ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
ԱՄՆ-ում կառուցվող Հայ-ամերիկյան թանգարանը սկսում է ցուցանմուշների ձեռքբերման գործընթացը

ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգի Գլենդել քաղաքի սրտում Հայ-ամերիկյան թանգարանի կառուցման շինարարական աշխատանքներն ակտիվ փուլում են: Այժմ ընթանում է ավտոկայանատեղիի կառուցման շինարարությունը, որի ավարտից հետո սկսվելու է երկհարկանի շենքի կառուցումը:

ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգի Գլենդել քաղաքի սրտում Հայ-ամերիկյան թանգարանի կառուցման շինարարական աշխատանքներն ակտիվ փուլում են: Այժմ ընթանում է ավտոկայանատեղիի կառուցման շինարարությունը, որի ավարտից հետո սկսվելու է երկհարկանի շենքի կառուցումը:  «Արմենպրես»-ի հետ զրույցում Հայ-ամերիկյան թանգարանի վարիչ-ատենապետ Պերճ Կարապետյանը նշեց, որ շինարարական աշխատանքներին զուգահեռ սկսում են ցուցանմուշների ձեռքբերման գործընթացը: Այդ ուղղությամբ զգալի աշխատանքներ են նախատեսված:

«Հիմա  զբաղվում ենք ցուցանմուշների հարցերով: Մոտ օրերս կապի մեջ կլինենք Հայաստանի թանգարանների, անհատների, բոլոր այն օղակների ու մարդկանց հետ, որոնք ունեն հավաքածուներ, ցուցանմուշներ ու կարող են օգնել: Ասեմ, որ մեծ արձագանք կա: Կան մեծ թվով մարդիկ, որոնք ունեն ցուցանմուշներ ու ցանկություն են հայտնել դրանք փոխանցել մեզ»,-ասաց Պերճ Կարապետյանը:

 
 

Ընդհանուր առմամբ, հստակ է, թե թանգարանն ինչ բաժիններ ու ուղղություններ է ունենալու: Պերճ Կարապետյանը նշեց, որ այն բավական ընդգրկուն է լինելու, ներկայացնելու է հայերի պատմությունը, մշակույթը,  տարբեր ոլորտներում հայերի ունեցած հաջողությունները՝ ներառելով սփյուռքը:

«Թանգարանը պետք է ունենա հիմնական ցուցադրություն՝ նվիրված հայ ժողովրդի պատմությանը, մշակույթին, սփյուռքին: Ներկայացնելու ենք, թե ինչ է տեղի ունեցել մինչ Հայոց ցեղասպանությունը և ինչ տեղի ունեցավ դրանից հետո: Սփյուռքահայությունը լինելու է առանձին բաղադրիչ: Անդրադարձ է լինելու նաև ամերիկահայությանը: Պատմելու ենք, թե հայերն ինչ հաջողություններ ու ներդրումներ են ունեցել ԱՄՆ-ի տարբեր ոլորտներում»,-ասաց Պերճ Կարապետյանը:

Առաջին հարկում, որ բավական ընդարձակ է լինելու, նախատեսվում է անցկացնել պարային միջոցառումներ, թատերական ներկայացումներ, կլինեն գրքերի շնորհանդեսներ, հայերենի դասընթացներ: Երիտասարդները, երեխաները հնարավորություն կունենա մասնակցելու թանգարանում անցկացվող տարբեր, այդ թվում, հայերենի դասընթացների:

Թանգարանում, որպես առանձին բաղադրիչ, լինելու է հայկական խոհանոցը: Պերճ Կարապետյանն ընդգծեց, որ տարբեր միջոցառումների շրջանակում հնարավորություն է ընձեռվելու ներկայացնել հայկական խոհանոցի հարուստ տեսականին:

«Հիմնական շեշտադրումը լինելու է հայ մշակույթն ու պատմությունը, սակայն մենք նախատեսում ենք նաև առանձին ներկայացնել Կալիֆորնիայում ապրող այլ ժողովուրդներին: Հայ-ամերիկյան թանգարանը լինելու է հայի ինքնությունն ամբողջացնող կենտրոն և մշակութային համագործակցության կարևոր օղակ»,-ասաց նա՝ ավելացնելով, որ  Հայ- ամերիկյան թանգարանը դառնալու է մի վայր, որտեղ օտարերկրացիները կարող են ամբողջացնել իրենց պատկերացումները Հայաստանի մասին, իսկ տեղի հայերը, հատկապես երիտասարդները՝ մոտ լինել իրենց հայրենիքի պատմությանը, մշակույթին ու չմոռանալ: Պերճ Կարապետյանի խոսքով՝ այն կապող օղակ կլինի ԱՄՆ-ի հայ երիտասարդների ու Հայաստանի միջև: «Մենք ժողովուրդ ենք, որը կառուցում է, հարուստ է զարգացած մշակույթով և դեռ ասելիք ունի»,-ասաց նա:

Ամբողջական բաղադրիչներով ու թեմատիկայով թանգարանի բաժինների ընդհանուր ծրագիրն ավելի կոնկրետ պատրաստ կլինի  ընթացիկ տարվա վերջ: Թանգարանն իր դռները կբացի 2024 թվականի ամռանը:

Աննա Գզիրյան


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
մուլտիպլիկացիոն-կարճամետրաժ-ֆիլմ,հայկական-կարճամետրաժ-մուլտֆիլմ,կարճամետրաժ-մուլտֆիլմ,օսկարի-հավակնորդ,օսկար,արմատ,արմատ-հայկական-կարճամետրաժ-մուլտֆիլմ,շվեյցարաբնակ-կինոռեժիսոր,էլոդի-դերմանժ ,  «Արմատ» հայկական կարճամետրաժ մուլտֆիլմը՝ «Օսկարի» հավակնորդ․ The Hollywood Reporter
«Արմատ» հայկական կարճամետրաժ մուլտֆիլմը՝ «Օսկարի» հավակնորդ․ The Hollywood Reporter
The Hollywood Reporter-ը նշել է 15 անիմացիոն կարճամետրաժ ֆիլմերից մեկը՝ ARMAT-ը կարող է արժանանալ Օսկարի։
չինաստան,պեկին,խաչատրյանի-անվան-միջազգային-հոբելյանական-մրցույթ,արամ-խաչատրյան-մշակութային-հիմնադրամ,չինաստանի-ազգային-օպերային-թատրոն,չինաստանի-պետական-կառույցներ,հայաստանի-պետական-սիմֆոնիկ-նվագախումբ,սերգեյ-սմբատյան,արամ-խաչատրյան,արամ-խաչատրյանի-120-ամյա-հոբելյան , Պեկինում անցկացվում է Խաչատրյանի անվան միջազգային մրցույթ
Պեկինում անցկացվում է Խաչատրյանի անվան միջազգային մրցույթ
Չինաստանի մայրաքաղաք Պեկինում դեկտեմբերի 17-ին մեկնարկել է Խաչատրյանի անվան միջազգային հոբելյանական մրցույթը՝ «ջութակ» մասնագիտական կարգում։ Այն նվիրված է Արամ Խաչատրյանի 120-ամյա հոբելյանին։
հայաստան,կգմս-նախարարություն,սիսակ-գաբրիելյան,netflix,ֆիլմեր,ֆիլմ,սերիալներ,ֆիլմարտադրություն,թիլ-շվայգեր,underdog,dead-by-dawn,collapse,նեթֆլիքսի-8-մասանոց-ֆիլմ , Հայաստանում NETFLIX-ի համար ֆիլմեր ու սերիալներ կնկարահանվեն
Հայաստանում NETFLIX-ի համար ֆիլմեր ու սերիալներ կնկարահանվեն
Հայաստանում NETFLIX-ի համար ֆիլմեր ու սերիալներ կնկարահանվեն։
յունեսկօ,ոչ-նյութական-մշակութային-ժառանգության-ներկայացուցչ,գյումրի,դարբնություն,դարբին,արվեստ,արհեստ,պապոյան-գերդաստան,գարիկ-պապոյան,վարպետ-գարիկ,գյումրու-դարբնության-ավանդույթը,գյումրու-դարբնության-մշակույթ , Գյումրու դարբնության ավանդույթը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակու­թային ժառանգության ներկայացուցչական ցանկում է
Գյումրու դարբնության ավանդույթը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակու­թային ժառանգության ներկայացուցչական ցանկում է
Դարբին Գարիկն ասում է, թե իրեն հարցնեն Գյումրու դարբնության ավանդույթում ինչն է ամենակարևորը, երևի կպատասխանի, որ․ «Ամեն գործդ կմտածես ընպես սարքես, որ բոլորի դուրն էլ գա, բայց առաջինը քո դուրը գա։ Էս գործը հա՛մ արհեստ է, հա՛մ արվեստ է, մենակ ուժով չի, պետք ա ուղեղ էլ ունենաս ու սիրտ»։ 
յունեսկօ,unesco,տաթևի-և-մեծ-անապատ-վանական-համալիրներ,որոտան-գետի-կիրճը,հուշարձանախումբ,եռաչափ-լազերային-սկանավորում-և-թվայնացում,հհ-կգմս-նախարարություն,հհ-ագ-նախարարություն,յունեսկօ-ում-հհ-մշտական-ներկայացուցչություն,պոակ,պատմամշակութային-ժառանգության-գիտահետազոտական-կենտ,միջազգային-ֆինանսական-աջակցություն ,  ՅՈՒՆԵՍԿՕ-ն կաջակցի Տաթևի և Մեծ անապատ վանական համալիրների եռաչափ լազերային սկանավորմանն ու թվայնացմանը
ՅՈՒՆԵՍԿՕ-ն կաջակցի Տաթևի և Մեծ անապատ վանական համալիրների եռաչափ լազերային սկանավորմանն ու թվայնացմանը
ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից հաստատված դրամաշնորհը կազմում է շուրջ 55․000 ԱՄՆ դոլար, որով նախատեսվում է իրականացնել Տաթևի և Տաթևի Մեծ անապատ վանական համալիրների կազմի մեջ մտնող բոլոր կառույցների, ենթահուշարձանների եռաչափ լազերային սկանավորում և մանրամասն թվայնացում, կառավարման և ռիսկերի նվազեցման համապատասխան ծրագրերի կազմում, միջազգային փորձագետների խորհրդատվություն, պետական հաշվառման փաստաթղթերի լրամշակում, որոնց հիման վրա կպատրաստվի և ՅՈՒՆԵՍԿՕ կներկայացվի հուշարձանախումբը «Զինված հակամարտությունների պայմաններում մշակութային արժեքների պաշտպանության կոնվենցիա»-ի հովանու ներքո առնելու հայտը։
գյումրի,հհ-վաստակավոր-նկարիչ,մինաս-ավետիսյան,մինաս-ավետիսյանի-95-ամյակ,մինաս-ավետիսյանի-95-ամյակին-նվիրված-ցուցահանդես,մինաս-ավետիսյանի-գործերը,ցուցահանդես,գույներ-կերտող-նկարիչը-խորագրով-ցուցահանդես , 45 տարի անց Գյումրիում ցուցադրության են ներկայացվել Մինաս Ավետիսյանի գործերը
45 տարի անց Գյումրիում ցուցադրության են ներկայացվել Մինաս Ավետիսյանի գործերը
45 տարի անց Գյումրիում ցուցադրության են ներկայացվել ՀՀ վաստակավոր նկարիչ Մինաս Ավետիսյանի գործերը։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: