Ապրիլի 7- ի առիթով այցելություն Թեհրանի Չիլոյան և Սոսե Մայրիկ ծերանոցներ
Այս բարեբաստիկ տոնը արժանավույնս նշելու և մեր համայնքի Մայրերին, կանանց ու մայրության անգնահատելի բերկրանքն նշելու նպատակով <<Հայ Մշակութային Հասարակական ֆորում>>-ի և <<Ս․ Մարիամ Աստվածածին Բարեգործական Կենտրոն>>-ի վարչության նախաձեռնությամբ` ՀՄՀՖ-ի և ՍՄԲԿ-ի վարչության և աշխատակազմի երիտասարդ ներկայացուցիչները 2022 թվականի ապրիլի 7-ին այցելել են Թեհրանի <<Չիլոյան>> և << Սոսե Մայրիկ>> ծերանոցները և ջերմորեն շնորհավորելով գարնանային այս գեղեցիկ տոնը ծաղիկներով ու փոքրիկ նվերներով գնահատել են հայ մայրերին ու այդ երկու ազգային բարեգործական կենտրոնների վարչության անդամներին ու կենտրոնների աշխատակազմին: