ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Մենք չենք կարողացել ժամանակին համապատասխան ծրագրեր մշակել, որպեսզի այսօր այսպիսի փակուղային վիճակում չհայտնվեինք

Թեհրանի «Ս.Մարիամ Աստվածածին Բարեգործական Կենտրոն>>-ի և <<Հայ Մշակութային Հասարակական Ֆորում>>-ի նախաձեռնությամբ 2022 թվականի մարտի 11-ին, Թեհրանի «Փարսիան» մեծ հյուրանոցի <<Զառին>> դահլիճում կայացավ՝ «Իրանահայ համայնքը՝ ներկան և ապագան» խորագրով երկրորդ խորհրդաժողովը:

Օրվա առիթով՝ բանախոսությամբ հանդես եկան Թեհրանի համալսարանի դասախոս՝  Տկն․ Քարմեն  Ազարյանը։

Ներկայացնում ենք Տկն․ Քարմեն  Ազարյանի բանախոսության տեքստը՝

Մաս (2)

Անհերքելի փաստ է, որ անցյալ քանի տասնամյակների ընթացքում երկրի քաղաքատնտեսական հայտնի պայմանների հետևանքով իրանահայ համայնքը հայտնվել է առանձնահատուկ ճգնաժամային պայմաններում: Տասնյակ տարիներ է ինչ օր-օրի կորցնում ենք մեր հոգևոր ու նյութական հարստությունը.

Անդրադառնանք իրանահայ համայնքի ներկա վիճակում հայտնվելու ներհամայնքային և արտաքին որոշ հիմնական պատճառներին:

Արտագաղթ և մշակութային ներխուժում

Վերջին հատկապես երկու տասնամյակների ընթացքում  արտագաղթը թևաթափ արեց իրանահայ համայնքին. Համայնքը զրկվեց իր կիրթ, մեծ մասամբ երիտասարդ մասնագետներից, ազգանվեր ու բանիմաց մտավորականությունից, փորձառու արհեստավորներից, ձեռներեց, հարուստ գործարարներից, և ... մի խոսքով այն մարդուժից, որն անհրաժեշտ է համայնքի ազգային-հասարակական կյանքը տնօրինելու համար: Այսինքն՝ կորուստը սկզբում քանակային, հաջորդիվ՝ որակային է եղել, և այսպես շարունակ՝ որակի անկումը ևս հանգեցրել է քանակի կորստի: Օրինակի համար կորցնելով դպրոցների աշակերտությունը, նվազեց դասատու-մանկավարժների պահանջը, որոնցից զրկվելով, հայոց դպրոցը դարձյալ անկում ապրեց որակապես, որի հետևանքով էլ տեղում մնացած հայ աշակերտները իրենց դպրոցը թողին՝ պարսկական դպրոցում գտնելով իրենց ցանկալի կրթական  մակարդակը:

  • Իմիջիայլից այս մասում, ուզում եմ անդրադառնալ մեր, ըստ իս՝ ճակատագրական բացթողումներից մեկին՝ դեպի արևմուտք արտագաղթի ուղին բռնած հային ետ պահելու կամ գոնե դեպի հայրենիք ուղորդելու առումով:
  • Տրամաբանական է, որ իրանահայը պիտի իր համայնքային հնարավորությունների հաշվին օգնություն ստանար հենց այստեղ, աշխատելու, ուսում ստանալու մնալու... Ինչ խոսք՝ նախ պիտի ապահովված լինել տվյալ վայրում՝ մարդկային տարրական կարիքներն հոգալու առումով, որից զրկված մարդը հազիվ թե կարողանա մտածել իր ազգային պատկանելության ու նկարագրի, մշակույթի ու հոգեմտավոր հարստության մասին: Իսկ անկախ պատճառից տեղաշարժվելու դեպքում, նրան որպես նոր բնակավայր պիտի առաջարկվեր հայրենի երկիրը՝ այնտեղ տալով համեմատական ապահովություն, թեկուզ միայն բնակարանով կամ լավագույն դեպքում աշխատանքով: Ինչպիսի մեծ աջակցություն կլիներ հայրենի երկրին՝ հայրենասեր ու աշխատասեր իրանահայի ներգաղթը, որոնք որպես հայ աճելով ու զարգանալով, միաժամանակ կարող էին կամուրջ ու հենասյուն լինել մեզ համար՝ ցանկացած ժամանակ օգնության ձեռք մեկնելով Իրանում մնացած իրենց հայրենակիցներին: Ափսոս որ մենք կորցրինք այդ հնարավորությունը...
  • Այսպիսով Ժամանակին քանի հարյուր հազարի հասնող իրանահայությունը մի քանի տասնամյակ տարիների ընթացքում ոչ միայն չաճեց բնականոն աճով, այլ ընդհակառակը՝ փոքրացավ ու փոքրացավ, և հասավ ներկա մի երկու-երեք տասնյակ հազարին ... և այսօր զարմանալի չէ, որ ամայություն է տիրում մեր կառույցներում և անկարող ենք անգամ մարզական կամ թատրոնի խմբեր կազմել, մրցաշարեր անցկացնել, կամ երկու տող անսխալ հայերենով գրել կարողացող քարտուղար գտնել: Սա ևս ապացուցում է, որ մենք չենք կարողացել այդ անկման ընթացքում, ժամանակին համապատասխան ծրագրեր մշակել ու քայլեր ձեռնարկել, որպեսզի այսօր այսպիսի փակուղային վիճակում չհայտնվեինք:
  • Արտագաղթին զուգահեռ համայնքի ազգային-մշակութային անկման քայքայման գործում, ինչպես այլ գաղթօջախներում, ոչ պակաս դեր է ունեցել, և, դժբախտաբար դեռ ունի՝ օտար մշակույթների ազդեցությունը, ներխուժումը, և հատկապես նոր սերնդի օտարումը, ուծացումը: Ներկա տեխնոլոգիական զարգացած կապի միջոցներն ու սոցցանցերը, իրենց բերած հազար ու մի բարիքներով հանդերձ, այս առումով չարիք են դարձել մեզ պես փոքր ժողովուրդների ու համայնքների գլխին:

Արդյունքում, Ցավոք, սա է երբեմնի ծաղկուն ու զարգացած իրանահայ համայնքի ներկա տխուր և անփառունակ պատկերը:

Մեր պատմության մութ ու մռայլ հերթական էջերից մեկն ենք թերթում:

Եվ  Ինչ խոսք, Նման պայմաններում, այն էլ համաշխարհային ու հայաստանյան իրադարձութունների այս մռայլ ֆոնի վրա՝ իրարահաջորդ պատերազմների, համաճարակների արանքում դժվար է մտածել ապագայի մասին,  և ինչ որ լուսավոր ապագա խոստանալ մեր որդիներին, բայց մենք պարտավոր ենք դա անել՝ Ուղղել անցյալի սխալները և հիմքը դնել համայնքային նոր կյանքի:


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
սաուդյան,արաբիան,սպառնում,կրճատել,նավթի,մատակարարումը,քանի,որ,իրանի,գործարքը,մոտենում,է , Սաուդյան Արաբիան սպառնում է կրճատել նավթի մատակարարումը, քանի որ Իրանի գործարքը մոտենում է
Սաուդյան Արաբիան սպառնում է կրճատել նավթի մատակարարումը, քանի որ Իրանի գործարքը մոտենում է
Էր Ռիադի ներկայիս դիրքորոշումը «հաստատում է, որ Սաուդյան Արաբիան համաշխարհային բեմում ավելի համահունչ է մնում Ռուսաստանին, քան Միացյալ Նահանգներին»: Հայտնում է National Interest-ը։
հռոմի,պապի,ուղերձն,այս,հրատապ,խնդրի,վերաբերյալ,է , Հռոմի պապի ուղերձն այս հրատապ խնդրի վերաբերյալ է
Հռոմի պապի ուղերձն այս հրատապ խնդրի վերաբերյալ է
Կոնգրեսը բավականաչափ աշխատանք չի կատարել ԱՄՆ-ում արհեստական բանականության կարգավորման վրա՝ միանալու Հռոմի պապ Ֆրանցիսկոսի առաջարկին՝ տեխնոլոգիան կարգավորող համաշխարհային պայմանագրի վերաբերյալ, POLITICO-ին ասաց սենատոր Մարկ Ուորները( Mark Warner):
եմ,ավելացում,հայաստանում.,նուրբ,եւ,մշուշոտ,բաժանարար,գծեր , ԵՄ ավելացում Հայաստանում. նուրբ եւ մշուշոտ բաժանարար գծեր
ԵՄ ավելացում Հայաստանում. նուրբ եւ մշուշոտ բաժանարար գծեր
ԵՄ արտաքին հարաբերությունների եւ անվտանգության հանձնակատար Բորելը հայտարարել է, որ Եվրամիության խորհուրդը կայացրել է Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը ընդլայնելու որոշում: Այդպիսով, ներկայիս 138 դիտորդների թիվը կհասնի 209-ի:
հայաստանը,«գազային,գերտերությունների»,համագործակցության,կենտրոնում.,թակարդ,ադրբեջանի,համար , Հայաստանը «գազային գերտերությունների» համագործակցության կենտրոնում. թակարդ Ադրբեջանի համար
Հայաստանը «գազային գերտերությունների» համագործակցության կենտրոնում. թակարդ Ադրբեջանի համար
2017 թվականի աշխատանքային առաջին օրը՝ հունվարի 9-ին ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է Իրանի և Թուրքմենստանի արտակարգ և լիազոր դեսպաններ Սեյեդ Քազեմ Սաջադիին ու Մուհամմետնիյազ Բադիի Մաշալովին:
խաղաղության,խաչմերուկ,կյանքի,կոչելու,գործում,հհ-ն,ակնկալում,իրանի,ներգրավվածությունը.,վահան,կոստանյանի,հոդվածը,irna-ում,հայաստան-իրան , «Ի՞նչ է առաջարկում պաշտոնական Երևանը՝ «Խաղաղության խաչմերուկը» կյանքի կոչելու համար. Վահան Կոստանյանի հոդվածը IRNA-ում
«Ի՞նչ է առաջարկում պաշտոնական Երևանը՝ «Խաղաղության խաչմերուկը» կյանքի կոչելու համար. Վահան Կոստանյանի հոդվածը IRNA-ում
Հայաստանն ակնակալում է Իրանի անմիջական շահագրգռվածությունն ու ներգրավվածությունը «Խաղաղության խաչմերուկ» կոչվող հավակնոտ գաղափարը կյանքի կոչելու գործում:
հասարակությունը,զարմանալիորեն,համբերատար,ներում,է,ամեն,ինչ,բացի,հանճարեղությունից:,օսկար,ուայլդ , Հասարակությունը զարմանալիորեն համբերատար է, ներում է  ամեն ինչ, բացի հանճարեղությունից: Օսկար Ուայլդ
Հասարակությունը զարմանալիորեն համբերատար է, ներում է ամեն ինչ, բացի հանճարեղությունից: Օսկար Ուայլդ
Ոչ ոք չգիտի, թե ինչ կանի ամբոխը, առավել ևս նա ինքը. Աֆորիզմներ քաղաքականության մասին:

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: