ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Սուլթանի պատրանք. օսմանյան վերածնունդ՝ ահաբեկիչների օգնությամբ

Իրանական հանրահայտ «Ֆարս» լրատվական գործակալությունը իր վերլուծական հոդվածում անդրադարձել է Թուրքիայի և ահաբեկչական խմբավորումների միջև եղած կապերին: Մի քանի կարևոր հատվածներ նշված հոդվածից.

Փույա Հոսեյնի

Թուրքիան և ահաբեկչական խմբավորումները. պատմություն, որը շարունակվում է...

«2011 թվականից ի վեր թուրքական կառավարությունը ձգտում է ընդլայնել իր ազդեցությունը՝ աջակցելով տարածաշրջանում ահաբեկչական շարժումներին և հրաժարվելով իր հարևանների հետ հանդուրժողական քաղաքականությունից:

Թուրքիան տարիների ընթացքում կարողացել է քաղել իր արտաքին քաղաքականության պտուղները։ Այլ երկրների հետ առևտրաշրջանառության ծավալների ավելացումը և երկրի ՀՆԱ-ի աճը, միջազգային քաղաքականության մեջ Անկարայի ազդեցության մեծացումը՝ Էրդողանի կառավարության հաջողություններից են՝ վերջին տարիների ընթացքում։

Բայց պետք է արձանագրել, որ Թուրքիան այլ առումներով նաև ջախջախիչ պարտություններ է կրել։ Սիրիայի ռեժիմի տապալման անհաջող փորձը, ներքին մեծ երկպառակությունները, երկրի ներսում ահաբեկչության հնարավոր տարածման վտանգները՝ այս ձախողումների մի մասն են: Սակայն Թուրքիայի ամենակարևոր ձախողումը եղել է ահաբեկչությունը որպես գործիք օգտագործելը՝ իր նպատակներին հասնելու համար: Մի հանգամանք, որը կարող է տասնամյակներ շարունակ գրանցվել որպես սև հետք Թուրքիայի պատմության մեջ։

Անկարան ջանքեր էր գործադրել Սիրիայում ահաբեկչական խմբավորումներին զինելու համար՝ արաբական երկրների, ինչպես նաև ՆԱՏՕ-ի անդամ պետությունների հետ անվտանգության և ռազմական լայն համագործակցության շրջանակներում: Այս արյունալի շախմատային խաղի գլխավոր խաղացողը թուրքական հետախուզությունն էր՝ Հաքան Ֆիդանի գլխավորությամբ, և այդ վտանգավոր գործընթացի ֆինանսավորման հիմնական բեռը արաբական երկրների վրա էր։ Թուրքիայում՝ ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի անդամ այլ երկրների հետ համատեղ, ստեղծվել էր հատուկ գործողությունների շտաբ, և տարբեր երկրներից հազարավոր ահաբեկիչներ, թուրքական օդանավակայանների միջոցով, մեկնում էին Սիրիա: Ռազմամթերքի մեծածավալ գնումների պայմանագրեր էին ստորագրվել Արևելյան Եվրոպայի սպառազինության արդյունաբերության հետ՝ ահաբեկչական խմբավորումներին զինամթերք մատակարարելու համար։

Բրիտանացի հայտնի լրագրող Ռոբերտ Ֆիսկի հետազոտությունների համաձայն՝ մաֆիայի կազմակերպությունների աջակցությամբ, Արևելյան Եվրոպայից տարբեր զինատեսակներ ու տեխնիկա կրող հարյուրավոր ինքնաթիռներ են վայրէջք կատարել Թուրքիայում։

Այդ զինատեսակները անմիջապես հասել են զինված ահաբեկչական խմբավորումների, ինչպիսիք են՝ «Ջեբհաթ ալ Նուսրան», իսկ ավելի ուշ՝ «Ջեյշ ալ-Շամ»-ը Սիրիայում:

Բազմաթիվ ինֆորմացիաներ ու տեղեկություններ կան նաեւ ԻԳԻԼ ահաբեկչական խմբավորման հետ Անկարայի համագործակցության մասին։

Թուրքիան անմիջական կապի մեջ է եղել այս խմբավորման հետ՝ չնայած նրա միջազգային դատապարտմանը: Արևմտյան երկրներից ԻԳԻԼ-ին անդամագրված շատ ահաբեկիչներ խմբավորմանը միացել են Թուրքիայի միջոցով։ Թուրքիան նույնիսկ անուղղակի կերպով գնել է Սիրիայի արևելյան նավթահանքերում արտադրված և ԻԳԻԼ-ի կողմից հափշտակված նավթը: Այս նավթի բեռնափոխադրումների մեծ մասը կեղծ ընկերությունների միջոցով գնում էին եվրոպական նավթի շուկաներ: Գործընթաց, որի մեջ, ըստ երեւույթին, ներգրավված են եղել Էրդողանին մերձավոր պետական պաշտոնյաներից ոմանք:

2015 թվականին Սիրիայում, պատերազմական իրավիճակի շրջադարձից հետո, իրավիճակը փոխվեց հօգուտ Դիմադրության առանցքի, իսկ թուրքական բանակը սկսեց անմիջական աջակցություն ցուցաբերել հյուսիսային Սիրիայի ահաբեկչական խմբավորումներին։ Չնայած Թուրքիայի կողմից այս խմբավորումներին լիակատար աջակցությանը, այդ խմբերի մի զգալի մասը այժմ սահմանափակված է Իդլիբ նահանգի աշխարհագրությամբ: Թուրքիան դեռ փորձում է պահպանել այս գործիքակազմը՝ Սիրիայի ապագայում իր դիրքերը պահպանելու համար։

Անկարայի համար անցյալի ձախողված քաղաքականությունից դասեր քաղելու ժամանակն է

Չնայած այս ամենին, Թուրքան վերջին օրերին ականատես է լինում նոր իրադարձությունների։ Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի անսպասելի այցը ԱՄԷ ցնցող նորություն էր սիրիական հիմնահարցի բոլոր կողմերի համար։ Այս այցը մեծ ցնցում էր Էրդողանի համար, ով վերջին տասը տարիների ընթացքում իր ողջ ժամանակն ու ռեսուրսները ծախսել է ահաբեկչական խմբավորումների աջակցությամբ Բաշար ալ-Ասադի իշխանությունը տապալելու վրա։ Թուրքիան վտանգավոր մոլախաղ է սկսել ահաբեկչական խմբավորումների հետ՝ Օսմանյան կայսրության վերահսկողության տակ եղած նախկին տարածքները նորից նվաճելու համար, սակայն բոլոր հնարավոր ձեռքբերումները մեկ առ մեկ մարում են:

Թերեւս ժամանակն է, որ Ռեջեփ Թայիփ Էրդողանն իր արտաքին քաղաքականությունը վարի լուրջ բարեփոխումներով, խզի կապերը ահաբեկչական խմբավորումների հետ, զերծ մնա աննպատակ կանխատեսումներից ու անօգուտ մեղադրանքներից»։


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ռուսաստանի,դիրքորոշման,լույսն,ստվերը.,եվրադիտորդների,երկակի,նշանակությունը,եվրադիտորդներ , Ռուսաստանի դիրքորոշման լույսն ու ստվերը. եվրադիտորդների երկակի նշանակությունը
Ռուսաստանի դիրքորոշման լույսն ու ստվերը. եվրադիտորդների երկակի նշանակությունը
Ռուսաստանի դիրքորոշումն այդ առնչությամբ հայտնի է, այն առաքելության տեղակայումից ի վեր բարձրաձայնվել է մի քանի անգամ: Սակայն արդյո՞ք արժե վստահաբար պնդել, որ այն, ինչ բարձրաձայնվում է, արտացոլում է ամբողջական եւ խորքային մոտեցումը: Թե՞ «ժանրի կանոնի» համաձայն դժգոհելով այդ տեղակայումից, իրական քաղաքականության խորքային ռեժիմում Ռուսաստանը այդքան էլ դեմ չէ, որ Եվրամիությունն այդ կերպ հայտնվի Ադրբեջանին զսպելու հարցում պատասխանատվության տակ, ինչը Մոսկվան կարող է դիտարկել Կովկասում իր հանդեպ երկրորդ ճակատի հրահրման կանխարգելիչ գործոն:
պուտինի,ակնարկը,բլինքենի,զանգը , Պուտինի ակնարկը եւ Բլինքենի զանգը
Պուտինի ակնարկը եւ Բլինքենի զանգը
Հայտնի է դարձել, որ կայացել է պետքարտուղար Բլինքենի եւ Թուրքիայի արտգործնախարար Ֆիդանի հեռախոսազրույցը: Ֆիդանը, ինչպես թուրքական լրատվամիջոցներն են փոխանցում, Բլինքենին առաջարկել է օգտագործել Իսրայելի նկատմամբ ազդեցությունը, հասնել կրակի դադարեցման, որից հետո Իսրայելը պետք է նստի բանակցությունների սեղանի շուրջ «երկու պետություն սկզբունքով հարցը կարգավորելու համար»:
ինչո՞ւ,թուրքիայի,արտգործնախարարը,մեկնել,բաքու , Ինչո՞ւ էր Թուրքիայի արտգործնախարարը մեկնել Բաքու»
Ինչո՞ւ էր Թուրքիայի արտգործնախարարը մեկնել Բաքու»
Ինչպե՞ս է Թուրքիան պատկերացնում հայ-ադրբեջանական, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը:
արևմուտք,եվրոպա,եմ,եվրոպայի-միություն,եվրոպայի-սահմաններ,կովկասյան-տարածաշրջան,հայաստան,վրաստան,վրաստանին-եմ-թեկնածուի-կարգավիճակ-շնորհելու-որոշու,հայ-վրացական-հարաբերություններ,ժողովրդավարություն,վրաստանաբնակ-միջազգայնագետ6,գեորգի-թումասյան , Արևմուտքը հայտարարում է, որ Եվրոպայի սահմաններն ավարտվում են Հայաստանում․ միջազգայնագետ
Արևմուտքը հայտարարում է, որ Եվրոպայի սահմաններն ավարտվում են Հայաստանում․ միջազգայնագետ
Եթե մինչև վերջերս ժողովրդավարությունը և Եվրոպան ավարտվում էին Վրաստանում, ապա հիմա, Վրաստանին թեկնածուի կարգավիճակ շնորհելով, Արևմուտքը հայտարարում է, որ Եվրոպան ավարտվում է Հայաստանում։
հնդկաստանը,խառնում,քաշմիրի,կոնֆլիկտի,խաղաքարտերը.,ի՞նչ,պետք,իմանալ,հնդկաստան , Հնդկաստանը խառնում է Քաշմիրի կոնֆլիկտի խաղաքարտերը. ի՞նչ է պետք իմանալ
Հնդկաստանը խառնում է Քաշմիրի կոնֆլիկտի խաղաքարտերը. ի՞նչ է պետք իմանալ
Քաշմիրի հակամարտության հիմնական կետերի համառոտ ակնարկը:
կանադայի,հայտարարությունը,չպետք,է,անարձագանք,թողել.,շահան,գանտահարյան , Կանադայի հայտարարությունը չպետք է անարձագանք թողել. Շահան Գանտահարյան
Կանադայի հայտարարությունը չպետք է անարձագանք թողել. Շահան Գանտահարյան
Կանադան ողջունում է երկու ադրբեջանցի և 32 հայ զինծառայողների ազատ արձակումը և դրական է գնահատում այն աջակցությունը, որ երկրները ցուցաբերել են միմյանց նկատմամբ միջազգային ատյաններում։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: