ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
«Հայաստան» դաշինքի պատգամավորների գույքն ու դրամական միջոցները. fip.am

2021 թվականի արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքում ձևավորվեց 8-րդ գումարման Ազգային ժողովը։ Ազգային ժողով անցան «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, «Պատիվ ունեմ» և «Հայաստան» դաշինքները։

Հանրային ծառայության մասին օրենքի համաձայն ՝ բարձրաստիճան պաշտոնյաները պաշտոնական պարտավորությունները ստանձնելուն հաջորդող 30 օրվա ընթացքում պարտավոր են Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացնել իրենց գույքի և եկամուտների վերաբերյալ տեղեկություններ։

«Փաստերի ստուգման հարթակն»
 ուսումնասիրել է 8-րդ գումարման ԱԺ պատգամավորների գույքի ու եկամուտների հայտարարագրերը։

Պատգամավորների ունեցվածքի վերաբերյալ շարքը սկսում ենք «Հայաստան» դաշինքից։ Նշենք, որ դեռևս ոչ բոլոր պատգամավորներն են հայտարարագրել իրենց գույքն ու եկամուտները, ուստի հայտարարագիր ներկայացրած պաշտոնյաներից ընտրել ենք հանրության շրջանում առավել հայտնիներին։

«Հայաստան» դաշինքի պատգամավոր Իշխան Սաղաթելյանի գույքն ու եկամուտները

ԱԺ պատգամավոր Իշխան Սաղաթելյանը «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» կուսակցության անդամ է, նա նախկինում զբաղեցրել է  ԱԺ փոխնախագահի տեղակալի խորհրդականի, բնապահպանության նախարարի խորհրդականի, Գեղարքունիքի մարզպետի պաշտոնները։

Իշխան Սաղաթելյանը՝ որպես համատեղ սեփականություն,հայտարարագրել է 8 հողամաս Գեղարքունիքի մարզում, բոլոր հողամասերը ձեռք են բերվել 2002 թվականին։ 2008-ին նա գնել է բնակարան Երևանի Արաբկիր վարչական շրջանում: Սաղաթելյանը 50% բաժնային սեփականություն ունի նաև 2017-ին ձեռք բերված՝ Երևանի կենտրոնում գտնվող բնակարանում։ Բնակարանի արժողությունը 54 միլիոն է, բնակարանը գնվել է հիփոթեքային վարկի միջոցով։ Իշխան Սաղաթելյանն իր հայտարարագրում նշել է նաև 2015-ին գնված Range Rover մակնիշի մեքենայի մասին։

Ըստ հայտարարագրի՝ Իշխան Սաղաթելյանը 5 միլիոն դրամ փոխառություն (վարկ) է տվել իրեն իսկ պատկանող «Նավասար» ՍՊԸ-ին։ Իսկ 2019-ին Իշխան Սաղաթելյանը նվիրատվություն է ստացել 8 միլիոն արժողությամբ մատանի։

ՀՅԴ-ական Իշխան Սաղաթելյանը հայտարարագրել է նաև 56 միլիոն դրամ, 92 հազար դոլար և 28 հազար եվրո կանխիկ գումար։ Տարեսկզբից մինչ ԱԺ պատգամավոր ընտրվելը Սաղաթելյանն ունեցել է 146 հազար դրամ եկամուտ, որը ստացել է «Նավասար» ՍՊԸ-ից՝ որպես աշխատավարձ։ Նա հայտարարագրել է նաև «ԱԿԲԱ» բանկից վերցված 985 հազար դրամ վարկը։ Հայտարարագրերի ռեեստրից տեղեկանում ենք նաև, որ Սաղաթելյանի եկամուտների մաս է կազմել նաև բաժնեմասի վաճառքից ստացված 50 հազար դրամը։ 

Իշխան Սաղաթելյանի կնոջ՝ Լիանա Խաչատրյանի գույքն ու եկամուտները


Իշխան Սաղաթելյանի կինը՝ Լիանա Խաչատրյանը՝ որպես պաշտոնյային փոխկապակցված անձ, նույնպես գույքի և եկամուտների վերաբերյալ հայտարարագիր է ներկայացրել։ Լիանան մասնագիտությամբ բժիշկ է։ Սաղաթելյանի կինը 2018-ին գնել է ավտոտնակ Երևանի Կենտրոն համայնքում և հողամաս Գեղարքունիքի մարզի Գեղամավան համայնքում։

Լիանա Խաչատրյանը 50% բաժնեմաս ունի 2017-ին գնված՝ Երևանի Կենտրոնում գտնվող բնակարանում, մյուս 50%-ը պատկանում է Իշխան Սաղաթելյանին։ Վերևում արդեն գրել էինք, որ բնակարանն ամուսինները ձեռք են բերել հիփոթեքային վարկի միջոցով։ Եթե Իշխան Սաղաթելյանը՝ որպես նվիրատվություն, մատանի էր նվեր ստացել, ապա Սաղաթելյանի կինը ստացել է վզնոց՝ 4 միլիոն դրամ արժողությամբ։ Լիանա Խաչատրյանը հայտարարագրել է նաև Toyota մակնիշի մեքենա, որը ձեռք է բերել 2017 թվականին։ Սաղաթելյանի կինը հայտարարագրել է նաև 75 հազար դոլար, 38 միլիոն դրամ և 22 հազար եվրո կանխիկ գումար, ինչպես նաև 3 հազար դոլար ավանդ բանկում։ Խաչատրյանը հայտարարագրել է նաև «Գրիգոր Նարեկացի» բժշկական կենտրոնից ստացած 367 հազար դրամ աշխատավարձ և «Յունիբանկից» վերցրած 141 հազար դրամ վարկ։ 

Իշխան Սաղաթելյանի և կնոջ բիզնես գործունեությունը

Իշխան Սաղաթելյանի կողմից ներկայացված հայտարարագրում կան տեղեկություններ միայն «Նավասար» ՍՊԸ-ի վերաբերյալ: Նույն իրավաբանական հասցեով է գրանցված Սաղաթելյանի ընտանիքին պատկանող «Ծովասար» հյուրանոցային համալիրը։ Իշխան Սաղաթելյանը մինչև 2021 թվականը հանդիսացել է «Նավասար» ՍՊԸ-ի տնօրենը, «Հայաստան» դաշինքի ցուցակով պատգամավոր ընտրվելուց հետո Սաղաթելյանը դադարել է զբաղեցնել տնօրենի պաշտոնը։ «Նավասար» ՍՊԸ-ից բացի, Իշխան Սաղաթելյանը պատգամավոր ընտրվելուց հետո՝ 2021-ին, վաճառել է իր բաժնեմասը զբոսաշրջային ծառայությունների մատուցմամբ զբաղվող «Ի-Մեգա Սերվիս» ՍՊԸ-ում, ինչն արտացոլված է Սաղաթելյանի հայտարարագրում։ 

Ինչ վերաբերում է Սաղաթելյանի ընտանիքին պատկանող «Ծովասար» հյուրանոցային համալիրին, ապա այս մասին վերջերս ԱԺ ամբիոնից խոսել էր ինքը՝ Իշխան Սաղաթելյանը։ Նա, մասնավորապես, ասել էր․ «Ես Սևանի ափին որևէ շինություն չեմ սեփականաշնորհել։ Այո, ես Սևանի ափին ունեմ հյուրանոցային համալիր, դա կառուցել եմ բաց դաշտի մեջ, որտեղ չի եղել որևէ կոմունիկացիա։ Այդ հյուրանոցը պատկանում է իմ ընտանիքին, ես որևէ բարձր պաշտոն չեմ ունեցել՝ բացառությամբ այն շրջանում, երբ եղել եմ 4 ամիս մարզպետ։ Ես առաջին իմ ընկերությունը ստեղծել եմ 2005 թվականին»,- ասել էր Սաղաթելյանը։

Հետաքրքիր է, սակայն, այն փաստը, որ Սաղաթելյանին պատկանող կամ նրա հետ որևէ կապ ունեցող ընկերություններից և ոչ մեկը չի հիմնադրվել 2005-ին։ «Նավասար» ՍՊԸ-ն, որտեղ նա տնօրենի պաշտոնն է զբաղեցրել, հիմնադրվել է 2011-ին, իսկ «Ի-Մեգա Սերվիս» ՍՊԸ-ն՝ 2006-ի հոկտեմբերին։ Հիմնադրման օրվանից սկսած՝ Իշխան Սաղաթելյանը տնօրենի պաշտոն է զբաղեցրել  նաև «Գյոլեր-Ռոներ» ՍՊԸ-ում, բայց այս ընկերությունը ևս չի հիմնադրվել 2005-ին, այն հիմնադրվել է ավելի ուշ՝ 2008-ին։ Հիշեցնենք, որ այդ պահին Սաղաթելյանը որևէ պաշտոն չէր զբաղեցնում և սովորում էր Գիտությունների ազգային ակադեմիայի պատմության ինստիտուտի ասպիրանտուրայում։

Իշխան Սաղաթելյանի կինը՝ Լիանա Խաչատրյանը, հայտարարագրում , որ հանդիսանում նշել  է «Ինվեստ Հոթել Գրուպ» ՍՊԸ-ի և «Արիանա հյուրանոց» ՍՊԸ-ի սեփականատերը, Խաչատրյանը 50% բաժնեմաս ունի նաև «Մասսակա» ՍՊԸ-ում։ «Մասսակա» ՍՊԸ-ն իրականացնում է վեբ պորտալների հետ կապված գործողություններ։ Պետական եկամուտների կոմիտեի հարկ վճարողների փնտրման համակարգի համաձայն ՝ «Մասսակա» ՍՊԸ-ի գործունեությունը ժամանակավոր դադարեցված է։ 

Պատգամավոր Արամ Վարդևանյանի գույքն ու եկամուտները


«Հայաստան» դաշինքի անդամ Արամ Վարդևանյանը մասնագիտությամբ իրավաբան է։ Կարեն Կարապետյանի վարչապետության տարիներին նա զբաղեցրել է վարչապետի օգնականի, ապա վարչապետի ավագ օգնականի պաշտոնները։ 2018-ից մինչև 2021 թվականը Վարդևանյանը եղել է «Ջեյ-Փի» փաստաբանական գրասենյակի հիմնադիր-տնօրենը։

Արամ Վարդևանյանը հայտարարգրել է բնակարան Երևանի Կենտրոն համայնքում, ինչպես նաև 2018-ին ձեռք բերած Toyota մակնիշի ավտոմեքենա։ Պատգամավորն ունի 20 հազար դոլար ավանդ բանկում։ Դրամական միջոցները կազմել են 488 հազար դրամ։ Արամ Վարդևանյանը հայտարարագրել է նաև 14 միլիոն 500 դրամ և 7 հազար դոլար կանխիկ գումար։

Արամ Վարդևանյանը «Ջեյ-Փի» փաստաբանական գրասենյակից ստացել է 1 միլիոն 521 հազար դրամ եկամուտ՝ աշխատանքի վարձատրության դիմաց, ինչպես նաև նույն ընկերությունից ստացած 6 մլն 300 հազար դրամի շահաբաժին։ Վարդևանյանը «Ջեյ-Փի» փաստաբանական գրասենյակից ստացել է նաև 6 միլիոն դրամի փոխառություն։

Արծվիկ Մինասյանի գույքն ու եկամուտները

«Հայաստան» դաշինքի ցուցակով պատգամավորի մանդատ ստացած դաշնակցական Արծվիկ Մինասյանը նախկինում զբաղեցրել է  աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալի, Էկոնոմիկայի նախարարի, բնապահպանության նախարարի, տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի պաշտոնները։

Արծվիկ Մինասյանը՝ որպես ԱԺ պատգամավոր, ներկայացրել է գույքի և եկամուտների վերաբերյալ հայտարարագիր։ Ըստ հայտարարագրի՝ Մինասյանն ունի երկու հողամաս Երևանի Ավան վարչական շրջանում, որից մեկը նա նվիրատվություն է ստացել 2020 թվականին։ Համատեղ սեփականության իրավունքով Մինասյանին են պատկանում նաև Երևանի Ավան վարչական շրջանում գտնվող բնակարանը և Արմավիրի Շենիկ գյուղում գտնվող երկու հողամասերը։ Արծվիկ Մինասյանն ունի նաև Hyundai մակնիշի մեքենա, որը նա գնել է 2019-ին։ Պատգամավորը հայտարարագրել է նաև մոտ 11 միլիոն դրամ  բանկային հաշվի մնացորդ։ Արծվիկ Մինասյանը հայտարարագրել է 800 հազար դրամ, 2500 դոլար և 400 եվրո կանխիկ գումար։ Նա ՀՅԴ կուսակցության Գերագույն մարմնից ստացել է 2․3 միլիոն դրամ աշխատավարձ և ևս 334 հազար դրամ աշխատավարձ՝ Երևանի պետական համալսարանից։ Նշենք, որ Արծվիկ Մինասյանը հիփոթեքով ձեռք է բերել 26 միլիոն դրամ արժողությամբ բնակարան, որը դեռևս կառուցապատման փուլում է։

Հաջորդիվ FIP.am-ը կանդրադառնա «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավորների գույքի և եկամուտների վերաբերյալ հայտարարագրերին։

civic.am


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ևս,14,նահանգ,հետևել,է,կոլորադոյի,օրինակին,և,արգելել,թրամփին,մասնակցելու,ամն,նախագահի,ընտրություններին , ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
Նախօրեին հայտնի է դարձել, որ Կոլորադոյի Գերագույն դատարանն արգելել է Դոնալդ Թրամփին մասնակցել փրայմերիզներին։
աշխատանքները,նախ,կսկսվեն,հայաստանի,ազատ,առևտրի,համաձայնագրի,ստորագրումը՝,օրեր,իրան-եատմ , «Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
«Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
Դեկտեմբերի 25-ին կստորագրվի Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագիրը։ Իրանական կողմի փոխանցմամբ՝ արտոնությունների հետ կապված աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ։ Փոխադարձ առևտրում մաքսատուրքից կազատվեն ՀՀ–ից Իրան արտահանման առաջնային հետաքրություն ներկայացնող ապրանքները։
եթե,ռումբերը,չոչնչացնեն,գազայի,հատվածի,բնակչությանը,սովն,ու,հիվանդությունները,կանեն․,«բժիշկներ,առանց,սահմանների»,կազմակերպություն , Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
«Բժիշկներ առանց սահմանների» միջազգային մարդասիրական կազմակերպությունը դատապարտել է Գազայի հատվածում «միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումը», Իսպանիայում հայտարարել է հասարակական կազմակերպության գլխավոր տնօրեն Մարտա Կանյասը։
ամն,ամն-պատժամիջոցներ,ռուսական-ընկերությունների-դեմ-պատժամիջոցներ,bellatrix-energy-limited,covart-energy-limited,sun-ship-management-d,voliton-dmcc , ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է պատժամիջոցները ռուսական չորս ընկերությունների և նավթամթերք տեղափոխող տանկերի նկատմամբ:
ամն-թուրքիա,հարաբերությունները,դժգոհություն,առաջացրել,կողմում,հունական , ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
Հունաստան-Ամերիկա առաջնորդության խորհրդի գործադիր տնօրեն Էնդի Զեմենդիեսը թուրք-հունական հարաբերություններում նկատվող դրական դինամիկայի ֆոնին բողոք պարունակող նամակ է ուղարկել ԱՄՆ-ի պետքարտուղարություն։
ֆրանսիա,ֆրանսիայի-ազգային-ժողով,սահմանադրական-խորհուրդ,էմանուել-մակրոն,միգրացիայի-մասին-աղմկահարույց-օրենք,ներգաղթի-կանոնները-խստացնելու-մասին-օրինագիծ,ներգաղթի-մասին-օրենսդրության-բարեփոխում , Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Ֆրանսիայի Ազգային ժողովի (խորհրդարանի ստորին պալատ) կողմից դեկտեմբերի 19-ին ընդունված ներգաղթի կանոնները խստացնելու մասին օրինագիծը նախագահ Էմանուել Մակրոնի որոշմամբ կներկայացվի Սահմանադրական խորհրդի հաստատմանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նախարարների խորհրդի նիստից հետո ճեպազրույցում ասել է նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Օլիվյե Վերանը։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: