ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Ինչն էր ընդդիմության տագնապալի փախուստի պատճառը. խորհրդավոր «գաղտնիքը»

Հայաստան դաշինքը լքեց խորհրդարանը այն բանից հետո, երբ Նիկոլ Փաշինյանը սկսեց պատասխանը, ասելով, որ պատասխանի մեջ ինքը կանի կարևոր բացահայտում՝ կապված արցախյան գործընթացի բանակցության, այդ թվում կարգավիճակի հետ կապվածծ հարցերի հետ:

Մայիսի 4-ին, ԱԺ կառավարություն հարցուպատասխանի ընթացքում տեղի ունեցավ երկու արտառոց բան: Նախ, անսպասելիորեն դահլիճ վերադարձավ խորհրդարանը «լքած» ընդդիմությունը: Բանն այն է, որ խորհրդարանական ընդդիմությունը հայտարարել է անհնազանդության փողոցային, հրապարակային պայքարի մասին և հրաժարվել խորհրդարանական աշխատանքից: Այդ իմաստով անսպասելի էր կառավարության հետ հարցուպատասխանի ներկայանալը: Պարզվեց սակայն, այդ ներկայացումը ըստ էության փողոցային պայքարի մաս էր և նպատակը ավելի շուտ վարչապետ Փաշինյանի հասցեին մեղադրական ելույթ-հարցն էր, որ հնչեցրեց Հայաստան դաշինքի ներկայացուցիչ, ՀՅԴ-ական Արմեն Ռուստամյանը՝ պահանջելով Փաշինյանի հրաժարական, նրան մեղադրելով պատերազմի, կորուստների, բանակցային գործընթացը տապալելու և Արցախի կարգավիճակի հարցում «նշաձողն» իջեցնելու համար:

Մյուս արտառոցը դարձյալ ընդդիմության կատարմամբ էր, այս անգամ արդեն խորհրդարանից հեռանալու տեսքով: Հայաստան դաշինքը լքեց խորհրդարանը այն բանից հետո, երբ Նիկոլ Փաշինյանը սկսեց պատասխանը, ասելով, որ պատասխանի մեջ ինքը կանի կարևոր բացահայտում՝ կապված արցախյան գործընթացի բանակցության, այդ թվում կարգավիճակի հետ կապվածծ հարցերի հետ: Այդ ազդարարումից անմիջապես հետո ընդդիմությունը, որ եկել էր դահլիճ, հայտարարեց վարչապետին լսելու մտադրություն չունենալու մասին և աղմուկ առաջացնելով հեռացավ դահլիճից: Նիկոլ Փաշինյանն էր հայտարարեց, թե, քանի որ ընդդիմությունը դահլիճում չէ, ճիշտ չի համարում անել այն բացահայտումը, որն ազդարարել էր, քանի որ դա մտադիր է անել խորհրդարանական ընդդիմության երկու խմբակցությունների աչքերին նայելով: Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ առկախում է իր պատասխանը, մինչ դահլիճում կլինի խորհրդարանական ընդդիմությունը: Ի՞նչ էր ուզում բացահայտել, բանակցային գործընթացի ի՞նչ դրվագի մասին էր ուզում հայտարարել Փաշինյանն իրեն ուղղված մեղադրանքի և հրաժարականի կոչի ի պատասխան:

Ի՞նչն էր ընդդիմության գործնականում փախուստի պատճառը, այդ ի՞նչն է, որը հայտարարելու առիթը նրանք չտվեցին Փաշինյանին: Թե՞ տեղի ունեցավ այսպես ասած երկուստեք «ցանկալի» մի բան, երբ կողմերից յուրաքանչյուրը այսպես ասած «պարզերես» ու հաղթող մնաց իր կողմնակիցների ու հետևորդների մոտ: Միաժամանակ փաստ է այն, որ վարչապետ Փաշինյանը մի քանի անգամ առաջարկել է խորհրդարանական ընդդիմությանը հանդիպել փակ ձևաչափով՝ խորհրդարանում կամ կառավարությունում, հայտնելով բանակցային թե անցյալի, թե ներկայիս գործընթացը ամենայն մանրամասնությամբ նրանց ներկայացնելու պատրաստակամություն, ինչին ի պատասխան ստացել է մերժում: Այլ կերպ ասած, առնվազն Փաշինյանի մարտավարության առումով քայլը ամենևին նոր չէր, ինչպես և նոր չէր իրավիճակի և պատմության ամբողջ մանրամասներին ծանոթանալու հնարավորությունից ընդդիմադիր խմբակցությունների խուսանավումը: Պետք է ենթադրել, որ նրանք մեծ հաշվով ծանոթ են այդ մանրամասներին, այլապես դրանց ծանոթանալը պետք է որ հետաքրքրեր ատաջին հերթին հենց իրենց: Մյուս կողմից, այստեղ թերևս խնդիրը ոչ թե ընդդիմության, այլ նրանց լիդերների, կամ երկու լիդերներից՝ Ռոբերտ Քոչարյանից ու Սերժ Սարգսյանից որևէ մեկի որոշումն է, որն արգելում է իր խմբակցության ներկայացուցիչներին ծանոթանալ բանակցային պատմությանը: Բայց ինչու՞, այդ դեպքում ինչի՞ց են վախենում Քոչարյանը կամ Սերժ Սարգսյանը, հատկապես, երբ խոսքը հանրությունից փակ հանդիպման մասին է, թեև Փաշինյանը փաստորեն խորհրդարան-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ առնվազն մի դրվագով հայտարարեց արդեն «բաց» ռեժիմով «բացահայտում» ազդարերելու մասին:

 

Թե՞ այդուհանդերձ տեղի ունեցածը մանևր էր, որ ընդդիմություն-իշխանություն բախման ռեժիմում կատարվեց որևէ արտաքին կողմի համար:

Բոլոր դեպքերում թերևս չի բացառվում, որ խորհրդարանում տեղի ունեցածը ունի գուցե ոչ ամբողջապես դրսևորվող, սակայն հանգուցային նշանակություն այն ամբողջ զարգացումների համատեքստում, որ ծավալվում են Հայաստանում արդեն մի քանի օր: Այդ իմաստով ուշադրության էր արժանի և հայտարարությունը, որ Փաշինյանն արեց խորհրդարանում, կապված այդ իրադարձությունների հետ: Ըստ նրա, ժողովրդավարությունն այսօր Հայաստանի թիվ մեկ այցեքարտն է, իր խոսքով՝ միջազգային բրենդը, բայց դա նաև չի նշանակում, որ ժողովրդավարությունը թուլություն է և կհանդուրժի ամեն ինչ: Փաշինյանն ազդարարեց, որ կան գծեր, որոնք անցնելու դեպքում ժողովրդավարությունը կգործի իր օրինական գործիքակազմի ամբողջ ուժգնությամբ: Որո՞նք են այդ գծերը, դրանք ունեն որակակա՞ն, թե՞ ժամանակային սահմանում:

Աղբյուր՝ 1in.am


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ևս,14,նահանգ,հետևել,է,կոլորադոյի,օրինակին,և,արգելել,թրամփին,մասնակցելու,ամն,նախագահի,ընտրություններին , ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
Նախօրեին հայտնի է դարձել, որ Կոլորադոյի Գերագույն դատարանն արգելել է Դոնալդ Թրամփին մասնակցել փրայմերիզներին։
աշխատանքները,նախ,կսկսվեն,հայաստանի,ազատ,առևտրի,համաձայնագրի,ստորագրումը՝,օրեր,իրան-եատմ , «Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
«Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
Դեկտեմբերի 25-ին կստորագրվի Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագիրը։ Իրանական կողմի փոխանցմամբ՝ արտոնությունների հետ կապված աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ։ Փոխադարձ առևտրում մաքսատուրքից կազատվեն ՀՀ–ից Իրան արտահանման առաջնային հետաքրություն ներկայացնող ապրանքները։
եթե,ռումբերը,չոչնչացնեն,գազայի,հատվածի,բնակչությանը,սովն,ու,հիվանդությունները,կանեն․,«բժիշկներ,առանց,սահմանների»,կազմակերպություն , Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
«Բժիշկներ առանց սահմանների» միջազգային մարդասիրական կազմակերպությունը դատապարտել է Գազայի հատվածում «միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումը», Իսպանիայում հայտարարել է հասարակական կազմակերպության գլխավոր տնօրեն Մարտա Կանյասը։
ամն,ամն-պատժամիջոցներ,ռուսական-ընկերությունների-դեմ-պատժամիջոցներ,bellatrix-energy-limited,covart-energy-limited,sun-ship-management-d,voliton-dmcc , ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է պատժամիջոցները ռուսական չորս ընկերությունների և նավթամթերք տեղափոխող տանկերի նկատմամբ:
ամն-թուրքիա,հարաբերությունները,դժգոհություն,առաջացրել,կողմում,հունական , ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
Հունաստան-Ամերիկա առաջնորդության խորհրդի գործադիր տնօրեն Էնդի Զեմենդիեսը թուրք-հունական հարաբերություններում նկատվող դրական դինամիկայի ֆոնին բողոք պարունակող նամակ է ուղարկել ԱՄՆ-ի պետքարտուղարություն։
ֆրանսիա,ֆրանսիայի-ազգային-ժողով,սահմանադրական-խորհուրդ,էմանուել-մակրոն,միգրացիայի-մասին-աղմկահարույց-օրենք,ներգաղթի-կանոնները-խստացնելու-մասին-օրինագիծ,ներգաղթի-մասին-օրենսդրության-բարեփոխում , Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Ֆրանսիայի Ազգային ժողովի (խորհրդարանի ստորին պալատ) կողմից դեկտեմբերի 19-ին ընդունված ներգաղթի կանոնները խստացնելու մասին օրինագիծը նախագահ Էմանուել Մակրոնի որոշմամբ կներկայացվի Սահմանադրական խորհրդի հաստատմանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նախարարների խորհրդի նիստից հետո ճեպազրույցում ասել է նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Օլիվյե Վերանը։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: