ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Պահը հարմար է Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման նախաձեռնությունը Մոսկվայից խլելու համար

«Առաջին լրատվական»-ի հարցերին պատասխանել է թուրքագետ Հակոբ Չաքրյանը

Թուրքիայի կառավարությունը որոշել է իր նիստի օրակարգում ընդգրկել նաև Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման շուրջ գործընթացի քննարկումները: Նշվում է, որ քննարկվելու են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը ՆԱՏՕ-ի անդամ երկրների հետ առաջիկա ժամանակահատվածում, պաշտպանական ոլորտում ձեռնարկվելիք համատեղ քայլերը: Ընդհանրապես, ինչպե՞ս եք գնահատում այս քայլը, ինչո՞ւ է  Թուրքիայի կառավարությունն իր օրակարգում այսպիսի հարց ընդգրկում:

Հայաստան-Թուրքիա հարաբերությունների նորմալացման գործընթացը միջպետական գործընթաց է երկու երկրների միջև: Բայց թուրքական կողմը, չգիտես ինչու, այդ գործընթացում ամեն կերպ փորձում է ներգրավել նաև Ադրբեջանին: Ըստ երևույթին, եթե այդ հարցը քննարկվի Թուրքիայի կառավարության նիստում, փաստորեն պաշտոնական բնույթ են հաղորդում Ադրբեջանի ներգրավմանը Հայաստան-Թուրքիա նորմալացման գործընթացում: Երևի այդ հարցը օրակարգ են մտցնում նրա համար, որ տեսնեն, թե ինչ հակազդեցություն կամ ինչ վերաբերմունք կստանան Հայաստանից և ՆԱՏՕ-ի անդամ երկրներից, նրանք ինչպե՞ս կվերաբերվեն, ուզում են ճշտել նրանց մոտեցումները:

 

Հատկանշական է, որ այս հարցը քննարկվելու է ոչ թե խորհրդարանում, այլ կառավարությունում: Տնտեսական հարցերի կողքին նաև այսպիսի հարցի քննարկումը ինչի՞ ցուցիչ է:

Անկարան Հայաստան-Թուրքիա նորմալացման գործընթացին Ադրբեջանի ներգրավումը օրինականացնելու հայտ է ներկայացնում, պաշտոնական բնույթ է դրան հաղորդում: Մինչդեռ եթե խոսքը Հայաստան-Թուրքիա հարաբերություններ նորմալացման մասին է, երրորդ երկիրն այնտեղ ի՞նչ գործ ունի: Բայց քանի որ այս գործընթացի նախաձեռնողը Ռուսաստանն էր, Պուտինն էր, ինքն էլ էր շահագրգիռ, որ Ադրբեջանը նույնպես ներգրավվի, որովհետև ի հաշիվ Հայաստանի, Ռուսաստանը Թուրքիայի հետ աշխարհաքաղաքական խնդիրներ էր փորձում լուծել: Հիմա, կարծում եմ՝ այդ հնարավորությունը շատ չունի, նրա հնարավորությունները սահմանափակ են Արևմուտքի պատժամիջոցների պատճառով: ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի կազմակերպած Փաշինյան-Ալիև հանդիպումը հենց այդ մասին է վկայում, որ Հայաստան-Ադրբեջան հաշտեցման հարցում ևս հետզհետե նախաձեռնությունն անցնում է Արևմուտքին: Նույնկերպ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների նորմալացման նախաձեռնությունն է աստիճանաբար անցել ԵՄ-ին ու Վաշինգտոնին:

 

 

Դուք ի՞նչ կարծիք ունեք Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացի վերաբերյալ:

Դե իհարկե, դա մեկ օրվա կամ մեկ ամսվա խնդիր չէ: Նախաձեռնությունը եթե անցնում է Արևմուտքին, նոր պետք է սկսեն լուծելու համար ջանքեր գործադրել, ինչ-որ առաջադրանքներով դիմել երկու կողմերին: Դա էլ բավականին երկար կտևի, մանավանդ հիմա Ուկրաինայի հարցը մի կողմ թողած անմիջապես դրանով չեն զբաղվի: Այդ դեպքում հարց է ծագում, թե ինչու են նախաձեռնություն ցուցաբերում: Որովհետև պահը հարմար է նախաձեռնությունը Ռուսաստանից խլելու համար: Այսինքն Փաշինյան-Ալիև հանդիպումը դրա համար են կազմակերպել, որ Ռուսաստանը դուրս մղվի նախաձեռնությունից: Եթե դու Ռուսաստանին դուրս ես մղում Հայաստան-Թուրքիա հարաբերությունների նորմալացման գործընթացից, նաև ղարաբաղյան հիմնահարցի կարգավորման գործընթացից, նրա առնչությունները Կովկասի հետ հետզհետե նվազում են: Դա էլ համապատասխանում է Արևմուտքի աշխարհաքաղաքական ծրագրերին, այն է՝ Ռուսաստանին վտարել Հարավային Կովկասից: Կլինի, թե չի լինի, դա ուրիշ խնդիր է, բայց արդեն գործի են անցել: Իհարկե, դրա մասին չեն հայտարարում, բայց դա երևում ՝ հետևելով իրադարձությունների հաջորդականությանը:

Վերջին շրջանում անընդհատ խոսվում է Հայաստան-Թուրքիա դիվանագիտական հարաբերությունների վերականգնման մասին, բայց բանագնացների երկու հանդիպումից հետո կարծես գործընթացը ռաջ չի շարժվում: Դուք այս գործընթացը որքանով եք արդյունավետ համարում, որքանով այն արդյունավետ ելք կունենա:

 

Ես առանձնապես արդյունավետ չեմ համարում երկու երկրների հատուկ ներկայացուցիչների հանդիպումները: Նախ, հարաբերությունների վերականգնման մասին խոսք լինել չի կարող, որովհետև Հայաստան-Թուրքիա դիվանագիտական հարաբերություններ չեն եղել: Թուրքիան 1991-ին ճանաչեց Հայաստանի անկախությունը, բայց դիվանագիտական հարաբերություններ մեզ հետ չի հաստատել: Նոր պետք է հաստատի: Այդ արդյունավետությունը կապված է նախաձեռնությունը ստանձնող կողմի ակտիվությունից, այսինքն Արևմուտքից՝ ԱՄՆ, ԵՄ, նաև ՆԱՏՕ: Բայց ներկա պահին Ուկրաինայի խնդիրը թողած դրանով չեն զբղվի: Պարզապես քայլ են կատարել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման նախաձեռնությունը հետ խլելու ուղղությամբ: Իրականում Ռուսաստանն էլ իրավունք չուներ միանձնյա լուծելու, որովհետև ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի որոշում էր ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներին հանձնարարվել հարցի կարգավորումը:

Հետևաբար, հաշտության պայմանագիրն էլ իրենց նախաձեռնությամբ պետք է կնքվեր: Բայց Պուտինը փաստի առաջ կանգնեցրեց ԱՄՆ-ին և Ֆրանսիային՝ 44-օրյա պատերազմով: Նրանց դուրս մղեց և որպեսզի այդ դուրս մղումը ամրապնդի 3+3 ձևաչափ հորինեց իր հմար: Ընդ որում, երբ ՄԱԿ-ի ԱԽ-ն հանձնարարել էր ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներին՝ Ռուսաստանին, ԱՄՆ-ին և Ֆրանսիային, այդ որոշումը ստորագրել էր նաև Ռուսաստանը որպես ՄԱԿ-ի ԱԽ մշտական անդամ: Ինքը ոտնահարեց ոչ միայն համանախագահող մյուս երկու երկրների իրավունքները, այլև իր իսկ դրած ստորագրությունը այդ որոշման տակ: Այսինքն միաձայն ստորագրել ես, հետո հանկարծ նրանց դուրս ես մղում: Ըստ երևույթին, Ռուսաստանը հեռահար նպատակներ ուներ:

Բայց հիմա կարծես Արևմուտքը հասկացնում է, որ դա չի անցնի, որովհետև այս ամերիկացի և ֆրանսիացի  համանախագահները հերթով գալիս են տարածաշրջան:

 

Դե դրա համար են ակտիվություն ցուցաբերում, թեև միջազգային իրավիճակի առանձնահատկությունը՝ կապված Ուկրաինայի դեմ սանձազերծած պատերազմի հետ, հարմար էլ չէին, բայց այնուամենայնիվ, չեն ուզում զիջել, փորձում են այս նախաձեռնությունն էլ Ռուսաստանից վերցնել:

 

Աղբյուր՝ 1in.am


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ևս,14,նահանգ,հետևել,է,կոլորադոյի,օրինակին,և,արգելել,թրամփին,մասնակցելու,ամն,նախագահի,ընտրություններին , ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
Նախօրեին հայտնի է դարձել, որ Կոլորադոյի Գերագույն դատարանն արգելել է Դոնալդ Թրամփին մասնակցել փրայմերիզներին։
աշխատանքները,նախ,կսկսվեն,հայաստանի,ազատ,առևտրի,համաձայնագրի,ստորագրումը՝,օրեր,իրան-եատմ , «Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
«Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
Դեկտեմբերի 25-ին կստորագրվի Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագիրը։ Իրանական կողմի փոխանցմամբ՝ արտոնությունների հետ կապված աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ։ Փոխադարձ առևտրում մաքսատուրքից կազատվեն ՀՀ–ից Իրան արտահանման առաջնային հետաքրություն ներկայացնող ապրանքները։
եթե,ռումբերը,չոչնչացնեն,գազայի,հատվածի,բնակչությանը,սովն,ու,հիվանդությունները,կանեն․,«բժիշկներ,առանց,սահմանների»,կազմակերպություն , Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
«Բժիշկներ առանց սահմանների» միջազգային մարդասիրական կազմակերպությունը դատապարտել է Գազայի հատվածում «միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումը», Իսպանիայում հայտարարել է հասարակական կազմակերպության գլխավոր տնօրեն Մարտա Կանյասը։
ամն,ամն-պատժամիջոցներ,ռուսական-ընկերությունների-դեմ-պատժամիջոցներ,bellatrix-energy-limited,covart-energy-limited,sun-ship-management-d,voliton-dmcc , ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է պատժամիջոցները ռուսական չորս ընկերությունների և նավթամթերք տեղափոխող տանկերի նկատմամբ:
ամն-թուրքիա,հարաբերությունները,դժգոհություն,առաջացրել,կողմում,հունական , ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
Հունաստան-Ամերիկա առաջնորդության խորհրդի գործադիր տնօրեն Էնդի Զեմենդիեսը թուրք-հունական հարաբերություններում նկատվող դրական դինամիկայի ֆոնին բողոք պարունակող նամակ է ուղարկել ԱՄՆ-ի պետքարտուղարություն։
ֆրանսիա,ֆրանսիայի-ազգային-ժողով,սահմանադրական-խորհուրդ,էմանուել-մակրոն,միգրացիայի-մասին-աղմկահարույց-օրենք,ներգաղթի-կանոնները-խստացնելու-մասին-օրինագիծ,ներգաղթի-մասին-օրենսդրության-բարեփոխում , Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Ֆրանսիայի Ազգային ժողովի (խորհրդարանի ստորին պալատ) կողմից դեկտեմբերի 19-ին ընդունված ներգաղթի կանոնները խստացնելու մասին օրինագիծը նախագահ Էմանուել Մակրոնի որոշմամբ կներկայացվի Սահմանադրական խորհրդի հաստատմանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նախարարների խորհրդի նիստից հետո ճեպազրույցում ասել է նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Օլիվյե Վերանը։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: