ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Թուրք վերլուծաբան. «Էրդողանը կհեռանա, բայց անախորժությունները չեն ավարտվի»

Թուրքական ընդդիմադիր լրատվամիջոցի վերլուծաբան Էրգուն Բաբահանը իր «Էրդողանը կհեռանա, բայց անախորժությունները չեն ավարտվի» հոդվածում անդրադարձել է ներկայիս Թուրքիայի քաղաքական ու տնտեսական անհեռանկարությանը։ Հոդվածում նշվում է, որ Թուրքիան չի կարող լինել տնտեսական այն մոդելի մասը, որն ընդգրկում է Արևմտյան Եվրոպան, Կենտրոնական Եվրոպայի մի մասը և, ի վերջո, Արևելյան Ասիայի առաջին կղզիների շղթան: Ըստ Բաբահանի՝ հիշյալ մոդելը հիմնված է ազատ և արդար ընտրությունների և դինամիկ շուկայական տնտեսության վրա։ Դրանք են արևմտյան լինելու առավելությունները և ինչպես նշում է ամերիկացի պատմաբան Ստիվեվ Կոտկինը. «առավելություններ, որոնք երբեք չպետք է թերագնահատել»:

Թուրքական ընդդիմադիր լրատվամիջոցի վերլուծաբան Էրգուն Բաբահանը իր «Էրդողանը կհեռանա, բայց անախորժությունները չեն ավարտվի» հոդվածում անդրադարձել է ներկայիս Թուրքիայի քաղաքական ու տնտեսական անհեռանկարությանը։

Հոդվածում նշվում է, որ Թուրքիան չի կարող լինել տնտեսական այն մոդելի մասը, որն ընդգրկում է Արևմտյան Եվրոպան, Կենտրոնական Եվրոպայի մի մասը և, ի վերջո, Արևելյան Ասիայի առաջին կղզիների շղթան:

Ըստ Բաբահանի՝ հիշյալ մոդելը հիմնված է ազատ և արդար ընտրությունների և դինամիկ շուկայական տնտեսության վրա։ Դրանք են արևմտյան լինելու առավելությունները և ինչպես նշում է ամերիկացի պատմաբան Ստիվեվ Կոտկինը. «առավելություններ, որոնք երբեք չպետք է թերագնահատել»:

Եվ ուրեմն ի՞նչն է խնդիրը, արդյո՞ք աշխարհագրությունը ճակատագիր է:

«Դա աշխարհագրություն չէ, աշխարհաքաղաքականություն է,- իր իսկ հարցադրմանը պատասխանում է հոդվածի հեղինակը։ — Թեև Թուրքիան վերջին 200 տարին ծախսել է Արևմուտքին ինտեգրվելու համար, թեև 70 տարի է, ինչ ՆԱՏՕ-ում է, և ի վերջո վերսկսել է տապալված բանակցային գործընթացը Եվրամիության հետ, միևնույն է, արդյունքում նա դեռևս սև կայսրության ժառանգորդ է»։

Հոդվածի հեղինակի համոզմամբ՝ այսօր Թուրքիաում գրեթե բոլորը հավատում են, որ Էրդողանի անձի վրա հիմնված AKP-MHP վարչակարգի փլուզումը ճանապարհ կհարթի Թուրքիայի համար: Իհարկե ճնշող ռեժիմի ավարտը թեթևացում կբերի, հանգստություն կտա, բայց հիմնական խնդիրը ըստ էության չի լուծվի:

«Թուրքիայի խնդիրը մոնիզմի մեջ է, այն է, որ նա իր պատմության ընթացքում երբեք չի կարողացել ապահովել կյանքի և ունեցվածքի անվտանգությունը, և նա ունի խանդ ու զայրույթ Արևմուտքի հանդեպ… Արևմուտքը կարևոր է միայն ռազմապես և տեխնոլոգիապես ուժեղ լինելու առումով, այն ամբողջական չէ իր ներկայացրած արժեքներով: Այդ իսկ պատճառով քրդական խնդրի վերաբերյալ Արևմուտքի հիշատակումները դիտվում են ոչ թե որպես մարդու իրավունքների խնդիր, այլ որպես Թուրքիան մասնատելու իմպերիալիստական ծրագիր»,- գրում է թուրք վերլուծաբանը։

Մոնիզմը փիլիսոփայական համակարգ է, ըստ որի ֆիզիկական և հոգեկան բոլոր երևույթների, մատերիայի (նյութի), և ոգու բոլոր երևույթները ծագում են մեկ սկզբունքից։ Կարող է լինել՝ իդեալիստական մոնիզմ և մատերիալիստական մոնիզմ։ Հակադրվում է դուալիզմին։

Հոդվածում նաև նշվում է, որ ներկայիս Թուրքիան չի ներառում այնպիսի մի համակարգ, որը երկրում կապահովի արևմտյան տիպի ժողովրդավարություն, իրավական համակարգ, խոսքի ազատություն, կյանքի և ունեցվածքի անվտանգություն:


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ևս,14,նահանգ,հետևել,է,կոլորադոյի,օրինակին,և,արգելել,թրամփին,մասնակցելու,ամն,նախագահի,ընտրություններին , ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
Նախօրեին հայտնի է դարձել, որ Կոլորադոյի Գերագույն դատարանն արգելել է Դոնալդ Թրամփին մասնակցել փրայմերիզներին։
աշխատանքները,նախ,կսկսվեն,հայաստանի,ազատ,առևտրի,համաձայնագրի,ստորագրումը՝,օրեր,իրան-եատմ , «Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
«Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
Դեկտեմբերի 25-ին կստորագրվի Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագիրը։ Իրանական կողմի փոխանցմամբ՝ արտոնությունների հետ կապված աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ։ Փոխադարձ առևտրում մաքսատուրքից կազատվեն ՀՀ–ից Իրան արտահանման առաջնային հետաքրություն ներկայացնող ապրանքները։
եթե,ռումբերը,չոչնչացնեն,գազայի,հատվածի,բնակչությանը,սովն,ու,հիվանդությունները,կանեն․,«բժիշկներ,առանց,սահմանների»,կազմակերպություն , Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
«Բժիշկներ առանց սահմանների» միջազգային մարդասիրական կազմակերպությունը դատապարտել է Գազայի հատվածում «միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումը», Իսպանիայում հայտարարել է հասարակական կազմակերպության գլխավոր տնօրեն Մարտա Կանյասը։
ամն,ամն-պատժամիջոցներ,ռուսական-ընկերությունների-դեմ-պատժամիջոցներ,bellatrix-energy-limited,covart-energy-limited,sun-ship-management-d,voliton-dmcc , ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է պատժամիջոցները ռուսական չորս ընկերությունների և նավթամթերք տեղափոխող տանկերի նկատմամբ:
ամն-թուրքիա,հարաբերությունները,դժգոհություն,առաջացրել,կողմում,հունական , ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
Հունաստան-Ամերիկա առաջնորդության խորհրդի գործադիր տնօրեն Էնդի Զեմենդիեսը թուրք-հունական հարաբերություններում նկատվող դրական դինամիկայի ֆոնին բողոք պարունակող նամակ է ուղարկել ԱՄՆ-ի պետքարտուղարություն։
ֆրանսիա,ֆրանսիայի-ազգային-ժողով,սահմանադրական-խորհուրդ,էմանուել-մակրոն,միգրացիայի-մասին-աղմկահարույց-օրենք,ներգաղթի-կանոնները-խստացնելու-մասին-օրինագիծ,ներգաղթի-մասին-օրենսդրության-բարեփոխում , Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Ֆրանսիայի Ազգային ժողովի (խորհրդարանի ստորին պալատ) կողմից դեկտեմբերի 19-ին ընդունված ներգաղթի կանոնները խստացնելու մասին օրինագիծը նախագահ Էմանուել Մակրոնի որոշմամբ կներկայացվի Սահմանադրական խորհրդի հաստատմանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նախարարների խորհրդի նիստից հետո ճեպազրույցում ասել է նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Օլիվյե Վերանը։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: