ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Մակրոնը կընդունի Շոլցին եւ ԵՀ-ի ղեկավարին «եվրոպական ինքնիշխանության» եւ Ուկրաինայի քննարկման համար

: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը փետրվարի 28-ին Ելիսեյան պալատում կընդունի Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցին եւ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենին՝ Ուկրաինայի իրադրության պատճառով Եվրոպայի տնտեսական ինքնիշխանության քննարկման համար:

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը փետրվարի 28-ին Ելիսեյան պալատում կընդունի Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցին եւ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենին՝ Ուկրաինայի իրադրության պատճառով Եվրոպայի տնտեսական ինքնիշխանության քննարկման համար: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, փետրվարի 28-ին այդ մասին հաղորդել Է Agence France-Presse-ը(AFP)՝ վկայակոչելով Ելիսեյան պալատը:

Գործակալության տվյալներով՝ աշխատանքային ընթրիքը տեղի կունենա եվրոպացի արդյունաբերողների հետ համատեղ: Հանդիպման շրջանակներում կողմերը կբարձրացնեն «եվրոպական տնտեսական ինքինշխանության հարցերը, այդ թվում հաշվի առնելով Ուկրաինայի իրադարձությունները»:

 
 

Դրանից առաջճ Մակրոնը կանցկացնի Պաշտպանության եւ ազգային անվտանգության խորհրի նիստ Ուկրաինայի իրադրության կապակցությամբ, իսկ այնուհետեւ այդ նույն հարցը կքննարկի Ֆրանսիայի վարչապետ Ժան Կաստեքսի հետ: Ժամը 15:00-ին (Երեւանի ժամանակով 18:00-ին) Ֆրանսիայի նախագահը կընդունի իր վրացի պաշտոնակից Սալոմե Զուրբիշվիլիին: Նրանք կքննարկեն տարածաշրջանի կայունության հարցն ստեղծված իրավիճակում:

Ժամը 17:30-ին (Երեւանի ժամանակով 20:30-ին) Մակրոնը Եվրամիության եւ ՆԱՏՕ-ի գծով պաշտոնակիցների հետ կմասնակցի տեսակոնֆերանսին, որի շրջանակներում կքննարկվի երկրների միջեւ համագործակցության ամրապնդումն Ուկրաինայի իրադարձությունների կապակցությամբ: Ֆրանսիայի ղեկավարի վարչակազմում չեն բացառում, որ Օլաֆ Շոլցը եւ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը տեսակոնֆերանսին միանան ուղղակի Ելիսեյան պալատից, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ևս,14,նահանգ,հետևել,է,կոլորադոյի,օրինակին,և,արգելել,թրամփին,մասնակցելու,ամն,նախագահի,ընտրություններին , ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
Նախօրեին հայտնի է դարձել, որ Կոլորադոյի Գերագույն դատարանն արգելել է Դոնալդ Թրամփին մասնակցել փրայմերիզներին։
աշխատանքները,նախ,կսկսվեն,հայաստանի,ազատ,առևտրի,համաձայնագրի,ստորագրումը՝,օրեր,իրան-եատմ , «Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
«Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
Դեկտեմբերի 25-ին կստորագրվի Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագիրը։ Իրանական կողմի փոխանցմամբ՝ արտոնությունների հետ կապված աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ։ Փոխադարձ առևտրում մաքսատուրքից կազատվեն ՀՀ–ից Իրան արտահանման առաջնային հետաքրություն ներկայացնող ապրանքները։
եթե,ռումբերը,չոչնչացնեն,գազայի,հատվածի,բնակչությանը,սովն,ու,հիվանդությունները,կանեն․,«բժիշկներ,առանց,սահմանների»,կազմակերպություն , Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
«Բժիշկներ առանց սահմանների» միջազգային մարդասիրական կազմակերպությունը դատապարտել է Գազայի հատվածում «միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումը», Իսպանիայում հայտարարել է հասարակական կազմակերպության գլխավոր տնօրեն Մարտա Կանյասը։
ամն,ամն-պատժամիջոցներ,ռուսական-ընկերությունների-դեմ-պատժամիջոցներ,bellatrix-energy-limited,covart-energy-limited,sun-ship-management-d,voliton-dmcc , ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է պատժամիջոցները ռուսական չորս ընկերությունների և նավթամթերք տեղափոխող տանկերի նկատմամբ:
ամն-թուրքիա,հարաբերությունները,դժգոհություն,առաջացրել,կողմում,հունական , ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
Հունաստան-Ամերիկա առաջնորդության խորհրդի գործադիր տնօրեն Էնդի Զեմենդիեսը թուրք-հունական հարաբերություններում նկատվող դրական դինամիկայի ֆոնին բողոք պարունակող նամակ է ուղարկել ԱՄՆ-ի պետքարտուղարություն։
ֆրանսիա,ֆրանսիայի-ազգային-ժողով,սահմանադրական-խորհուրդ,էմանուել-մակրոն,միգրացիայի-մասին-աղմկահարույց-օրենք,ներգաղթի-կանոնները-խստացնելու-մասին-օրինագիծ,ներգաղթի-մասին-օրենսդրության-բարեփոխում , Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Ֆրանսիայի Ազգային ժողովի (խորհրդարանի ստորին պալատ) կողմից դեկտեմբերի 19-ին ընդունված ներգաղթի կանոնները խստացնելու մասին օրինագիծը նախագահ Էմանուել Մակրոնի որոշմամբ կներկայացվի Սահմանադրական խորհրդի հաստատմանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նախարարների խորհրդի նիստից հետո ճեպազրույցում ասել է նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Օլիվյե Վերանը։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: