ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Փողոցի ընդդիմությունը մի բան անել կարողացել է. ահա, թե ինչն է դա

Մասնավորապես, այսօր Հայաստանում խորացել և խորանում է ընդդիմության ճգնաժամը, ընդդիմության լեգիտիմության բացակայության, կամ լեգիտիմ ընդդիմության բացակայության ճգնաժամը: Նախկին կառավարող համակարգ-ընդդիմության փողոցային անհնազանդության ակցիաների հանդեպ հանրության վերաբերմունքը, որ արտահայտվում է ոչ միայն Երևանում, այլ նաև Հայաստանի խոշոր քաղաքներում՝ Վանաձոր, Գյումրի, առավել քան ցցուն է դարձնում այդ խնդիրը: Ընդ որում, նախկին կառավարող համակարգ-ընդդիմության լեգիտիմության բացակայությունն

Հունիսի 20-ի արտահերթ ընտրությունից հետո խորհրդարանում հայտնված, իսկ բոլորովին վերջերս խորհրդարանից փողոց դուրս եկած և անհնազանդության շարժում սկսած ընդդիմադիր ուժերը, որոնք մեծ հաշվով ներկայացնում են Հայաստանը քառորդ դար կառավարած համակարգի մի քանի թև, գործնականում կամա, թե ակամա ի ցույց են դնում Հայաստանում առկա քաղաքական ճգնաժամը: Պետք է նկատել, որ այդ մի խնդիրը ընդդիմությունը «լուծել» կարողացել է: Պարզապես, այդ ճգնաժամը ամենևին այն չէ, ինչ նկատի է առնվում սովորաբար՝ դրա մասին խոսակցություններում: Իսկ սովորաբար  նկատի է առնվում այն, որ քաղաքական ճգնաժամը դա իշխանության հանդեպ հանրային անվստահությունն է, որ բերում է լեգիտիմության խնդրի և առաջացնում քաղաքական ուժերի հարաբերակցության հարցեր: Այդ ընկալումը բնականաբար գալիս է հենց նախորդ համակարգի կառավարման շրջանից, քանի որ այդ շրջանում քաղաքական ճգնաժամի հիմքը կամ խորքային պատճառը հենց իշխանության լեգիտիմության բացակայությունն էր, ինչն էլ իր հերթին ինքնաբերաբար լեգիտիմ էր դարձնում գրեթե ցանկացած ընդդիմության: Այսօր պատկերը տրամագծորեն հակառակ է և քաղաքական ճգնաժամն ունի այլ պատճառահետևանքային «սլացք»:

Մասնավորապես, այսօր Հայաստանում խորացել և խորանում է ընդդիմության ճգնաժամը, ընդդիմության լեգիտիմության բացակայության, կամ լեգիտիմ ընդդիմության բացակայության ճգնաժամը: Նախկին կառավարող համակարգ-ընդդիմության փողոցային անհնազանդության ակցիաների հանդեպ հանրության վերաբերմունքը, որ արտահայտվում է ոչ միայն Երևանում, այլ նաև Հայաստանի խոշոր քաղաքներում՝ Վանաձոր, Գյումրի, առավել քան ցցուն է դարձնում այդ խնդիրը: Ընդ որում, նախկին կառավարող համակարգ-ընդդիմության լեգիտիմության բացակայությունն ինքնաբերաբար լեգիտիմ է դարձնում ներկայիս կառավարող մեծամասնությանը՝ որոշակիորեն անգամ անկախ այդ կառավարման արդյունավետությունից: Առանցքային արդյունք դիտվում է այն, որ թույլ չտրվի նախկին համակարգի վերադարձ իշխանության:

Մինչդեռ, դա Հայաստանի համար չափազանց անհամարժեք և փոքր խնդիր է՝ ներկայիս աշխարհաքաղաքական իրողությունների և դրանցից բխող մարտահրավերների համատեքստում: Եվ այստեղ է, որ առկա է խորքային քաղաքական ճգնաժամը՝ Հայաստանում որակապես և բովանդակային առումով իրապես այլընտրանքային ընդդիմության բացակայությունը, որի առկայությունը ոչ թե «կարդարացնի» գործող քաղաքական իշխանությանը, այլ կդնի առավել բարձր և լրջմիտ պատասխանատվության տակ: Այդպիսի ընդդիմության բացակայությունն է ներկայումս Հայաստանում քաղաքական ճգնաժամի բուն պատճառը կամ արմատը, որի հաղթահարումը օբյեկտիվորեն պահանջում է իհարկե որոշակիորեն տևական ժամանակ, սակայն դրանով հանդերձ առավել հրամայական է դարձնում հաղթահարման ուղիների փնտրտուքի կամ մշակման ուղղությամբ արդեն այսօր շոշափելի աշխատանքի անհրաժեշտությունը: Մինչդեռ ճգնաժամի առանցքային հատկանիշներից կամ «բաղադրիչներից» մեկն այն է, որ բացակայում է դրա ուղղությամբ համակարգված և համադրված աշխատանքը այն ուժերի և խմբերի միջև, որոնք ունեն այն կատարելու ներուժ և ռեսուրս: Հաճախ այդ ներուժն ու ֆինանսատնտեսական ռեսուրսը տարբեր տեղերում են, և համադրվածության խնդիրը վերաբերում է նաև այդ հանգամանքին:


Աղբյուր՝ 1in.am


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ևս,14,նահանգ,հետևել,է,կոլորադոյի,օրինակին,և,արգելել,թրամփին,մասնակցելու,ամն,նախագահի,ընտրություններին , ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
Նախօրեին հայտնի է դարձել, որ Կոլորադոյի Գերագույն դատարանն արգելել է Դոնալդ Թրամփին մասնակցել փրայմերիզներին։
աշխատանքները,նախ,կսկսվեն,հայաստանի,ազատ,առևտրի,համաձայնագրի,ստորագրումը՝,օրեր,իրան-եատմ , «Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
«Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
Դեկտեմբերի 25-ին կստորագրվի Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագիրը։ Իրանական կողմի փոխանցմամբ՝ արտոնությունների հետ կապված աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ։ Փոխադարձ առևտրում մաքսատուրքից կազատվեն ՀՀ–ից Իրան արտահանման առաջնային հետաքրություն ներկայացնող ապրանքները։
եթե,ռումբերը,չոչնչացնեն,գազայի,հատվածի,բնակչությանը,սովն,ու,հիվանդությունները,կանեն․,«բժիշկներ,առանց,սահմանների»,կազմակերպություն , Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
«Բժիշկներ առանց սահմանների» միջազգային մարդասիրական կազմակերպությունը դատապարտել է Գազայի հատվածում «միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումը», Իսպանիայում հայտարարել է հասարակական կազմակերպության գլխավոր տնօրեն Մարտա Կանյասը։
ամն,ամն-պատժամիջոցներ,ռուսական-ընկերությունների-դեմ-պատժամիջոցներ,bellatrix-energy-limited,covart-energy-limited,sun-ship-management-d,voliton-dmcc , ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է պատժամիջոցները ռուսական չորս ընկերությունների և նավթամթերք տեղափոխող տանկերի նկատմամբ:
ամն-թուրքիա,հարաբերությունները,դժգոհություն,առաջացրել,կողմում,հունական , ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
Հունաստան-Ամերիկա առաջնորդության խորհրդի գործադիր տնօրեն Էնդի Զեմենդիեսը թուրք-հունական հարաբերություններում նկատվող դրական դինամիկայի ֆոնին բողոք պարունակող նամակ է ուղարկել ԱՄՆ-ի պետքարտուղարություն։
ֆրանսիա,ֆրանսիայի-ազգային-ժողով,սահմանադրական-խորհուրդ,էմանուել-մակրոն,միգրացիայի-մասին-աղմկահարույց-օրենք,ներգաղթի-կանոնները-խստացնելու-մասին-օրինագիծ,ներգաղթի-մասին-օրենսդրության-բարեփոխում , Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Ֆրանսիայի Ազգային ժողովի (խորհրդարանի ստորին պալատ) կողմից դեկտեմբերի 19-ին ընդունված ներգաղթի կանոնները խստացնելու մասին օրինագիծը նախագահ Էմանուել Մակրոնի որոշմամբ կներկայացվի Սահմանադրական խորհրդի հաստատմանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նախարարների խորհրդի նիստից հետո ճեպազրույցում ասել է նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Օլիվյե Վերանը։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: