ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Փողկապն ու Հայաստանի քաղաքական մտքի քարկապը

Անթալիայում դիվանագիտական ֆորումի շրջանակում տեղի ունեցած Հայաստանի և Թուրքիայի արտգորխնախարարների հանդիպումը Հայաստանում ինչպես միշտ արժանացավ մակերեսային ուշադրության, կենտրոնանալով առավելապես «փողկապային» հանգույցի վրա:

Այդ հանգամանքը սակայն անսպասելի չէ, որովհետև խոսել հայ-թուրքական հարաբերության խնդրի մասին լրջորեն, բոլոր տեսակի նենգափոխումներից և կարծրատիպերից, բոլոր տեսակի միֆերից դուրս, նշանակում է ստանձնել քաղաքական ընդգրկուն բովանդակության անդրադառնալու պատասխանատվություն:

 

Մինչդեռ, այդպիսի պատասխանատվության թե ժամանակ չկա, թե ցանկություն, թե նաև նպատակահարմարություն: Այդ դեպքում հնարավոր չի լինելու «տուն պահել» քաղաքականությունն աղավաղելով: Այդ դեպքում «տուն պահելու» համար հարկ կլինի ստեղծագործել, ստեղծել քաղաքականություն: Իսկ դրա համար անհրաժեշտ է մտածել: Մինչդեռ, կամ դրա կարողությունը չկա, կամ չկա դրա շահավետությունը և առավել շահեկան է գործել սահմանված «նորմերի»՝ կլիշեների, միֆերի, պատմա-քաղաքական կարծրատիպերի նեղ, սահմանափակ համատեքստում: Իսկ շուրջը փոխվում է աշխարհը, ընդ որում չափազանց արագ, դինամիկ ու բազմաշերտ:

Տեղի է ունենում համաշխարհային ուժային նոր հարաբերակցության ձևավորում, որտեղ Հայաստանը գտնվում է բաժանարար գծերի բավականին բարդ հանգույցի վրա, իր վրա կրելով ոչ միայն անմիջականորեն Կովկասի, այլ նաև մերձավորարևելյան և պարսիցծոցյան, ինչպես նաև արևելաեվրոպական ռեգիոններում տեղի ունեցողի անմիջական ազդեցությունը: Բարդ աշխարհաքաղաքական վերափոխումների համատեքստում Թուրքիայի համար հայ-թուրքական հարաբերությունը դարձել է պահանջված օրակարգ: Իհարկե բացարձակապես հեռու պետք է լինել պատրանքից, թե Անկարային հետաքրքրում է Հայաստանի հետ հարաբերությունը ինքնին: Անկարայի համար դա չափազանց փոքր հարց է այն մեծ պրիզմայի համեմատությամբ, որով փորձում է դիտարկել աշխարհում տեղի ունեցողն ու ձևակերպել իր դերն ու հավակնությունը դրա նկատմամբ: Այդ պրիզմայով, հայ-թուրքական հարաբերության օրակարգի աշխուժացումը Անկարայի համար սեփական դերի կառուցման մի քար է, որ նրան անհրաժեշտ է առավելապես Ռուսաստանի մի կողմից, և ԱՄՆ-ի հետ մյուս կողմից հարաբերությունների կամ քննարկումների համար: Հայաստանի համար այդ իրավիճակը հնարավորություն է հայկական պետականության համար առանցքային խնդիր հայ-թուրքական հարաբերության կարգավորման ուղղությամբ հնարավորինս առաջ քայլ անելու համար, ձգտելով հասնել այսպես ասած «չվառվող մի գումարի», այլ կերպ ասած մի կետի, որից առաջ շարժվելը եթե անգամ բարդ է, անհնարին, ապա չկա նաև էական հետընթացի ռիսկ: Դրա համար սակայն անհրաժեշտ է, որ Հայաստանում ձևավովի թեմայի հանդեպ քաղաքական, այլ ոչ զգայական, կարծրատիպային, միֆական «դիսկուրս»: Որովհետև քաղաքական վերաբերմունքի շնորհիվ է, որ Հայաստանը կարող է օժտվել քաղաքական առավելագույն ճկունությամբ, ինչպես նաև վերաբերել խնդրին դրա քաղաքական ամբողջական ընդգրկումով, այլ ոչ թե լոկ «թուրքն իմ թշնամին» է կամ «ռուս-թուրքական դաշինք» տրամաբանությամբ ձևավորված բանաձևերով, որոնք հավասարապես ավելի մոտ են որևէ օտար շահի և հետաքրքրության, քան հայկական պետականության անվտանգության ու զարգացման խորքային, անկյունաքարային հարցերին և զգայուն կետերին:

Թուրքիայի խնդիրը, ինչպես նաև ռուս-թուրքական հարաբերության հարցը, որը հույժ կարևոր է հայ-թուրքական հարաբերության խնդրի ախտորոշման և լուծումներ գտնելու համար, մեզանում ենթարկվում է միայն պատմական «օրինաչափության» պրիզմային, դիտարկվում միայն անցյալի օրինակների շրջանակով: Այն դեպքում, երբ պատմական օրինաչափություններով հանդերձ, այդուհանդերձ տեղի է ունեցել և շարունակում է տեղի ունենալ համաշխարհային մեծ վերափոխում և տեխնոլոգիական հեղափոխություն, ինչը ստիպում, պարտադիր է համարում Թուրքիայի հարցն ու ռուս-թուրքական հարաբերության խնդիրը դիտարկել ամենևին ոչ միայն պատմա-քաղաքական տրամաբանության հենքով, այլ նաև համաշխարհային լայն իրողությունների, որ ծավալվում են այսօր տնտեսական, քաղաքական, ռազմական, մշակութային, տեխնոլոգիական տիրույթներում: Առանց այդ ընդգրկման, չափազանց բարդ է լինելու խոսել հայ-թուրքական հարցում Հայաստանի սուբյեկտային ամբողջության, հետևաբար երկարաժամկետ ճկունության մասին:

Հեղինակ՝ ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ

1in.am


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ռուսաստանի,դիրքորոշման,լույսն,ստվերը.,եվրադիտորդների,երկակի,նշանակությունը,եվրադիտորդներ , Ռուսաստանի դիրքորոշման լույսն ու ստվերը. եվրադիտորդների երկակի նշանակությունը
Ռուսաստանի դիրքորոշման լույսն ու ստվերը. եվրադիտորդների երկակի նշանակությունը
Ռուսաստանի դիրքորոշումն այդ առնչությամբ հայտնի է, այն առաքելության տեղակայումից ի վեր բարձրաձայնվել է մի քանի անգամ: Սակայն արդյո՞ք արժե վստահաբար պնդել, որ այն, ինչ բարձրաձայնվում է, արտացոլում է ամբողջական եւ խորքային մոտեցումը: Թե՞ «ժանրի կանոնի» համաձայն դժգոհելով այդ տեղակայումից, իրական քաղաքականության խորքային ռեժիմում Ռուսաստանը այդքան էլ դեմ չէ, որ Եվրամիությունն այդ կերպ հայտնվի Ադրբեջանին զսպելու հարցում պատասխանատվության տակ, ինչը Մոսկվան կարող է դիտարկել Կովկասում իր հանդեպ երկրորդ ճակատի հրահրման կանխարգելիչ գործոն:
պուտինի,ակնարկը,բլինքենի,զանգը , Պուտինի ակնարկը եւ Բլինքենի զանգը
Պուտինի ակնարկը եւ Բլինքենի զանգը
Հայտնի է դարձել, որ կայացել է պետքարտուղար Բլինքենի եւ Թուրքիայի արտգործնախարար Ֆիդանի հեռախոսազրույցը: Ֆիդանը, ինչպես թուրքական լրատվամիջոցներն են փոխանցում, Բլինքենին առաջարկել է օգտագործել Իսրայելի նկատմամբ ազդեցությունը, հասնել կրակի դադարեցման, որից հետո Իսրայելը պետք է նստի բանակցությունների սեղանի շուրջ «երկու պետություն սկզբունքով հարցը կարգավորելու համար»:
ինչո՞ւ,թուրքիայի,արտգործնախարարը,մեկնել,բաքու , Ինչո՞ւ էր Թուրքիայի արտգործնախարարը մեկնել Բաքու»
Ինչո՞ւ էր Թուրքիայի արտգործնախարարը մեկնել Բաքու»
Ինչպե՞ս է Թուրքիան պատկերացնում հայ-ադրբեջանական, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը:
արևմուտք,եվրոպա,եմ,եվրոպայի-միություն,եվրոպայի-սահմաններ,կովկասյան-տարածաշրջան,հայաստան,վրաստան,վրաստանին-եմ-թեկնածուի-կարգավիճակ-շնորհելու-որոշու,հայ-վրացական-հարաբերություններ,ժողովրդավարություն,վրաստանաբնակ-միջազգայնագետ6,գեորգի-թումասյան , Արևմուտքը հայտարարում է, որ Եվրոպայի սահմաններն ավարտվում են Հայաստանում․ միջազգայնագետ
Արևմուտքը հայտարարում է, որ Եվրոպայի սահմաններն ավարտվում են Հայաստանում․ միջազգայնագետ
Եթե մինչև վերջերս ժողովրդավարությունը և Եվրոպան ավարտվում էին Վրաստանում, ապա հիմա, Վրաստանին թեկնածուի կարգավիճակ շնորհելով, Արևմուտքը հայտարարում է, որ Եվրոպան ավարտվում է Հայաստանում։
հնդկաստանը,խառնում,քաշմիրի,կոնֆլիկտի,խաղաքարտերը.,ի՞նչ,պետք,իմանալ,հնդկաստան , Հնդկաստանը խառնում է Քաշմիրի կոնֆլիկտի խաղաքարտերը. ի՞նչ է պետք իմանալ
Հնդկաստանը խառնում է Քաշմիրի կոնֆլիկտի խաղաքարտերը. ի՞նչ է պետք իմանալ
Քաշմիրի հակամարտության հիմնական կետերի համառոտ ակնարկը:
կանադայի,հայտարարությունը,չպետք,է,անարձագանք,թողել.,շահան,գանտահարյան , Կանադայի հայտարարությունը չպետք է անարձագանք թողել. Շահան Գանտահարյան
Կանադայի հայտարարությունը չպետք է անարձագանք թողել. Շահան Գանտահարյան
Կանադան ողջունում է երկու ադրբեջանցի և 32 հայ զինծառայողների ազատ արձակումը և դրական է գնահատում այն աջակցությունը, որ երկրները ցուցաբերել են միմյանց նկատմամբ միջազգային ատյաններում։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: