Խոշոր հրդեհ՝ ռուսական նավթի պահեստում
Բելգորոդի նավթի պահեստում ուրբաթ օրը հրդեհը բռնկվել է Ռուսաստանի տարածք ներխուժած Ուկրաինայի զինված ուժերի երկու ուղղաթիռների ավիահարվածի հետևանքով, իր Telegram ալիքում հայտնել է շրջանի նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովը։ Տեղեկանում ենք ТАСС լրատվական գործակալությունից:
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ին՝ վաղ առավոտյան, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ սկսում է հատուկ ռազմական գործողություն Ուկրաինայի տարածքում, որի խնդիրն է ապահովել Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունների անվտանգությունը, ինչպես նաև հեռացնել Ուկրաինայի «նացիստական ռեժիմը»:
ԱՄՆ-ն ու ԵՄ-ն գնահատել են ՌԴ-ի այս քայլն իբրև Ռուսաստանի կողմից ուղղակի ագրեսիա ընդդեմ Ուկրաինայի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության։