Անցյալ կյանքս
Երազել
Զբոսայգու ծառի տակ,
Մի աղբահավաք է ննջել,
Ո՞վ գիտի նա ինչ երազով է քուն մտել:
Աղբամանից երկրորդ ձեռք
Մի զույգ կոշիկ,
Տուփի մեջ կշտապատառ մի կտոր փիցցա,
Կամ թե ծաղկանաղշ զգեստ կնոջ համար,
Առաստաղված անվարձ մի բունբունակ ...
...... դեռ երկար կտևի նրա անուշ երազները անկատար,
Չարթնացնենք երևի
Երազելը՝
Գուցե նրա միակ ելքն է ապրելու...
Նոել Քեշիշյան
Նոր-Ջուղա (Սպահան)
**********************************
Գնդակի անցք
Երևակայական աշխարհում,
Պատերազմի դաշտում
Գնդակից խոցված
Զինվորի շոր եմ հագնում
Ու գնդակից պատռված
Հագուստի անցքից,
Աշխարհն եմ նայում վայրագ:
Ն.Ք
*******************************************
Անցյալ կյանքս
Ներկայիս ստվերն է,
Վրայից ոտնատրոփ
Շատ են անցել ու դեռ կանցնեն,
Բայց չեմ զգացել...
Ն.Ք
********************************************
Ահագնող
Մոխրի տակ թաղված
Ահագնող կրակից,
Էլ շատ եմ վախենում,
Քան թե բացագլուխ
պեծկլտուն ակներև կրակից:
Ն.Ք
***********************************
Կյանքի գարուն
Սրտիս ձեռք էի գցել,
Ասացի նրան,
- Ես անճարակ եմ
Անհնարին սրտուզելիքներդ
Ի կատար ածել:
Աշխարհի ռիթմընթացը այսպես է,
Այս վիճակը մի կերպ յոլա տար,
Դեռ կյանքի՝ գարուններ պիտի ապրենք միասին:
Ն.Ք
Մանկանց աչքեր
Սիրում եմ երբեմն
Իմ էության մանկան աչքերով
Նայել աշխարհին,
Այն աչքերով որ
Զարմանքի փայլ էր բխում շրջապատի
Ամենասովորական ու հասարակ բաներից,
Ու չգիտեինք ինչ թաքնվածություն ու գաղտնիք կա
Նրանց հետևում,
Ու այդ փայլը՛ չեր հոգնում շողալուց:
Մանկանց հոգիներում
Կախարդական երևույթների մի գետ է հոսում
Ու լցվո՝ւմ գիշերային երազների ծով:
Կարոտել եմ մանկությանս
Աչքերի երազներին:
Ն.Ք