ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Ֆրանց Վերֆել․ Ոչ միայն կոտորվել ու իր բնօրրանից բռնի տարհանվել է մի ամբողջ ժողովուրդ

1915 թվականին հայերը Մուսա լեռան վրա 53 օր հերոսական դիմադրություն են ցույց տվել թուրքերի դեմ:

Այն տարիներին, երբ աշխարհը մոռացության էր մատնել Հայոց մեծ եղեռնը, Արևմտահայաստանի կորուստը, ավստիացի գրող, մեծ հումանիստ ՖՐԱՆՑ ՎԵՐՖԵԼԸ հանդես եկավ «Մուսա լեռան քառասուն օրը» վեպով և ի լուր աշխարհի հայտարարեց, որ ոչ միայն կոտորվել ու իր բնօրրանից բռնի տարհանվել է մի ամբողջ ժողովուրդ, այլ այդ սխրագործ ժողովուրդը ամենածանր, ամենահուսահատական պահին անգամ մարտնչել է իր գոյատևման համար և շարունակում է ապրել:

Ինքնապաշտպանական կռիվները տեղի են ունեցել Մուսա լեռան վրա (պատմական Կիլիկյան Հայաստանի Անտիոք գավառում): Լեռան շուրջը 6 հայկական գյուղեր կային:

1915 թվականին հայերը Մուսա լեռան վրա 53 օր հերոսական դիմադրություն են ցույց տվել թուրքերի դեմ:

Գրքի ստեղծման գաղափարը Վերֆելի մտքում ծագել է 1929 թվականին, երբ գտնվում էր Դամասկոսում և տեսել էր, թե ինչպես են հայ երեխաներին աշխատանքի դնում գորգի գործարանում:

Եվ միայն հայ ժողովրդի պատմությունը, կրոնն ու մշակույթը ուսումնասիրելուց հետո է ձեռնամուխ լինում իր զգացածն ու ապրածը, ականատեսների վկայությունները թղթին հանձնելուն:

Վեպը գրվել է 1932 թվականին՝ գերմաներենով, հետագայում թարգմանվել մի քանի տասնյակ լեզուներով և այնպիսի տարածում գտել, որ 1965 թ. նրա տպաքանակն անցել է մեկ միլիոնից, իսկ Ավստրիայում լույս է տեսել նաև՝ որպես գրպանի գիրք:

Վեպի հիմնական գաղափարն այն է, որ բռնության դեմ միայն զինված պայքարով ժողովուրդները կարող են ձեռք բերել իրենց ազատությունը:

Վերֆելը հանկարծամահ է եղել 1945 թվականի օգոստոսի 26-ին՝ ԱՄՆ-ի Բևեռլի Հիլզում։ Հետագայում նրա աճյունը երախտագետ մի խումբ հայերի կողմից փոխադրվել է Վիեննա և հանձնվել հողին:

 

Աիդա ներսիսյան


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
1908,երիտթուրքական-հեղափոխություն,արևմտահայություն,բազմահազարանոց-ցույցեր,հայությունը-երիտթուրքերի-ցույցերում,ազատություն-հավասարություն-եղբայրություն , Հայությունը՝ Երիտթուրքերի ցույցերում
Հայությունը՝ Երիտթուրքերի ցույցերում
1908 թվականի Երիտթուրքական հեղափոխության օրերին արևմտահայությունը մասնակցում էր բազմահազարանոց ցույցերին «ազատություն, հավասարություն, եղբայրություն» կարգախոսներով:
1919-1920,հայաստան,երևան,բաթումի,բաթումի-նավահանգիստ,թուրք-թաթար-թալանչիներ,բրիտանացի-զինվորների-վերահսկողության-տակ-գտնվող-զր,ամերիկյան-և-բրիտանական-մարդասիրական-օգնություն,բաթում-երևան-կյանքի-երկաթգիծը , 1919-1920 թթ. Բաթում-Երևան «Կյանքի երկաթգիծը»
1919-1920 թթ. Բաթում-Երևան «Կյանքի երկաթգիծը»
«Ազատության պաշտպան» զրահագնացքի բրիտանական զինվորական անձնակազմը, Երևան, 1920 թ.
ամն,թուրքիայի-դաշնակից-ամն,եվրոպական-մեծ-տերություններ,թուրքիա,խորհրդային-միություն,հայոց-ցեղասպանություն,երկրորդ-աշխարհամարտ,հայկական-հարց,արևմտյան-հայաստանի-վերադարձի-ծրագիր,վահրամ-հովյան , Թուրքիայի դաշնակից ԱՄՆ-ն տապալում է Արևմտյան Հայաստանի վերադարձի ծրագիրը
Թուրքիայի դաշնակից ԱՄՆ-ն տապալում է Արևմտյան Հայաստանի վերադարձի ծրագիրը
Եվրոպական մեծ տերությունները և Թուրքիայի դաշնակից ԱՄՆ-ն տապալում են Արևմտյան Հայաստանի վերադարձի ծրագիրը։ ԱՄՆ-ի ու Թուրքիայի հարաբերություններում կային որոշակի կնճիռներ։ Այդ համատեքստում 2021-ին ԱՄՆ-ն ճանաչեց Հայոց ցեղասպանությունը, թեև գործնականում մեծ հաշվով դա ոչինչ չի տալիս Հայկական հարցին։
հայ-ադրբեջանական,կոնֆերանս․,բաքու,1919-ի,դեկտեմբերի,14 , Հայ-ադրբեջանական կոնֆերանս․ Բաքու, 1919-ի դեկտեմբերի 14
Հայ-ադրբեջանական կոնֆերանս․ Բաքու, 1919-ի դեկտեմբերի 14
Ադրբեջանի կողմից հայ-ադրբեջանական կոնֆերանսին կմասնակցեն Ֆաթալի Խան Խոյսկին, Մամեդ Հասան Հաջինսկին և Մամեդ Ռզա Վեքիլովը։
հայերը,թուրքիան,ռուսաստանը,եւ,արեւմուտքը.,հայացք,1891,թվականից , Հայերը, Թուրքիան, Ռուսաստանը եւ Արեւմուտքը. հայացք 1891 թվականից
Հայերը, Թուրքիան, Ռուսաստանը եւ Արեւմուտքը. հայացք 1891 թվականից
Ներկայացնում ենք 1891 թվականի ապրիլին ամերիկյան The Atlantic Monthly ամսագրում հրապարակված Սեմյուել Գրին Ուիլեր Բենջամինի The Armenians and the Porte հոդվածի հայերեն թարգմանությունը:
ալեքսանդր-սոլժենիցինի-նոբելյան-պատմությունը,գրականության-նոբելյան-մրցանակ,շվեդիա,խսհմ,խսհմ-գերագույն-խորհուրդ,ստալինյան-ճամբարներ,հայրենիքից-բռնի-աքսոր,ռուս-ականավոր-մտածող-և-գրող,ալեքսանդր-սոլժենիցին , Ալեքսանդր Սոլժենիցինի նոբելյան պատմությունը
Ալեքսանդր Սոլժենիցինի նոբելյան պատմությունը
Խորհրդային Միությունում Սոլժենիցինին Նոբելյան մրցանակ շնորհելը ռումբի պայթյունի էֆեկտ ունեցավ։ Շատերն անկեղծորեն ուրախացան ռուս վառ և ազնիվ գրողի համաշխարհային ճանաչման համար: Սակայն իշխանությունները և պաշտոնական գրական հանրությունը թշնամաբար են ընդունել Շվեդիայի ակադեմիայի որոշումը։ ԽՄԿԿ Կենտկոմը Նոբելյան մրցանակակրին վարկաբեկելու մի ամբողջ ծրագիր էր մշակել։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: