ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Իրանական Նովրուզն Իրանի ամենահին ավանդույթներից է և ասոցացվում է սիրով, սրտակցությամբ ու միասնականությամբ

Նովրուզը աշխարհի ամենահին տոներից մեկն է, որի մասին հիշատակություններ կան թե հին իրանցիների սուրբ գիրք Ավեստայում և թե անտիկ հեղինակների երկերում:

Նովրուզը և տարեմուտը համարվում  են իրանական ամենահին ավանդույթներից են, որոնք հուշում են իրանական մշակույթն ու ինքնությունը: Նովրուզը ոչ միայն տարիների ընթացքում չի մոռացվել, այլև գնալով դարձել է իրանական տարբեր ցեղախմբերի միջև միասնության գործոն: Այս տոնն անցել է Իրանի սահմանները ՝ դառնալով համաշխարհային տոն: Նովրուզն ասոցացվում է սիրով, սրտակցությամբ ու միասնականությամբ:

Նովրուզը (պարսկերենից թարգմանաբար նշանակում է նոր օր) աշխարհի ամենահին տոներից մեկն է, որի մասին հիշատակություններ կան թե հին իրանցիների սուրբ գիրք Ավեստայում և թե անտիկ հեղինակների երկերում:

Իրանական հին առասպելներում Նովրուզը կապել են իրանական միֆական թագավորների անվան հետ: Այսպես՝ մի գրվածքում ասվում է, որ այն օրը, երբ Աստված մարդկանց ազատեց տապից, սառնամանիքներից ու հիվանդություններից, Ջամշիդը (իրանական առասպելական թագավոր) այդ օրն անվանեց Նովրուզ և շքեղ տոն կազմակերպեց:

Մեկ այլ լեգենդի համաձայն՝ Նովրուզը տոնել են, երբ Ջամշիդը դևերի հետ տարիներ տևած պատերազմում հաղթանակել է: Այս բոլոր պատմություններում կարելի է գտնել ձմեռվա ավարտի և գարնան զարթոնքի հետ կապված տարրեր: Գարնանամուտին հին իրանական ժողովուրդները տոնում էին սառնամանիքի ու ձմեռվա նահանջը, կյանքի նորացումը և գարնան ավետումը:

Այս տոնն այնքան արմատացած է եղել ժողովրդի մեջ, որ հազարամյակներ պահպանվել է և շարունակվելով մինչև օրս:

Նովրուզի տոնակատարությունը գարնանային գիշերահավասարին սկսել են նշել կապված արևային օրացույցի ի հայտ գալու հետ: Այդ օրացույցի համաձայն՝ տարին սկսել է կամ մարտի 20-ին, կամ 21-ին, երբ սկսում է հողագործության նոր շրջանը:

Հին արեգակնային օրացույցով Նովրուզը նշում էին գարնանային գիշերահավասարի օրը, երբ ցերեկն ու գիշերը հավասարվում են: Գարնան սկսվելու հետ միասին սկսվում է հողագործի նոր հոգսերի և հույսերի շրջանը: 

 Նովրուզը խորհրդանշում է բնության ու մարդու միջև կապը: Նովրուզի հավերժության գաղտնիքը կայանում է իրանական ենթամշակույթների, հավատալիքների ու ավանդույթների միջև համերաշխտության ու միասնության մեջ:

Այդ տոնի ծագումը ունի բավական հին արմատներ: Պաշտոնապես այն ընդունվել է Աքեմենյան կայսրության օրոք` որպես զրադաշտական տոն: Շարունակում է համատեղ նշվել իսլամական զավթումներից հետո մինչև մեր օրերը: Ժամանակակից Նավրուզը տոնվում է գարնանային օրահավասարության օրը:
Պետք է նշենք, որ Մերձարևելքում Նեվրուզը նշվում է այն ժողովուրդների կողմից, որոնք ապրել են այնտեղ մինչև արաբների գալը, իսլամի տարածումը և արաբական էմիրույթունների ծագումը:

Խորհրդանիշներն են`
1. Խնձորը (Սիբ), որը խորհրդանշում է մրգերն ու առողջ սնունդը, որը տերերին պետք է բերի գեղեցկություն և առողջություն: Այն կանացի աստվածության Սեփանդարմազի սիմվոլ է, որը բերում է առողջություն և հոգատարություն:
2. Ցորենի ծիլերից պատրաստված քաղցրավենիքը (Սամանուն), որը սրբության ու պտղաբերության խորհրդանիշ է, մատուցվում է աստծուն ի նշան գոհության նախորդ տարվա սննդի ու ցորենի համար, ինչպես նաև` զրադաշտական Շախրիվար աստվածությունը:
3. Վայրի ձիթապտուղը (Սենդժեդը) խորհրդանշում է սերը և զրադաշտական Հորդադ աստվածությունը:
4. Սխտորը (Սիր) բնական ու ժողովրդկան բժշկության խորհուրդն է, որը պահպանում է ընտանիքի անդամների առողջությունը: Այն նաև Ախուրա-մազդի` գլխավոր զրադաշտական աստծո խորհրդանիշն է:
5. Սումախը, որի պտուղները լինելով արևագույն, խորհրդանշում են բարու հաղթանակը չարի, Ախուրա-Մազդիինը` Աքրիմանի նկատմամբ, ինչպես նաև, իրանցիների շատ սիրելի համեմունքների խորհուրդն է: Այն նաև Բահման աստվածության խորհուրդն է, որը միևնույն ժամանակ անձրևի ու արևածագի խորհուրդն է:
6. Քացախը (Սերկեն) կրքի և իմաստության խորհուրդն է, որը նվիրում է իրանցիներին կյանքում շատ անհրաժեշտ համբերություն և մաքրություն: Խորհրդանշում է Ամարդադ զրադաշտական աստծուն:

Նարուզին ընդունված է նաև ձու ներկել: Տանտիրուհիներն այնքան ձու պետք է ուտեն, քանի երեխա որ ունեն:

Իրանցիները այս տոնի կապակցությամբ 10-12 օր արձակուրդ են ստանում: Կազմակերպվում են հյուրընկալություններ, տնայցեր, ճամփորդություններ: Ձմեռ Պապի փոխարեն այստեղ հանդես է գալիս ուրախ Խաջի Փիրուզը` պայծառ հագուստներով, սև մուրով ներկված դեմքով, որը քայլում է փողոցներով ու թմբկահարում:

Նովրուզը ավանդականության մեջ ժողովրդական ենթամշակույթի հղկած հավատալիքների ու տոնախմբությունների արտացոլանքն է, որը կրկնվում է ամեն տարի՝  գարնանամուտին: Նովրուզյան ավանդույթներն Իրանում բնակվող ազգերի հասարակական կենցաղի բազմահազարամյա պատմական գործընթացում , փոխանցվել են սերնդե սերունդ: 

Նովրուզի տոնը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համամարդկային մշակութային ժառանգության ցանկի մեջ, իսկ 2010 թվականի փետրվարի 23-ին ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեան մարտի 21-ը հայտարարել է Նովրուզի միջազգային օր:

Նովրուզյան տոները հազարավոր տարիներ նշվել ու շարունակել են գոյատևել իրանցիների հոգիներում ՝ փոխանցվելով սերնդե սերունդ: Մաղթում ենք , որ այս կենարար գարնան բերած թարմությունը պահպանվի ձեր հոգում ու սրտում ողջ տարվա ընթացքում: 

 


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
մուլտիպլիկացիոն-կարճամետրաժ-ֆիլմ,հայկական-կարճամետրաժ-մուլտֆիլմ,կարճամետրաժ-մուլտֆիլմ,օսկարի-հավակնորդ,օսկար,արմատ,արմատ-հայկական-կարճամետրաժ-մուլտֆիլմ,շվեյցարաբնակ-կինոռեժիսոր,էլոդի-դերմանժ ,  «Արմատ» հայկական կարճամետրաժ մուլտֆիլմը՝ «Օսկարի» հավակնորդ․ The Hollywood Reporter
«Արմատ» հայկական կարճամետրաժ մուլտֆիլմը՝ «Օսկարի» հավակնորդ․ The Hollywood Reporter
The Hollywood Reporter-ը նշել է 15 անիմացիոն կարճամետրաժ ֆիլմերից մեկը՝ ARMAT-ը կարող է արժանանալ Օսկարի։
չինաստան,պեկին,խաչատրյանի-անվան-միջազգային-հոբելյանական-մրցույթ,արամ-խաչատրյան-մշակութային-հիմնադրամ,չինաստանի-ազգային-օպերային-թատրոն,չինաստանի-պետական-կառույցներ,հայաստանի-պետական-սիմֆոնիկ-նվագախումբ,սերգեյ-սմբատյան,արամ-խաչատրյան,արամ-խաչատրյանի-120-ամյա-հոբելյան , Պեկինում անցկացվում է Խաչատրյանի անվան միջազգային մրցույթ
Պեկինում անցկացվում է Խաչատրյանի անվան միջազգային մրցույթ
Չինաստանի մայրաքաղաք Պեկինում դեկտեմբերի 17-ին մեկնարկել է Խաչատրյանի անվան միջազգային հոբելյանական մրցույթը՝ «ջութակ» մասնագիտական կարգում։ Այն նվիրված է Արամ Խաչատրյանի 120-ամյա հոբելյանին։
հայաստան,կգմս-նախարարություն,սիսակ-գաբրիելյան,netflix,ֆիլմեր,ֆիլմ,սերիալներ,ֆիլմարտադրություն,թիլ-շվայգեր,underdog,dead-by-dawn,collapse,նեթֆլիքսի-8-մասանոց-ֆիլմ , Հայաստանում NETFLIX-ի համար ֆիլմեր ու սերիալներ կնկարահանվեն
Հայաստանում NETFLIX-ի համար ֆիլմեր ու սերիալներ կնկարահանվեն
Հայաստանում NETFLIX-ի համար ֆիլմեր ու սերիալներ կնկարահանվեն։
յունեսկօ,ոչ-նյութական-մշակութային-ժառանգության-ներկայացուցչ,գյումրի,դարբնություն,դարբին,արվեստ,արհեստ,պապոյան-գերդաստան,գարիկ-պապոյան,վարպետ-գարիկ,գյումրու-դարբնության-ավանդույթը,գյումրու-դարբնության-մշակույթ , Գյումրու դարբնության ավանդույթը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակու­թային ժառանգության ներկայացուցչական ցանկում է
Գյումրու դարբնության ավանդույթը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակու­թային ժառանգության ներկայացուցչական ցանկում է
Դարբին Գարիկն ասում է, թե իրեն հարցնեն Գյումրու դարբնության ավանդույթում ինչն է ամենակարևորը, երևի կպատասխանի, որ․ «Ամեն գործդ կմտածես ընպես սարքես, որ բոլորի դուրն էլ գա, բայց առաջինը քո դուրը գա։ Էս գործը հա՛մ արհեստ է, հա՛մ արվեստ է, մենակ ուժով չի, պետք ա ուղեղ էլ ունենաս ու սիրտ»։ 
յունեսկօ,unesco,տաթևի-և-մեծ-անապատ-վանական-համալիրներ,որոտան-գետի-կիրճը,հուշարձանախումբ,եռաչափ-լազերային-սկանավորում-և-թվայնացում,հհ-կգմս-նախարարություն,հհ-ագ-նախարարություն,յունեսկօ-ում-հհ-մշտական-ներկայացուցչություն,պոակ,պատմամշակութային-ժառանգության-գիտահետազոտական-կենտ,միջազգային-ֆինանսական-աջակցություն ,  ՅՈՒՆԵՍԿՕ-ն կաջակցի Տաթևի և Մեծ անապատ վանական համալիրների եռաչափ լազերային սկանավորմանն ու թվայնացմանը
ՅՈՒՆԵՍԿՕ-ն կաջակցի Տաթևի և Մեծ անապատ վանական համալիրների եռաչափ լազերային սկանավորմանն ու թվայնացմանը
ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից հաստատված դրամաշնորհը կազմում է շուրջ 55․000 ԱՄՆ դոլար, որով նախատեսվում է իրականացնել Տաթևի և Տաթևի Մեծ անապատ վանական համալիրների կազմի մեջ մտնող բոլոր կառույցների, ենթահուշարձանների եռաչափ լազերային սկանավորում և մանրամասն թվայնացում, կառավարման և ռիսկերի նվազեցման համապատասխան ծրագրերի կազմում, միջազգային փորձագետների խորհրդատվություն, պետական հաշվառման փաստաթղթերի լրամշակում, որոնց հիման վրա կպատրաստվի և ՅՈՒՆԵՍԿՕ կներկայացվի հուշարձանախումբը «Զինված հակամարտությունների պայմաններում մշակութային արժեքների պաշտպանության կոնվենցիա»-ի հովանու ներքո առնելու հայտը։
գյումրի,հհ-վաստակավոր-նկարիչ,մինաս-ավետիսյան,մինաս-ավետիսյանի-95-ամյակ,մինաս-ավետիսյանի-95-ամյակին-նվիրված-ցուցահանդես,մինաս-ավետիսյանի-գործերը,ցուցահանդես,գույներ-կերտող-նկարիչը-խորագրով-ցուցահանդես , 45 տարի անց Գյումրիում ցուցադրության են ներկայացվել Մինաս Ավետիսյանի գործերը
45 տարի անց Գյումրիում ցուցադրության են ներկայացվել Մինաս Ավետիսյանի գործերը
45 տարի անց Գյումրիում ցուցադրության են ներկայացվել ՀՀ վաստակավոր նկարիչ Մինաս Ավետիսյանի գործերը։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: