ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
ՌԴ ՊՆ կայքում տեղադրված քարտեզը խորը մտահոգության առարկա է․ Մարտի 28-ի քարտեզում ավելացվել է ադրբեջանական 2 «դիտարկման կետ»

Ադրբեջանական «դիտարկման» կետ՝ ռուսական խաղաղապահության պատասխանատվության գոտո՞ւմ: Այս մասին «ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը:

Ռուսաստանի դաշնության ՊՆ կայքում տեղադրված քարտեզը խոր մտահոգության առարկա է։ Մարտի 28-ի քարտեզում ռուսական խաղաղապահների պատասխանատվության գոտում ավելացվել է երկու ադրբեջանական «դիտարկման կետ»
Նախ, ադրբեջանական զինված ուժերը ամենևին «դիտարկելու» չեն եկել Փարուխ գյուղ ու նրա հարակից բարձունքները, երկրորդը՝ հայաբնակ գյուղերի հայաթափման եղանակով իրականացված ու հեռահար հարձակողական նպատակներ հետապնդող բարձունքի գրավման ագրեսիոն գործողությունն անթույլատրելի է օրինականացնել՝ ՌԴ ՊՆ պաշտոնական կայքում այն ներկայացնելով իբրև «դիտարկման կետ»։

Եվ վերջապես՝ եթե ռուսական պատասխանատվության գոտում Ադրբեջանը պետք է դիտարկի, ապա էլ ի՞նչ ռուսական «պատասխանատվության» գոտին: Այդ դեպքում որտեղ են ավարտվում ու որտեղից սկսվում ռուսական ու ադրբեջանական «պատասխանատվության» գոտիները և ով և ինչի համար է պատասխանատու ու ի՞նչ են «դիտարկում»:

ՀՀ պաշտպանության և ԱԳ նախարարությունները կամ հրապարակավ, կամ ներքին խողովակներով պետք է բողոք արտահայտի այս կապակցությամբ։ Եթե անգամ դա «դիտարկման» կետ էլ լիներ ու իրականացված լիներ խաղաղ եղանակով, դրա հաստատումը պետք է լիներ եռակողմ ձևաչափի տրամաբանության մեջ։

Մնում է ենթադրել, որ ռուսական կողմը կամ անկարողությունից դրդված է այս ամենը որպես fait-accompli (կայացած փաստ) «ներառում» իրբրև թե «իր պատասխանատվության գոտում», կամ ինչ-ինչ գործարքի շրջանակներում կամ շարժառիթներով ընդառաջում է Ադրբեջանի կողմից հայտարարված Արցախի «դեմիլիտարիզացիայի»՝ արցախյան/հայկական պաշտպանական ուժերի դուրս բերման հերթական քայլին։

Չհաստատված տեղեկություններով՝ Արցախի արևելյան ուղղության այս հատվածում ադրբեջանական զինուժի կուտակմամբ Ադրբեջանը փաստացի ռուսական ու հայկական կողմերին հասկացնում է, որ կամ պետք է «համակերպվեն» իրավիճակի ու ադրբեջանական կողմի առաջխաղացման հետ, կամ այլընտրանքը Ռուսաստանի համար երկրորդ ճակատի բացումն է․․․
Իրավիճակի անհեթեթությունը կատարյալ է դառնում, քանզի Արցախում ռուսական խաղաղպահությունը ոչ միայն չունի 
ադրբեջանական հաստատումը (Ադրբեջանը չստորագրեց մանդատը), այլ նաև ՄԱԿ մանդատի ներքո չէ՝ հարցը ՄԱԿ տեղափոխելու ու վերպետական ինստիտռուցիոնալ ճնշում գործադրելու համար։ Սա արդեն լրջագույն սպառնալիք է ստեղծում, քանի որ Ադրբեջանը բավական վտանգավոր նախադեպ է ստեղծում, իսկ ադրբեջանական քաղաքական-պետական-հասարակական շրջանակները չեն թաքցնում այն շարունակելու իրենց մտադրությունը։

Նման իրավիճակում ռուսական խաղաղպահությունը ոչ միայն ինքը չունի վեճերի լուծման մեխանիզմ ու կողմերին պարտադրելու կարողություն, ցանկություն կամ իրավասություն, այլ նաև այդ կարգի վեճերը ՄԱԿ տեղափոխելու հնարավորություն։ 
Պաշտոնական Ստեփանակերտը և Երևանը պետք է գործեն միասնական, ճշգրիտ ու թիրախավորված՝ այս խնդիրները լուծելու համար։ Երևանի կողմից ռուսական խաղաղապահության հետ կապված հետաքննության պահանջը միանգամայն իրավաչափ է ոչ միայն հասկանալու համար, թե ինչու և ինչ շարժառիթներով ապահովվեց հայկական զինված ուժերի «ոչ հայելային» ետքաշումը, այլ նաև գոնե այդ հիմքով հրադադրի ռեժիմի խախտումն այլ ատյաններ տեղափոխելու համար։

Ավելի վաղ ՀՀ ԱԳՆ-ն քարտեզներ էր հրապարակել, որտեղ երևում էր, որ ադրբեջանական ստորաբաժանումների ներխուժումը Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտի շարունակվում է:


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ադրբեջանն,ամեն,ինչ,անում,է,որպեսզի,խուսափի,հայաստանի,հետ,երաշխավորված,խաղաղության,պայմանագիր,կնքելուց․,պատգամավոր , Ադրբեջանն ամեն ինչ անում է, որպեսզի խուսափի Հայաստանի հետ երաշխավորված խաղաղության պայմանագիր կնքելուց․ պատգամավոր
Ադրբեջանն ամեն ինչ անում է, որպեսզի խուսափի Հայաստանի հետ երաշխավորված խաղաղության պայմանագիր կնքելուց․ պատգամավոր
Ադրբեջանը շատ լավ վերլուծում է, թե խաղաղության պայմանագիր կնքելու դեպքում Հայաստանը ինչպիսի լուրջ հեռանկարներ կարող է ունենալ։
թուրքիա,անկարա,իրաք,քուրդ-զինյալների-դեմ-պայքար,քուրդիստանի-բանվորական-կուսակցություն,քբկ,pkk,թուրքիայի-արտգործնախարար,հաքան-ֆիդան,իրաքի-արտաքին-քաղաքական-գերատեսչության-ղեկավար,ֆուադ-հուսեյն , Քուրդ զինյալների դեմ պայքարը Թուրքիայի և Իրաքի արտգործնախարարների հանդիպման օրակարգում
Քուրդ զինյալների դեմ պայքարը Թուրքիայի և Իրաքի արտգործնախարարների հանդիպման օրակարգում
Դեկտեմբերի 19-ին Անկարայում հանդիպել են Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը և Իրաքի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Ֆուադ Հուսեյնը։
իշխան,սաղաթելյանը,գեղարքունիքում,փորձել,է,արդարանալ,և,իր,նոր,«նապառնիկ»,լևոն,քոչարյանի,հետ,ժողովրդին,նախապատրաստել,ռևանշի,չորրորդ,փորձին , Իշխան Սաղաթելյանը Գեղարքունիքում փորձել է արդարանալ և իր նոր «նապառնիկ» Լևոն Քոչարյանի հետ ժողովրդին նախապատրաստել ռևանշի չորրորդ փորձին
Իշխան Սաղաթելյանը Գեղարքունիքում փորձել է արդարանալ և իր նոր «նապառնիկ» Լևոն Քոչարյանի հետ ժողովրդին նախապատրաստել ռևանշի չորրորդ փորձին
«Դիմադրություն» շարժման առաջնորդ ընկեր Իշխանի՝ Վարդենիսում հնչեցրած ելույթին, որում վերջինս փորձեց ոտքի վրա հիմնավորել իշխանափոխության ձախողման պատճառները։
ադրբեջանը,դժկամություն,է,ցուցաբերում.,կոստանյան , Ադրբեջանը դժկամություն է ցուցաբերում. Կոստանյան
Ադրբեջանը դժկամություն է ցուցաբերում. Կոստանյան
ՀՀ ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը BBC-ին տված հարցազրույցում ասել է, թե Ադրբեջանը դժկամություն է ցուցաբերում խաղաղության պայմանագիրը վերջնականացնելու հարցում:
2018-ի,մեր,ժառանգած,բանակցային,բովանդակությամբ,արդեն,իսկ,լղ-ի,պետական,կարգի,լուծարման,գործընթացը,սկսված,փաշինյան , 2018-ի մեր ժառանգած բանակցային բովանդակությամբ արդեն իսկ ԼՂ-ի պետական կարգի լուծարման գործընթացը սկսված էր. Փաշինյան
2018-ի մեր ժառանգած բանակցային բովանդակությամբ արդեն իսկ ԼՂ-ի պետական կարգի լուծարման գործընթացը սկսված էր. Փաշինյան
Լիսաբոնից սկսած՝ պարզ էր, որ ոչ միայն տարածքների հետվերադարձի, այլև պետական ինստիտուտների վերացման հարց է դրված:
ուր,հիմա,լեռնային,ղարաբաղի,քաղաքացիական,բնակչությունը․,նիկոլ,փաշինյանն,անդրադարձել,ռդ,ագն-ի,հնչեցրած,մեղադրանքներին ,  Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ՌԴ ԱԳՆ-ի հնչեցրած մեղադրանքներին
Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ՌԴ ԱԳՆ-ի հնչեցրած մեղադրանքներին
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարությանը խորհուրդ կտամ վերցնել նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը և կարդալ՝ 8-րդ կետը ներառյալ:

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: