Պուտինիը չի արձագանքել Հռոմի Պապին
Սակայն Ռուսական կողմը դեռ չի արձագանքել իր խնդրանքին։ Հռոմի Պապը, կարծում է, որ Պուտինը դեռ չի ցանկանում հանդիպում անցկացնել։
Իտալական թերթին տված հարցազրույցում Հռոմի պապն ասել է, որ խնդրանքը հնչեցրել է Ուկրաինայում ռուսական «ռազմական գործողությունից» 20 օր հետո, որը սկսվել էր փետրվարի 24-ից։ Նա պարզաբանել է, որ հանուն Ռուսաստանի Դաշնության նախագահի հետ հանդիպման կարող է գալ Մոսկվա։«Ես կարդինալ Պարոլինին խնդրեցի 20 օր պատերազմից հետո Պուտինին ուղերձ փոխանցել, որ ես պատրաստ եմ մեկնել Մոսկվա… Մենք դեռ պատասխան չենք ստացել և շարունակում ենք պնդել , որ պարաստենք հանդիպել , թեև վախենում եմ , որ Պուտինը չի ցանկանում անցկացնել այս հանդիպումը հենց հիմա»,- ասել է Կաթոիկ աշխարհի հովվապետը։