ՀՀ նախագահն ընդունել է Տանն Կիլիկիո Կաթողիկե Հայոց կաթողիկոսին. բարձր է գնահատվել Հայոց եկեղեցու դերը
Այս մասին տեղեկացնում են ՀՀ նախագահի աշխատակազմից:
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Տեր Ռաֆայել Պետրոս Մինասյանը շնորհավորել է Վահագն Խաչատուրյանին նախագահի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և մաղթել արդյունավետ աշխատանք:
Հանրապետության նախագահը բարձր է գնահատել Հայոց եկեղեցու դերը հատկապես ազգի ինքնության պահպանման գործում:
«Ձեր գործը մեծ նշանակություն ունի մեր ժողովրդի համար: Այն պատմականորեն միշտ մեկ նպատակ է հետապնդել՝ մեր տեսակը պահել, մեր ժողովրդին օգնել դժվարություններից դուրս գալ»,- ասել է նախագահ Խաչատուրյանը:
Տանն Կիլիկիո Կաթողիկե Հայոց կաթողիկոս-պատրիարքը, համակարծիք լինելով նախագահի հետ, նշել է, որ միայն համատեղ ջանքերով և միմյանց օգնելով է հնարավոր եղել առաջ շարժվել:
Հանդիպմանն անդրադարձ է եղել ազգային-եկեղեցական հարցերին, ինչպես նաև Սփյուռքում մեր եկեղեցու դերի և նշանակության կարևորությանը: