ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Ընդդիմադիր խմբակցությունները անպատասխան են թողել Արամ Սարգսյանի կոչը՝ փաստաթուղթ ստորագրել ՀՀ ինքնաիշխանությունը չզիջելու հարցում միակամ լինելու մասին

«Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը 28.03.2022 թվականին Հանրային հեռուստատեսության եթերում կոչով էր հանդես եկել:

«Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը 28.03.2022 թվականին  Հանրային հեռուստատեսության  եթերում կոչով էր հանդես եկել՝ մասնավորապես նշելով. «Ուզում եմ դիմել ՀՀ բոլոր քաղաքական կուսակցություններին, դաշինքներին էլ, Քոչարյանի «Հայաստան» դաշինքին էլ։ Առաջարկում եմ որևէ փաստաթուղթ ձևակերպել ու ստորագրել, որ անկախ ՀՀ իշխանությունների հանդեպ ունեցած մեր վերաբերմունքից, անկախ աշխարհաքաղաքական մեր մոտեցումներից, նախասիրություններից և հակակրանքներից՝ ՀՀ ինքնուրույնության և անկախության հարցում բոլորս  միակամ ենք և այն չենք զիջելու»։ Արամ Սարգսյանը հավելել էր նաև, որ եթե նման փաստաթուղթ ձևակերպվի և կամ հայտարարություն արվի, ինքը կստորագրի դրա տակ, իսկ այն քաղաքական ուժերը, որոնք չեն ստորագրի, մարգինանալու են։  

Սարգսյանի վերոհիշյալ կոչի վերաբերյալ  «Հայաստան» դաշինքի կարծիքն ստանալու ակնկալիքով   դաշինքի պաշտոնական փոստին հարցում էինք ուղարկել՝ մասնավորապես հարցնելոով՝ «Հայաստան» խմբակցությունն ինչպե՞ս  կարձագանքի  Արամ Սարգսյանի այս կոչին։ Պատրաստվո՞ւմ է, արդյոք, խմբակցությունը  Սարգսյանի կողմից նշված՝ վերոհիշյալ ձևակերպումներով  հայտարարության տեքստ կազմել  և շրջանառել։ Հարցումն ուղարկելուց հետո  մեկ շաբաթ է անցել, հարցման հասցեատերը  հարկ չի համարել վերոհիշյալ առաջարկի վերաբերյալ կարծիք հայտնել։ Կարելի է ենթադրել, որ խմբակցության անդամները կիսում են իրենց փաստացի ղեկավարի՝ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի դրական կարծիքը ՀՀ ինքնիշխանությունը կասկածի տակ դնող՝ ՌԴ-Բելառուս  միութենական պայմանագրին միանալու հարցում։ Քոչարյանը, հիշեցնենք,  կարծում է, որ չպետք է վախենալ Ռուսաստանի հետ միութենական պետություն ձևավորելու հարցից։ Ավելին, նրա խոսքով, տարածաշրջանում գործոն լինելու լուծումներից մեկը ՌԴ-ի հետ միութենական պետություն ունենալու ճանապարհն է։ «Իմ իշխանության ժամանակ նման առաջարկ չի եղել, բայց հիմա նման կարգի գործընթացներին պետք է վերաբերվել շատ պրագմատիկ ու շատ կոնկրետ հաշվարկով»,- հայտարարել էր նախկին նախագահը փետրվարի 17-ին տեղի ունեցած իր ասուլիսում՝ հավելելով, թե բացի Ռուսաստանից, չկա այլ երկիր, որը շահագրգռված կլինի «Հայաստանին այս տարածաշրջանում գործոն սարքելու հարցում»։ 

Նկատենք, որ մինչև այս պահը «Հայաստան» դաշինքը որևէ հայտարարություն չի արել, չի արձագանքել Արցախում՝ Փառուխի շուրջ տեղի ունեցած զարգացումներին։ Հատկանշական է, որ հիշյալ դաշինքը ժամանակ էր գտել, հայտարարություն էր տարածել և «մտահոգություն ու անհանգստություն» հայտնել  «Ուկրաինայում ծավալվող իրադարձությունների կապակցությամբ», իսկ այ, հայրենի Արցախում տեղի ունեցած, զոհերով ուղեկցված միջադեպին՝ զրո արձագանք։ Նկատենք, որ հիշյալ դաշինքին մաս կազմող միայն մեկ ուժ՝ ՀՅԴ-ն՝ ի դեմս Բյուրոյի, Փառուխի դեպքից հետո՝ մարտի 26-ին,  հայտարարություն տարածեց, որում մասնավորապես ասվում էր. «Այս օրերի արտասովոր ցուրտ եղանակին Արցախի գազամատակարարման խափանումով և Փառուխ գյուղ և հարակից տարածքներ ներխուժումով Ադրբեջանը հետապնդում է Արցախը հայաթափելու իր անթաքույց ծրագիրը: Այս ծանր օրերին անհրաժեշտ է համազգային ուժերով ամենուրեք դիմադրել Ադրբեջանի և Թուրքիայի այս հակահայ քաղաքականությանը։ Առ այդ անհրաժեշտ է դիմել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամներին և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող պետություններին՝ պահանջելով չանտեսել Արցախի և Հայաստանի Հանրապետության դեմ Ադրբեջան-Թուրքիա դաշինքի հակահայ քաղաքականությունն ու քայլերը»։ 

«Հայաստան» խմբակցությանն ուղարկված հարցման մեջ խնդրել էինք հայտնել՝ դաշինքի մաս կազմող մյուս քաղաքական ուժերը  համաձա՞յն են, միակարծի՞ք են  ՀՅԴ Բյուրոյի  հայտարարության մեջ առկա շեշտադրումների հետ։ Այս մասով ևս,  բնականաբար, որևէ պատասխան չկա։ Սա կարող է մի բան նշանակել՝ հիշյալ խմբակցությունում Արցախում ՌԴ խաղաղապահ ուժերի առաքելության գոտում տեղի ունեցած միջադեպի հարցում չկա միասնական դիրքորոշում, և ՀՅԴ-ն որոշել է առանձին՝ միայն իր անունից դիրքորոշում հայտնել՝ խախտելով դաշինքի խուլ լռությունը։   

 Ի դեպ, Արամ Սարգսյանը վերոհիշյալ հարցազրույցում, խոսելով  միութենական պետության մասին, նշել էր, որ ՀՀ ինքնիշխանության չզիջման հարցում ՀՀ քաղաքական դաշտի միակամության վերաբերյալ հայտարարության տեքստ կարող է հեղինակել  նաև ՀՀԿ-ն, և ինքը, որպես այդ կուսակցության երբեմնի անդամ, կմիանա հայտարարությանը։ Երբ փորձեցինք ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռ. Թադևոսյանից ճշտել՝ ինչպես կարձագանքեն Արամ Սարգսյանի կոչին, վերջինս հայտնեց, թե Սարգսյանի կոչին տեղյակ չէ, և եթե հարկ լինի՝ կուսակցության մամուլի գրասենյակը այդ առիթով հայտարարությամբ հանդես կգա։ Առ այս պահը որևէ արձագանք Սերժ Սարգսյանի գլխավորած կուսակցությունից չի եղել։ Ի դեպ, ՀՀԿ-ն, ինչպես և «Պատիվ ունեմ» խմբակցությունը, մինչ այս պահը չեն արձագանքել նաև Փառուխում տեղի ունեցած իրադարձություններին՝ կրկնելով «Հայաստան» դաշինքի կեցվածքը։ 

Ահա այս երկու ուժերն այսօր համատեղ հանրահավաք են հրավիրել՝ իբրև թե պաշտպանելու Հայաստանն ու Արցախը։ Ի դեպ, Անդրանիկ Մարգարյանի շիրիմին այցելած Սերժ Սարգսյանին երբ լրագրողները հարց էին հղել Ադրբեջանի կողմից Արցախի Փառուխ գյուղի գրավման մասին, Ալիևի հետ ԼՂ խնդրի խաղաղ կարգավորման շուրջ ապարդյուն բանակցած  Սերժ Սարգսյանն ինքնագոհ արձագանքել էր.  «Ինձ ինչո՞ւ եք հարցնում, հարցրեք խաղաղության ճարտարապետներին, խաղաղության դարաշրջան բացողներին»։  
 

Հեղինե Մանուկյան

Աղբյուր՝ civic.am


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ևս,14,նահանգ,հետևել,է,կոլորադոյի,օրինակին,և,արգելել,թրամփին,մասնակցելու,ամն,նախագահի,ընտրություններին , ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
Նախօրեին հայտնի է դարձել, որ Կոլորադոյի Գերագույն դատարանն արգելել է Դոնալդ Թրամփին մասնակցել փրայմերիզներին։
աշխատանքները,նախ,կսկսվեն,հայաստանի,ազատ,առևտրի,համաձայնագրի,ստորագրումը՝,օրեր,իրան-եատմ , «Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
«Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
Դեկտեմբերի 25-ին կստորագրվի Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագիրը։ Իրանական կողմի փոխանցմամբ՝ արտոնությունների հետ կապված աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ։ Փոխադարձ առևտրում մաքսատուրքից կազատվեն ՀՀ–ից Իրան արտահանման առաջնային հետաքրություն ներկայացնող ապրանքները։
եթե,ռումբերը,չոչնչացնեն,գազայի,հատվածի,բնակչությանը,սովն,ու,հիվանդությունները,կանեն․,«բժիշկներ,առանց,սահմանների»,կազմակերպություն , Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
«Բժիշկներ առանց սահմանների» միջազգային մարդասիրական կազմակերպությունը դատապարտել է Գազայի հատվածում «միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումը», Իսպանիայում հայտարարել է հասարակական կազմակերպության գլխավոր տնօրեն Մարտա Կանյասը։
ամն,ամն-պատժամիջոցներ,ռուսական-ընկերությունների-դեմ-պատժամիջոցներ,bellatrix-energy-limited,covart-energy-limited,sun-ship-management-d,voliton-dmcc , ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է պատժամիջոցները ռուսական չորս ընկերությունների և նավթամթերք տեղափոխող տանկերի նկատմամբ:
ամն-թուրքիա,հարաբերությունները,դժգոհություն,առաջացրել,կողմում,հունական , ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
Հունաստան-Ամերիկա առաջնորդության խորհրդի գործադիր տնօրեն Էնդի Զեմենդիեսը թուրք-հունական հարաբերություններում նկատվող դրական դինամիկայի ֆոնին բողոք պարունակող նամակ է ուղարկել ԱՄՆ-ի պետքարտուղարություն։
ֆրանսիա,ֆրանսիայի-ազգային-ժողով,սահմանադրական-խորհուրդ,էմանուել-մակրոն,միգրացիայի-մասին-աղմկահարույց-օրենք,ներգաղթի-կանոնները-խստացնելու-մասին-օրինագիծ,ներգաղթի-մասին-օրենսդրության-բարեփոխում , Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Ֆրանսիայի Ազգային ժողովի (խորհրդարանի ստորին պալատ) կողմից դեկտեմբերի 19-ին ընդունված ներգաղթի կանոնները խստացնելու մասին օրինագիծը նախագահ Էմանուել Մակրոնի որոշմամբ կներկայացվի Սահմանադրական խորհրդի հաստատմանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նախարարների խորհրդի նիստից հետո ճեպազրույցում ասել է նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Օլիվյե Վերանը։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: