Երբ լուսնկան կդողա, և աստղերը կհորանջեն…
Թեև հակիրճ թախիծի մոլեռանդն էլ է կատարելության հասնում իր մտքով։
Երբ կարողանա՜ս շշնջալ հարբեցողի կամ մեռնողի ականջին՝ առանց ինքդ քեզ պարտադրելու որևէ միտք գրել...
Եվ շփվենք լուռ, որ իրական դառնա սերը՝ խորհրդավոր ու անբառ փոխանակմամբ, որը կդառնա ներքին աղոթք։
Միայն թե դու կարողացիր զգալ հոգիս, որ ստվերում մարդասպանը մտորելով՝ չհարվածի քեզ՝ կատարելով իր կամքը։ Կարողացիր նայել իմ աչքերով ու անհետացիր։
Լոկ Աստված ունի մեզ թողնելու առաքելություն, բայց մարդը կարող է միայն լքել։
Երևակայական ցավերն ամենաիրականն են, որովհետև անընդհատ դրանց կարիքն ունենք, և երբեմն հորինում ենք, քանի որ անհնար է առանց դրանց գոյատևել։
Որքան ավելանում են մարդու ապրած տարիները, այնքան նա իր մահվան մասին է խոսում՝ որպես հեռավո՜ր, շա՜տ քիչ հավանական իրադարձության...
Ապրելու սովորությունն այնքա՜ն է արմատացել մեր մեջ, որ մեռնելու անգամ անկարող ենք դարձել։
Որքան տարիներն անցնում են, գնալով ավելի է նվազում այն մարդկանց թիվը, որոնց հետ կարող էիր լեզու գտնել։
Երբ այլևս չի մնա ոչ մեկը, որին կկարողանաս դիմել, այդ ժամանակ ի վերջո կլինես այնպիսին, ինչպիսին էիր մինչև անունիդ մեջ ընկնելը...
Անահիտ Վարդանանց