ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Բրիտանացի պատգամավորը կարևորում է Հայոց ցեղասպանության մասին աշխարհին իրազեկելն ու անցյալից դասեր քաղելը

։ Կարևոր է կրթել մարդկությանն այն սարսափների մասին, որոնք ավելի քան հարյուր տարի առաջ տեղի են ունեցել Հայոց ցեղասպանության ժամանակ ապագայում դրա կրկնությունը կանխելու համար։

Կարևոր է կրթել մարդկությանն այն սարսափների մասին, որոնք ավելի քան հարյուր տարի առաջ տեղի են ունեցել Հայոց ցեղասպանության ժամանակ ապագայում դրա կրկնությունը կանխելու համար։ Այս մասին Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցին «Արմենպրես»-ին տված բացառիկ մեկնաբանության մեջ ասաց Միացյալ Թագավորության խորհրդարանի Մեծ Բրիտանիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Թիմ Լոութընը։ Վերջինիս ղեկավարած խորհրդարանական պատվիրակությունն ապրիլի սկզբին Հայաստանում էր։

Լոութընը նշեց, որ մեծապես տպավորված էր Հայաստան կատարած այցով։ «Ամենահուզիչ հատվածներից մեկն այցն էր Հայոց ցեղասպանության հուշահամալիր, որտեղ ծաղիկներ խոնարհեցի մեր խորհրդարանական խմբի անունից։

Հայոց ցեղասպանությունն ավելի քան 100 տարի առաջ տեղի է ունեցել Եվրոպայի հեռավոր անկյունում։ Իսկապես կարևոր է, որ չմոռանանք այդ իրադարձությունները։ Կարևոր է կրթել աշխարհին և տեղեկացնել այն սարսափների մասին, որ տեղի են ունեցել այդքան տարի առաջ։ Ամենակարևորը, մենք պետք է դասեր քաղենք անցյալից՝ վստահեցնելու, որ անում ենք հնարավոր ամեն բան, որպեսզի ապագայում դրանք չկրկնվեն»,- ասաց բրիտանացի խորհրդարանականը։

Նրա խոսքով՝ անկախ նրանից, թե քանի տարի առաջ կամ Եվրոպայի հեռավոր որ անկյունում է տեղի ունեցել Հայոց ցեղասպանությունը՝ դա պատմության կարևոր դասեր է։  «Մենք կանենք հնարավոր ամեն բան՝ համոզված լինելու, որ այս երկրում հասարակությունը կրթված է և տեղյակ Հայոց ցեղասպանության սարսափների վերաբերյալ։ Մենք դասեր ենք քաղում դրանցից և պայքարում միասին, որպեսզի զոհերը և նրանց ընտանիքները արդարություն գտնեն։ Պետք է անենք հնարավոր ամեն բան, որ այդ սարսափները նորից չկրկնվեն»,- եզրափակեց Թիմ Լոութընը։


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ևս,14,նահանգ,հետևել,է,կոլորադոյի,օրինակին,և,արգելել,թրամփին,մասնակցելու,ամն,նախագահի,ընտրություններին , ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
Նախօրեին հայտնի է դարձել, որ Կոլորադոյի Գերագույն դատարանն արգելել է Դոնալդ Թրամփին մասնակցել փրայմերիզներին։
աշխատանքները,նախ,կսկսվեն,հայաստանի,ազատ,առևտրի,համաձայնագրի,ստորագրումը՝,օրեր,իրան-եատմ , «Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
«Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
Դեկտեմբերի 25-ին կստորագրվի Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագիրը։ Իրանական կողմի փոխանցմամբ՝ արտոնությունների հետ կապված աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ։ Փոխադարձ առևտրում մաքսատուրքից կազատվեն ՀՀ–ից Իրան արտահանման առաջնային հետաքրություն ներկայացնող ապրանքները։
եթե,ռումբերը,չոչնչացնեն,գազայի,հատվածի,բնակչությանը,սովն,ու,հիվանդությունները,կանեն․,«բժիշկներ,առանց,սահմանների»,կազմակերպություն , Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
«Բժիշկներ առանց սահմանների» միջազգային մարդասիրական կազմակերպությունը դատապարտել է Գազայի հատվածում «միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումը», Իսպանիայում հայտարարել է հասարակական կազմակերպության գլխավոր տնօրեն Մարտա Կանյասը։
ամն,ամն-պատժամիջոցներ,ռուսական-ընկերությունների-դեմ-պատժամիջոցներ,bellatrix-energy-limited,covart-energy-limited,sun-ship-management-d,voliton-dmcc , ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է պատժամիջոցները ռուսական չորս ընկերությունների և նավթամթերք տեղափոխող տանկերի նկատմամբ:
ամն-թուրքիա,հարաբերությունները,դժգոհություն,առաջացրել,կողմում,հունական , ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
Հունաստան-Ամերիկա առաջնորդության խորհրդի գործադիր տնօրեն Էնդի Զեմենդիեսը թուրք-հունական հարաբերություններում նկատվող դրական դինամիկայի ֆոնին բողոք պարունակող նամակ է ուղարկել ԱՄՆ-ի պետքարտուղարություն։
ֆրանսիա,ֆրանսիայի-ազգային-ժողով,սահմանադրական-խորհուրդ,էմանուել-մակրոն,միգրացիայի-մասին-աղմկահարույց-օրենք,ներգաղթի-կանոնները-խստացնելու-մասին-օրինագիծ,ներգաղթի-մասին-օրենսդրության-բարեփոխում , Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Ֆրանսիայի Ազգային ժողովի (խորհրդարանի ստորին պալատ) կողմից դեկտեմբերի 19-ին ընդունված ներգաղթի կանոնները խստացնելու մասին օրինագիծը նախագահ Էմանուել Մակրոնի որոշմամբ կներկայացվի Սահմանադրական խորհրդի հաստատմանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նախարարների խորհրդի նիստից հետո ճեպազրույցում ասել է նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Օլիվյե Վերանը։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: