ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Այդ գործակալների ցույցին, կարմիր գծերին չեմ հավատում․ ՌԴ-ին եք վաճառել ՀՀ-ն և Արցախը, նո՞ր արթնացաք․ Տիգրան Խզմալյան

Արդյո՞ք ընդդիմության և իշխանության կարմիր գիծը նույնն է՝ հարցը Factor TV-ի հարցազրույցում ուղղեցինք Եվրոպական կուսակցության ղեկավար Տիգրան Խզմալյանին, որն արտախորհրդարանական ուժերի ձևաչափով պարբերաբար հանդիպում է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանին, քննարկում տարատեսակ հարցեր, այդ թվում՝ Արցախի հաամարտության թեման

 
Ընդդիմությունն այսօր հանրահավաք անցկացրեց Երևանում՝ Փաշինյան-Ալիև բրյուսելյան հանդիպմանն ընդառաջ։ Այն անվանել են հանրահավաք՝ հանուն Արցախի, որպեսզի ընդդիմությունը ներկայացնի կարմիր գծեր, որոնք իշխանությունը չպիտի անցնի։ Ըստ նրանց՝ պիտի բացառել Արցախն Ադրբեջանի կազմում լինելը, նաև հետագա բանակցություններում այդ տարբերակի բացառում կատարվի։ Արդյո՞ք ընդդիմության և իշխանության կարմիր գիծը նույնն է՝ հարցը Factor TV-ի հարցազրույցում ուղղեցինք Եվրոպական կուսակցության ղեկավար Տիգրան Խզմալյանին, որն արտախորհրդարանական ուժերի ձևաչափով պարբերաբար հանդիպում է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանին, քննարկում տարատեսակ հարցեր, այդ թվում՝ Արցախի հաամարտության թեման։ «Ես չեմ հավատում ընդդիմության կարմիր գծերին, որովհետև այդ ընդդիմությունը վաճառել է Հայաստանը և Արցախը Ռուսաստանին։ Ես իրենց անկեղծությանը չեմ հավատում»,- ասաց նա։ Հարցին՝ ինչպե՞ս է ընդդիմությանը մեղադրում այդպիսի հարցում, երբ պատերազմի արդյունքը գրանցվել է Նիկոլ Փաշինյանի օրոք, Տիգրան Խզմալյանն արձագանքեց․ «Գիտեք՝ Հայաստանն իր ընդերքով, երկաթուղով, կապով, անվտանգային և քաղաքական համակարգերով տրված է ՌԴ-ին մոտավորապես 2000-ականների սկզբից՝ Ռոբերտ Քոչարյանի օրոք, մենք դա գիտենք։ Հիմա նաև տեղեկանում ենք, թե իրենք ինչպիսի պայմանագրեր էին պատրաստ ստորագրել նաև Արցախի վերաբերյալ։ Այն, որ այդ ամենը ջարդվեց Փաշինյանի գլխին, դա չի արդարացնում նրան, բայց դա նաև նրանց չի արդարացնում։ Եկեք հիշենք՝ նկատած կլինեք, որ ամեն անգամ, երբ պաշտոնական Երևանն այցելում է Բրյուսել, Փարիզ, Վաշինգտոն, սկսվում են ճակատագրական և դարակազմիկ ցույցեր Երևանում»։ Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։
 
Ռոբերտ Անանյան

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://factor.am/496039.html

© factor.am


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ևս,14,նահանգ,հետևել,է,կոլորադոյի,օրինակին,և,արգելել,թրամփին,մասնակցելու,ամն,նախագահի,ընտրություններին , ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
Նախօրեին հայտնի է դարձել, որ Կոլորադոյի Գերագույն դատարանն արգելել է Դոնալդ Թրամփին մասնակցել փրայմերիզներին։
աշխատանքները,նախ,կսկսվեն,հայաստանի,ազատ,առևտրի,համաձայնագրի,ստորագրումը՝,օրեր,իրան-եատմ , «Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
«Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
Դեկտեմբերի 25-ին կստորագրվի Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագիրը։ Իրանական կողմի փոխանցմամբ՝ արտոնությունների հետ կապված աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ։ Փոխադարձ առևտրում մաքսատուրքից կազատվեն ՀՀ–ից Իրան արտահանման առաջնային հետաքրություն ներկայացնող ապրանքները։
եթե,ռումբերը,չոչնչացնեն,գազայի,հատվածի,բնակչությանը,սովն,ու,հիվանդությունները,կանեն․,«բժիշկներ,առանց,սահմանների»,կազմակերպություն , Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
«Բժիշկներ առանց սահմանների» միջազգային մարդասիրական կազմակերպությունը դատապարտել է Գազայի հատվածում «միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումը», Իսպանիայում հայտարարել է հասարակական կազմակերպության գլխավոր տնօրեն Մարտա Կանյասը։
ամն,ամն-պատժամիջոցներ,ռուսական-ընկերությունների-դեմ-պատժամիջոցներ,bellatrix-energy-limited,covart-energy-limited,sun-ship-management-d,voliton-dmcc , ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է պատժամիջոցները ռուսական չորս ընկերությունների և նավթամթերք տեղափոխող տանկերի նկատմամբ:
ամն-թուրքիա,հարաբերությունները,դժգոհություն,առաջացրել,կողմում,հունական , ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
Հունաստան-Ամերիկա առաջնորդության խորհրդի գործադիր տնօրեն Էնդի Զեմենդիեսը թուրք-հունական հարաբերություններում նկատվող դրական դինամիկայի ֆոնին բողոք պարունակող նամակ է ուղարկել ԱՄՆ-ի պետքարտուղարություն։
ֆրանսիա,ֆրանսիայի-ազգային-ժողով,սահմանադրական-խորհուրդ,էմանուել-մակրոն,միգրացիայի-մասին-աղմկահարույց-օրենք,ներգաղթի-կանոնները-խստացնելու-մասին-օրինագիծ,ներգաղթի-մասին-օրենսդրության-բարեփոխում , Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Ֆրանսիայի Ազգային ժողովի (խորհրդարանի ստորին պալատ) կողմից դեկտեմբերի 19-ին ընդունված ներգաղթի կանոնները խստացնելու մասին օրինագիծը նախագահ Էմանուել Մակրոնի որոշմամբ կներկայացվի Սահմանադրական խորհրդի հաստատմանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նախարարների խորհրդի նիստից հետո ճեպազրույցում ասել է նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Օլիվյե Վերանը։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: