ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Իրանական Նովրուզը եւ Թեհրան-Վաշինգտոն հարաբերությունների հեռանկարը

Եվ որքան մոտենում է ՀԳՀԾ-ի շուրջ Իրանի ու Արեւմուտքի միջեւ ընթացող բանակցությունների՝ բոլոր կողմերի համար ընդունելի հանգուցալուծման պահը, այնքան ավելի են ակտուալ դառնում Իրան-ԱՄՆ հարաբերությունների նոր ձեւի ու բովանդակույան մասին հարցադրումները:

Մարտի 20-ին,  իրանական նոր տարվա կապակցությամբ,  Իրանի ժողովրդին շնորհավորական ուղերձներ հղեցին  ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն ու առաջին տիկին Ջիլ Բայդենը,  ներկայիս ու նախկին պետքարտուղարներ Էնթոնի Բլինքենն ու Մայք Պոմպեոն, ինչպես նաեւ ԱՄՆ նախագահի պատանդների հարցերով հատուկ  ներկայացուցիչ    Ռոջեր Քարսթենզը:

Փորձագիտական  շրջանակների մոտ «օդում կախված»  տեսակետ կա, որ ԱՄՆ-ը նույնիսկ մտադիր էր, որպես ամանորյա   նվեր, հայտարարել Իրանի դեմ ամերիկյան պատժամիջոցների չեղարկման մասին:  Ավելին, լուրեր էին տարածված, որ Սպիտակ տունը մտադիր էր «ահաբեկչական» խմբերի ցուցակից հանել Իսլամական Հեղափոխության Պահակազորին՝  տարածաշրջանային նկրտումներից հրաժարվելու պայմանով:

Սակայն, ինչպես հայտնի է, տարբեր պատճառներով  Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրի (ՀԳՀԾ)  շուրջ Վիեննայում ընթացող բանակցություններն  առկախվեցին: Դրանով հանդերձ, գործընթացին ուշի-ուշով հետեւող փորձագետների մոտ հույսեր են արթնանում, որ կողմերի միջեւ համաձայնության հասնելու  հնարավորություններն  սպառված չեն: 

Թեեւ  ուկրաինական ճգնաժամի պայմաններում ՀԳՀԾ բանակցությունները վերսկսելու կապակցությամբ  ռուսական կողմի  ներկայացրած ոչ կառուցողական  պահանջները  հարցի դրական ընթացքի հեռանկարն ավելի   են մշուշապատ  դարձնում, սակայն խնդրի  հանգուցալուծմանը միտված  Վաշինգտոնի  դիրքորոշումը  կարծես  հուսադրող  տեղաշարժ է կանխորոշում:

Տեղեկությունների համաձայն,  նախարար Լավրովը  ԱՄՆ-ից գրավոր երաշխիքներ էր պահանջել, որ  ուկրաինական ճգնաժամի կապակցությամբ ՌԴ-ի նկատմամբ սահմանված պատժամիջոցները բացասաբար չեն անդրադառնա  ՀԳՀԾ-ով  նախատեսված առեւտրատնտեսական ու  ներդրումային ռեժիմի վրա, եւ հույս էր հայտնել, որ  ընթացիկ ճգնաժամի  պատճառով  ՀԳՀԾ-ի բանակցային գործընթացին հասցված խնդիրները  չեն վնասի  Ռուսաստանի ազգային շահերին: Ըստ ռուսական կողմի հավաստիացումների, Մոսկվան Վաշինգտոնից ստացել է անհրաժեշտ երաշխիքները:

Եվ որքան մոտենում է ՀԳՀԾ-ի շուրջ Իրանի ու Արեւմուտքի միջեւ ընթացող  բանակցությունների՝ բոլոր կողմերի  համար ընդունելի հանգուցալուծման պահը, այնքան ավելի են ակտուալ դառնում Իրան-ԱՄՆ հարաբերությունների նոր ձեւի ու բովանդակույան մասին հարցադրումները:

 Թեեւ Թեհրանի ու Վաշինգտոնի միջեւ հարաբերություններն Իրանում կրոնապետական կարգերի ձեւավորումից հետո ոչ բարեկամական են եղել, սակայն երկու կողմերն  էլ, հաշվի առնելով  իրենց երկրների պետական ու ազգային շահերը,  ժամանակ առ ժամանակ կարողացել են համագործակցության որոշակի  եզրեր գտնել: Այդ իմաստով, ՀԳՀԾ-ի շուրջ ակնկալվող պայմանավորվածությունը կարող է Բայդենի նախագահության օրոք դառնալ  այդ հարաբերությունների մեկնակետը:

Նկատի ունենալով  ԱՄՆ ազգային անվտանգությանն սպառնացող Չինաստանի ու Ռուսաստանի դեմ պայքարի տրամաբանության վրա հիմնված Բայդենի կառավարության արտաքին քաղաքական նոր առաջնահերթությունները, ինչպես նաեւ հաշվի առնելով  Աֆղանստանից ԱՄՆ-ի հանկարծակի ու չհաշվարկված նահանջը, դժվար չէ  եզրակացնել, որ Մերձավոր Արեւելքն այլեւս դուրս է մնում ԱՄՆ-ի արտաքին քաղաքականության առաջնահերթություններից: Այդ պատճառով էլ,  Բայդենի կառավարության տեսադաշտից  կարծես դուրս են մնում Վիեննայում ընթացող բանակցություններում ՀԳՀԾ-ի շրջանակները գերազանցող  Իրանի հրթիռային ծրագրերն ու տարածաշրջանային ազդեցության սահմանների ընդլայնմանը միտված  Իրանի նկրտումները: 

ԱՄՆ նախագահ Բայդենի պատկերացմամբ,  այսօր Մերձավոր Արեւելքն  առկայանում է միայն Իրանի տեսքով, իսկ Իրանը՝ ՀԳՀԾ-ի: Այլ կերպ ասած՝ Վաշինգտոնը ներկայումս ձգտում է ընդամենը Իրանի միջուկային խնդրի կառավարման միջոցով  վերահսկել միջուկային սպառազինության տարածումը եւ կանխել  Իրանի միջուկային  տերություն դառնալու  հեռանկարը: Այդ առումով, մարդու իրավունքների  կապակցությամբ մտահոգություններն այս պահին  դուրս են մնում  Վաշինգտոնի ու նրա դաշնակիցների հետաքրքրասիրությունների դաշտից: 

Հստակ է, որ ՀԳՀԾ-ի հանգուցալուծումից հետո Իրանի,  հատկապես ԻԻՀ հոգեւոր առաջնորդի  դիրքորոշումն  ԱՄՆ-ի նկատմամբ կտրուկ փոփոխության չի ենթարկվի:  Քանի որ ավելի քան չորս տասնամյակ՝  երկրում կրոնապետական կարգերի հաստատումից   հետո,  Իրանի  գաղափարախոսության առանցքը  կազմել է հակաամերիկանիզմը:  Ուստի, Իրան-ԱՄՆ հարաբերությունների բարելավումը ՀԳՀԾ-ի հանգուցալուծումից հետո նույնպես դժվար է իրատեսական համարել:

 Բացի այդ, ՀԳՀԾ-ի հանգուցալուծմից հետո անգամ  Իրանը վերանայման չի ենթարկի իր տարածաշրջանային քաղաքականությունը, եւ նախկինի պես կշարունակի իր ուշադրության կենտրոնում պահել  Լիբանանում, Իրաքում, Սիրիայում եւ շիա ազգաբնակչություն ունեցող  իսլամական երկրներում ընթացող քաղաքական անցուդարձերը: 

Այսպիսով, մերձավորաեւելյան տարածաշրջանում ԱՄՆ քաղաքականության վերանայման եւ դրա արդյունքում Իրանի նկատմամբ Վաշինգտոնի հակամարտ կեցվածքի հրաժարումից հետո, երկու երկրների միջեւ  որոշ դիպվածային հարաբերությունների ձեւավորումը բացառել չի կարելի:

Բայց, հաշվի առնելով պահպանողական նախագահ  Էբրահիմ Ռայիսիի  քաղաքական անցյալն ու հակաարեւմտյան դիրքորոշումը, նրա սերտ հարաբերություններն Իսլամական Հեղափոխության Պահակազորի հետ, ինչպես նաեւ վերջինիս հռչակած «դեպի Արեւելք» քաղաքական կուրսը,  դժվար է այս ժամանակահատվածում (Ռայիսիի նախագահության օրոք)  Իրան-ԱՄՆ հարաբերություններում շոշափելի փոփոխություններ ակնկալել:

ԳՐԻԳՈՐ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Իրանագետ

azg.am


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ևս,14,նահանգ,հետևել,է,կոլորադոյի,օրինակին,և,արգելել,թրամփին,մասնակցելու,ամն,նախագահի,ընտրություններին , ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
Նախօրեին հայտնի է դարձել, որ Կոլորադոյի Գերագույն դատարանն արգելել է Դոնալդ Թրամփին մասնակցել փրայմերիզներին։
աշխատանքները,նախ,կսկսվեն,հայաստանի,ազատ,առևտրի,համաձայնագրի,ստորագրումը՝,օրեր,իրան-եատմ , «Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
«Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
Դեկտեմբերի 25-ին կստորագրվի Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագիրը։ Իրանական կողմի փոխանցմամբ՝ արտոնությունների հետ կապված աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ։ Փոխադարձ առևտրում մաքսատուրքից կազատվեն ՀՀ–ից Իրան արտահանման առաջնային հետաքրություն ներկայացնող ապրանքները։
եթե,ռումբերը,չոչնչացնեն,գազայի,հատվածի,բնակչությանը,սովն,ու,հիվանդությունները,կանեն․,«բժիշկներ,առանց,սահմանների»,կազմակերպություն , Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
«Բժիշկներ առանց սահմանների» միջազգային մարդասիրական կազմակերպությունը դատապարտել է Գազայի հատվածում «միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումը», Իսպանիայում հայտարարել է հասարակական կազմակերպության գլխավոր տնօրեն Մարտա Կանյասը։
ամն,ամն-պատժամիջոցներ,ռուսական-ընկերությունների-դեմ-պատժամիջոցներ,bellatrix-energy-limited,covart-energy-limited,sun-ship-management-d,voliton-dmcc , ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է պատժամիջոցները ռուսական չորս ընկերությունների և նավթամթերք տեղափոխող տանկերի նկատմամբ:
ամն-թուրքիա,հարաբերությունները,դժգոհություն,առաջացրել,կողմում,հունական , ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
Հունաստան-Ամերիկա առաջնորդության խորհրդի գործադիր տնօրեն Էնդի Զեմենդիեսը թուրք-հունական հարաբերություններում նկատվող դրական դինամիկայի ֆոնին բողոք պարունակող նամակ է ուղարկել ԱՄՆ-ի պետքարտուղարություն։
ֆրանսիա,ֆրանսիայի-ազգային-ժողով,սահմանադրական-խորհուրդ,էմանուել-մակրոն,միգրացիայի-մասին-աղմկահարույց-օրենք,ներգաղթի-կանոնները-խստացնելու-մասին-օրինագիծ,ներգաղթի-մասին-օրենսդրության-բարեփոխում , Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Ֆրանսիայի Ազգային ժողովի (խորհրդարանի ստորին պալատ) կողմից դեկտեմբերի 19-ին ընդունված ներգաղթի կանոնները խստացնելու մասին օրինագիծը նախագահ Էմանուել Մակրոնի որոշմամբ կներկայացվի Սահմանադրական խորհրդի հաստատմանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նախարարների խորհրդի նիստից հետո ճեպազրույցում ասել է նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Օլիվյե Վերանը։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: