հետ հանդիպումից հետո հանրահավաքի ու դիմադրության շարժման նպատակների վերաբերյալ դաշինքի ներկայացուցիչների հռետորաբանությունը փոխվեց։ Հիմա խոսվում է «շարունակվող պարտությունները կանգնեցնելու, թրքացումը եւ Արցախի հայաթափումը կանխելու» մասին։

Նիկոլ Փաշինյանի «խաղաղ դարաշրջանին» խորհրդարանի ընդդիմությունը հակադրում է «արժանապատիվ խաղաղությունը», չմերժելով ռուս-թուրքական ծրագրերը։ Ստացվում է, որ այդ ծրագրերը պետք է իրագործել, սակայն արժանապատիվ ձեւով։ Թե որն է տարբերությունը արդյունքի տեսակետից՝ մնում է միայն ենթադրել։

Խնդիրն այն է, որ «շարունակվող պարտությունները, թրքացումը եւ Արցախի հայաթափումը», ավելացնենք նաեւ՝ սահմանազատման ու պատերազմի արդյունքների ճանաչման պայմանագիրը Ռուսաստանի ծրագրի բաղկացուցիչներն են։ Այդ ծրագրի բաղկացուցիչն է նաեւ մոսկովյան մտահղացմամբ ու քվոտաներով կազմավորված ներկայիս խորհրդարանը, որը կոչված է վավերացնել պայմանագրերը։ Փաշինյանի իշխանությունը եւ խորհրդարանը կազմվել են ռուս-թուրքական ծրագրին հավատարմության հիմքով։

Կարելի է իհարկե լռության մատնել այս հանգամանքները, բայց դրանից ոչինչ չի փոխվում։ Նույն կերպ, կարելի է հռչակել դիմադրության շարժում եւ այն հանգեցնել ներքին նեղ խնդիրներին, որոնք նույնպես ոչինչ չեն փոխում ազգային-պետական շահի տեսանկյունից։

Հնարավոր է՝ պատկերացումներ չկան, թե ինչ է դիմադրության շարժումը եւ ինչպես է պետք այն իրականացնել։ Իշխանափոխությունը չի կարող միավորիչ գաղափար լինել, եւ հայկական ընդդիմություններն այս տարիների ընթացքում պետք է որ համոզված լինեին դրանում։ Դիմադրության շարժումը պետք է հանրությանը ցույց տա այլընտրանք, տվյալ դեպքում՝ այլընտրանք ռուս-թուրքական ծրագրին՝ հայկական պահանջների եւ իրավունքների, կորուստների վերականգման ու ռեւանշի, դրանց իրականացման հստակ քայլերի ամբողջությամբ։

ԱԺ հայտարարության նախագիծը, որը տապալեց իշխող մեծամասնությունը, պարունակում էր այդ տարրերը։ Խորհրդարանի ընդդիմությունն ԱԺ օրակարգը կարող էր հեղեղել նման նախագծերով՝ Արցախի դեօկուպացիայի, ճանաչման ու վերամիավորման որոշման իրագործման, ռեգիոնալ ու առավել լայն նախաձեռնությունների տեսքով։ Դրանց շուրջ տեղի կունենար հանրային լայն կոնսոլիդացիա, ընդհուպ՝ այդ հարցերի քննարկման համազգային հարթակների ձեւավորմամբ, մի կողմ թողնելով վերջին մեկ տարվա ներքին պրիմիտիվ գզվռտոցներն ու «բանավեճերը»։ Իշխող մեծամասնությունը պետք է միայնակ մնար Պուտինի ու Ալիեւի հետ՝ կորցնելով «ժողովրդի տված մանդատը», որով փորձում են լեգիտիմացնել հակահայ ծրագրերը։

Կոպիրկինի այցից եւ վերջին զարգացոըմներից հետո Հայաստան դաշինքի հռչակած նպատակները դառնում են անհեթեթություն «տեղայնացման» պարագային։ Խնդիրը չափազանց պարզ է, եւ այդ առումով խորհրդարանի ընդդիմությունը ճակատագրի հեգնանքով վաղն ինքն է կանգնելու իր իսկ հրավիրած ատյանի առաջ՝ անէության, թե ազգային-պետական շահով շարունակելու ընտրությամբ։

Աղբյուր՝ lragir.am


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ևս,14,նահանգ,հետևել,է,կոլորադոյի,օրինակին,և,արգելել,թրամփին,մասնակցելու,ամն,նախագահի,ընտրություններին , ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
Նախօրեին հայտնի է դարձել, որ Կոլորադոյի Գերագույն դատարանն արգելել է Դոնալդ Թրամփին մասնակցել փրայմերիզներին։
աշխատանքները,նախ,կսկսվեն,հայաստանի,ազատ,առևտրի,համաձայնագրի,ստորագրումը՝,օրեր,իրան-եատմ , «Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
«Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
Դեկտեմբերի 25-ին կստորագրվի Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագիրը։ Իրանական կողմի փոխանցմամբ՝ արտոնությունների հետ կապված աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ։ Փոխադարձ առևտրում մաքսատուրքից կազատվեն ՀՀ–ից Իրան արտահանման առաջնային հետաքրություն ներկայացնող ապրանքները։
եթե,ռումբերը,չոչնչացնեն,գազայի,հատվածի,բնակչությանը,սովն,ու,հիվանդությունները,կանեն․,«բժիշկներ,առանց,սահմանների»,կազմակերպություն , Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
«Բժիշկներ առանց սահմանների» միջազգային մարդասիրական կազմակերպությունը դատապարտել է Գազայի հատվածում «միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումը», Իսպանիայում հայտարարել է հասարակական կազմակերպության գլխավոր տնօրեն Մարտա Կանյասը։
ամն,ամն-պատժամիջոցներ,ռուսական-ընկերությունների-դեմ-պատժամիջոցներ,bellatrix-energy-limited,covart-energy-limited,sun-ship-management-d,voliton-dmcc , ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է պատժամիջոցները ռուսական չորս ընկերությունների և նավթամթերք տեղափոխող տանկերի նկատմամբ:
ամն-թուրքիա,հարաբերությունները,դժգոհություն,առաջացրել,կողմում,հունական , ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
Հունաստան-Ամերիկա առաջնորդության խորհրդի գործադիր տնօրեն Էնդի Զեմենդիեսը թուրք-հունական հարաբերություններում նկատվող դրական դինամիկայի ֆոնին բողոք պարունակող նամակ է ուղարկել ԱՄՆ-ի պետքարտուղարություն։
ֆրանսիա,ֆրանսիայի-ազգային-ժողով,սահմանադրական-խորհուրդ,էմանուել-մակրոն,միգրացիայի-մասին-աղմկահարույց-օրենք,ներգաղթի-կանոնները-խստացնելու-մասին-օրինագիծ,ներգաղթի-մասին-օրենսդրության-բարեփոխում , Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Ֆրանսիայի Ազգային ժողովի (խորհրդարանի ստորին պալատ) կողմից դեկտեմբերի 19-ին ընդունված ներգաղթի կանոնները խստացնելու մասին օրինագիծը նախագահ Էմանուել Մակրոնի որոշմամբ կներկայացվի Սահմանադրական խորհրդի հաստատմանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նախարարների խորհրդի նիստից հետո ճեպազրույցում ասել է նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Օլիվյե Վերանը։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: