ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Նախիջեւանի քննարկում․ Թեհրանն ու Բաքուն համաձայնե՞լ են

Ադրբեջանի և Իրանի միջև լարվածության փուլը, որը տեղի է ունեցել հրապարակային հարթակներում, ավարտվել է, հայտարարել է Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը։ «Մենք շփումներ ենք ունեցել Ադրբեջանի արտաքին գործերի նախարարի հետ։ Կարծում եմ, որ մեր ունեցած խնդիրները աստիճանաբար կլուծվեն»։

Հիշեցնենք, որ Իրանի և Բաքվի միջև լարվածությունը սկսվեց այն բանից հետո, երբ Բաքվի զինվորականները փակեցին Հայաստանում Գորիս-Կապան ճանապարհը, ձերբակալեցին երկու իրանցի վարորդների և սկսեցին իրանական բեռնատարներից գանձումներ կատարել։ Իրանն իր հյուսիսային սահմաններին անցկացրեց ամենամեծ զորավարժությունները և կոշտացրեց հռետորաբանությունը: Հետագայում Բաքուն ազատ արձակեց ձերբակալված վարորդներին, իսկ Իրանը հորդորեց վարորդներին չգնալ Լաչինի միջանցքով:

 
 
 

Ի՞նչ են պայմանավորվել Թեհրանն ու Բաքուն։ Հայաստանում Իրանի դեսպան Զոհուրին ևս մեկ անգամ նշել է Հնդկական օվկիանոսից, Չաբահար նավահանգստից և Պարսից ծոցից դեպի Սև ծով ճանապարհի կարևորությունը։ Այդ երթուղում նա ներառել է «Նախիջևան-Հայաստան-Վրաստան երկաթուղին»։

 
 
 

Սա նորություն է, քանի որ հրապարակայնորեն «Հյուսիս-Հարավ» նախագիծը Հայաստանով ենթադրում էր ավտոմոբիլային ճանապարհ Մեղրիից մինչև Վրաստանի սահման: Փաստորեն, հիմա խոսում են Նախիջևանով երկաթգծի բացման մասին։

Հարավային երկաթուղու վերականգնման հարցը քննարկվում է եռակողմ աշխատանքային խմբի շրջանակներում, ասել է Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։ Անդրադառնալով «Կոմերսանտ»-ի հրապարակած քարտեզին՝ Գրիգորյանը նշել է, որ դրանում նշվում է հարավային սահմանով երկաթուղու համատեղ անցման տարբերակը։

Այժմ աշխատանքային խումբը քննարկում է նախկին ԽՍՀՄ հարավային սահմանի երկայնքով, մասնավորապես, Երևանի, Նախիջևանի և Մեղրիի միջև երկաթգծի բացումը, որն այնուհետև ձգվելու է դեպի արևելք, ասել է նա։

Սա նշանակո՞ւմ է, որ նախնական պայմանավորվածություններ կան Նախիջևանով երկաթուղային կապ բացելու մասին, Մեղրիի միջանցքի դիմաց։ Արդյոք սա նշանակում է, որ երկու երկաթուղիները «կհատվեն» Նախիջևանում։ Եվ ո՞րն է Հայաստանի շահը։

«Մենք հուսով ենք, որ Իրանը խելամիտ կգործի։ Այդ դեպքում նա խնդիրներ չի ունենա Ադրբեջանի հետ, ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը։

«Կարծում եմ՝ միջանցքների տրամաբանությունը և միջանցքային հռետորաբանությունը սրում են թշնամական մթնոլորտը տարածաշրջանում։ 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետում մենք հստակ նշել ենք, որ պետք է բացվեն բոլոր տարածաշրջանային տնտեսական և տրանսպորտային կոմունիկացիաները, և մենք հավատարիմ ենք այս տրամաբանությանը։ Սա նշանակում է, որ երբեմնի գոյություն ունեցող երկաթուղիները պետք է բացվեն որոշակի կարգով», խորհրդարանում հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։

Սա կարելի է մեկնաբանել որպես Նախիջեւանից Մեղրի ճանապարհ կառուցելու Հայաստանի համաձայնություն։ Ի՞նչ կարգավիճակով է գործելու այս ճանապարհը՝ Հայաստանի իրավասության ներքո՞, թե դառնալու է նոր Դանցիգ։

ՆԱԻՐԱ ՀԱՅՐՈՒՄՅԱՆ, Մեկնաբան

lragir.am


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ևս,14,նահանգ,հետևել,է,կոլորադոյի,օրինակին,և,արգելել,թրամփին,մասնակցելու,ամն,նախագահի,ընտրություններին , ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
Նախօրեին հայտնի է դարձել, որ Կոլորադոյի Գերագույն դատարանն արգելել է Դոնալդ Թրամփին մասնակցել փրայմերիզներին։
աշխատանքները,նախ,կսկսվեն,հայաստանի,ազատ,առևտրի,համաձայնագրի,ստորագրումը՝,օրեր,իրան-եատմ , «Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
«Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
Դեկտեմբերի 25-ին կստորագրվի Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագիրը։ Իրանական կողմի փոխանցմամբ՝ արտոնությունների հետ կապված աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ։ Փոխադարձ առևտրում մաքսատուրքից կազատվեն ՀՀ–ից Իրան արտահանման առաջնային հետաքրություն ներկայացնող ապրանքները։
եթե,ռումբերը,չոչնչացնեն,գազայի,հատվածի,բնակչությանը,սովն,ու,հիվանդությունները,կանեն․,«բժիշկներ,առանց,սահմանների»,կազմակերպություն , Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
«Բժիշկներ առանց սահմանների» միջազգային մարդասիրական կազմակերպությունը դատապարտել է Գազայի հատվածում «միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումը», Իսպանիայում հայտարարել է հասարակական կազմակերպության գլխավոր տնօրեն Մարտա Կանյասը։
ամն,ամն-պատժամիջոցներ,ռուսական-ընկերությունների-դեմ-պատժամիջոցներ,bellatrix-energy-limited,covart-energy-limited,sun-ship-management-d,voliton-dmcc , ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է պատժամիջոցները ռուսական չորս ընկերությունների և նավթամթերք տեղափոխող տանկերի նկատմամբ:
ամն-թուրքիա,հարաբերությունները,դժգոհություն,առաջացրել,կողմում,հունական , ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
Հունաստան-Ամերիկա առաջնորդության խորհրդի գործադիր տնօրեն Էնդի Զեմենդիեսը թուրք-հունական հարաբերություններում նկատվող դրական դինամիկայի ֆոնին բողոք պարունակող նամակ է ուղարկել ԱՄՆ-ի պետքարտուղարություն։
ֆրանսիա,ֆրանսիայի-ազգային-ժողով,սահմանադրական-խորհուրդ,էմանուել-մակրոն,միգրացիայի-մասին-աղմկահարույց-օրենք,ներգաղթի-կանոնները-խստացնելու-մասին-օրինագիծ,ներգաղթի-մասին-օրենսդրության-բարեփոխում , Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Ֆրանսիայի Ազգային ժողովի (խորհրդարանի ստորին պալատ) կողմից դեկտեմբերի 19-ին ընդունված ներգաղթի կանոնները խստացնելու մասին օրինագիծը նախագահ Էմանուել Մակրոնի որոշմամբ կներկայացվի Սահմանադրական խորհրդի հաստատմանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նախարարների խորհրդի նիստից հետո ճեպազրույցում ասել է նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Օլիվյե Վերանը։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: