ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Մեր գերակա խնդիրներից է աջակցել արտերկրի գործարարներին ինտեգրվել ու հաստատվել Հայաստանում. Արսեն Ղազարյան

Հայ-իրանական առևտրատնտեսական համագործակցության առկա իրավիճակն ու զարգացման հեռանկարներն են քննարկվել Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանի և ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանության առևտրի կցորդ Աբգար Գոդարի՝ ապրիլի 8-ին կայացած հանդիպման ժամանակ։

 

Հյուրի խնդրանքով ՀԱԳՄ նախագահը ներկայացրել է Միության գործունեության ուղղությունները՝ ընդգծելով, որ առաջնահերթ խնդիրներից է երկրի միջազգային տնտեսական կապերի ընդլայնումը,  համատեղ ներդրումային ծրագրերի իրականացումը, շուկաների ընդլայնումը։

Արսեն Ղազարյանի խոսքով՝ Հայաստանի անկախության հենց առաջին օրերից Իրանի Իսլամական Հանրապետությունը մեզ համար եղել է առաջնահերթ տնտեսական գործընկերներից մեկը, և այժմ էլ առկան են բազմաթիվ չիրացված հնարավորություններ, որոնց իրականացմամբ կարելի է մի քանի անգամ մեծացնել փոխադարձ առևտրատնտեսական ցուցանիշերը։ ՀԱԳՄ նախագահը հատկապես շեշտադրել է իրանական գործարարների մասնակցությամբ Հայաստանում համատեղ արտադրություններ հիմնելու կարևորությունը, որոնք կբավարարեն ոչ միայն տեղական, այլև արտերկրի շուկաներում առկա պահանջարկը։ Այս առումով լայն հեռանկարներ կան թե՛ ԵԱՏՄ շրջանակներում, թե՛ այլ տարածաշրջաններում, ինչին կնպաստի նաև Հայաստանի՝ որպես տարանցիկ երկրի դերակատարությունը։  Նա, մասնավորապես, կարևորել է այնպիսի ծրագրերի իրականացումը, ինչպիսիք են հայ-իրանական սահմանին ազատ տնտեսական գոտու գործունեությունը, նավթի վերամշակման ձեռնարկությունների հիմնումը, ճանապարհաշինական նախագծերը, Իրան-Հայաստան երկաթգծի կառուցումը։  

«Մեր գերակա խնդիրներից է աջակցել արտերկրի գործարարներին ինտեգրվել ու հաստատվել Հայաստանում»,-նշել է Արսեն Ղազարյանը` հավելելով, որ ժամանակն է բարելավելու «Օտարերկրյա ներդրումների մասին» ՀՀ օրենքը։ ՀԱԳՄ նախագահն առաջարկել է առաջիկայում Երևանում կազմակերպել հայ-իրանական ներդրումային համաժողով՝ համագործակցության առկա ներուժը գործարարների մասնակցությամբ անմիջականորեն քննարկելու, գործնական հնարավորություններն ի մի բերելու նպատակով։

Շնորհակալություն հայտնելով ընդունելության և իրավիճակի հանգամանալի վերլուծության համար, Աբգար Գոդարին անդրադարձել է այն դրական օրինակներին, որոնք մինչ այս արձանագրվել են երկկողմ տնտեսական համագործակցության արդյունքում։ Նրա խոսքով՝ իրանցի գործարարների շրջանում մեծ է հետաքրքրությունը Հայաստանում գործունեություն ծավալելու առումով, սակայն, ըստ դիվանագետի, առկա չէ բավարար տեղեկացվածություն, կողմերը ծանոթ չեն եղած ներուժին, իրավական ու տնտեսական համակարգերին, ինչի ուղղությամբ աշխատանք կա անելու։ Այս առումով՝ նա արժևորել է Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության գործունեությունը՝ որպես կապող և ուղղորդող օղակի։ «Մեր խնդիրն է գործարարներին փոխադարձ ծանոթացնել եղած տնտեսական ներուժին և, եթե բարդություններ են առաջացնում, աջակցել դրանց լուծմանը»,-նշել է ՀՀ-ում ԻԻՀ դեսպանության առևտրի կցորդը։ Նա կարևորեց  հայ-իրանական ներդրումային համաժողով կազմակերպելու առաջարկը։

Կողմերը պայմանավորվել են նման հանդիպումներ ունենալ պարբերաբար։


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ևս,14,նահանգ,հետևել,է,կոլորադոյի,օրինակին,և,արգելել,թրամփին,մասնակցելու,ամն,նախագահի,ընտրություններին , ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
Նախօրեին հայտնի է դարձել, որ Կոլորադոյի Գերագույն դատարանն արգելել է Դոնալդ Թրամփին մասնակցել փրայմերիզներին։
աշխատանքները,նախ,կսկսվեն,հայաստանի,ազատ,առևտրի,համաձայնագրի,ստորագրումը՝,օրեր,իրան-եատմ , «Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
«Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
Դեկտեմբերի 25-ին կստորագրվի Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագիրը։ Իրանական կողմի փոխանցմամբ՝ արտոնությունների հետ կապված աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ։ Փոխադարձ առևտրում մաքսատուրքից կազատվեն ՀՀ–ից Իրան արտահանման առաջնային հետաքրություն ներկայացնող ապրանքները։
եթե,ռումբերը,չոչնչացնեն,գազայի,հատվածի,բնակչությանը,սովն,ու,հիվանդությունները,կանեն․,«բժիշկներ,առանց,սահմանների»,կազմակերպություն , Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
«Բժիշկներ առանց սահմանների» միջազգային մարդասիրական կազմակերպությունը դատապարտել է Գազայի հատվածում «միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումը», Իսպանիայում հայտարարել է հասարակական կազմակերպության գլխավոր տնօրեն Մարտա Կանյասը։
ամն,ամն-պատժամիջոցներ,ռուսական-ընկերությունների-դեմ-պատժամիջոցներ,bellatrix-energy-limited,covart-energy-limited,sun-ship-management-d,voliton-dmcc , ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է պատժամիջոցները ռուսական չորս ընկերությունների և նավթամթերք տեղափոխող տանկերի նկատմամբ:
ամն-թուրքիա,հարաբերությունները,դժգոհություն,առաջացրել,կողմում,հունական , ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
Հունաստան-Ամերիկա առաջնորդության խորհրդի գործադիր տնօրեն Էնդի Զեմենդիեսը թուրք-հունական հարաբերություններում նկատվող դրական դինամիկայի ֆոնին բողոք պարունակող նամակ է ուղարկել ԱՄՆ-ի պետքարտուղարություն։
ֆրանսիա,ֆրանսիայի-ազգային-ժողով,սահմանադրական-խորհուրդ,էմանուել-մակրոն,միգրացիայի-մասին-աղմկահարույց-օրենք,ներգաղթի-կանոնները-խստացնելու-մասին-օրինագիծ,ներգաղթի-մասին-օրենսդրության-բարեփոխում , Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Ֆրանսիայի Ազգային ժողովի (խորհրդարանի ստորին պալատ) կողմից դեկտեմբերի 19-ին ընդունված ներգաղթի կանոնները խստացնելու մասին օրինագիծը նախագահ Էմանուել Մակրոնի որոշմամբ կներկայացվի Սահմանադրական խորհրդի հաստատմանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նախարարների խորհրդի նիստից հետո ճեպազրույցում ասել է նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Օլիվյե Վերանը։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: