ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Հայաստանը հայտնվեց վճռորոշ դերում․ Հանգուցալուծումը մոտ է

Իրավիճակը մոտ է հանգուցալուծման՝ կամ Երեւանը ընտրում է այս ճանապարհը, կամ մերժում է պարտադրվող ձեւաչափերն ու պայմանագրերը՝ քանդելով ռուս-թուրքական 200-ամյա արյունոտ օղակը եւ բռնելով քաղաքական ինքնիշխանության ու սուբյեկտության հաստատման ճանապարհը։

Թուրքիայի նախկին ու ներկա պաշտոնյաներն իրար հերթ չտալով Հայաստանին համոզում են օգտվել «խաղաղություն հաստատելու ներկայիս հնարավորությունից»։ Նրանց կրկնում են Ապշերոնյան չինովնիկները։ Ավելին, Բաքվում իրար հետեւից ֆորումներ են անում, որոնց թեման հետեւյալն է՝ քանի որ Հայաստանն է սադրել պատերազմը, ուրեմն պետք է ստորագրի «խաղաղության ու սահմանազատման պայմանագրերը»։

 

Մոսկվայից ուղղորդվող այս իրարանցումը մատնում է Հայաստանի ու հայ ժողովրդի դեմ հարյուրամյա ոճրի ու ցեղասպան գործողությունների հեղինակների ու կատարողների վիճակը։ Մոսկվան ու Անկարան Հայաստանին փորձում են պարտադրել պայմանագրեր ու հարթակներ, որոնց նպատակը հարյուրամյա ցեղասպան գործողությունների արդյունքների «լեգիտիմացումն» է։ Ինչ է ենթադրում Երեւանի ստորագրությունը՝ 1921-ի ռուս-թուրքական պայմանագրերի, 2020-ի պատերազմի արդյունքների ճանաչում՝ Արցախի, ՀՀ տարածքների օտարումով՝ դրանից բխող քաղաքական, տնտեսական ու ժողովրդագրական աղետով։

 

Ռուսաստանի ու Թուրքիայի գոյության խնդիրներն են սեղանին, եւ հենց դա է Հայաստանի դեմ Մոսկվայի ու Անկարայի ռազմական, քարոզչական, հիբրիդային զինանոցի ողջ ռեսուրսի կոնսոլիդացման պատճառը։ Հենց այս պատճառով է Հայաստանի դիրքորոշումը դառնում վճռորոշ, եւ հենց այս պատճառով է Հայաստանի դեմ այս աննախադեպ արշավը, որպեսզի հայերը չգիտակցեն այս հանգամանքը, չգիտակցեն սեփական արժեքը եւ հրաժարվեն սեփական իրավունքներից ու պահանջներից։

 

Դրան է ուղղված նաեւ ռուսական ագենտուրայի, մոսկովյան քվոտաներով կազմավորված խորհրդարանի ուժերի, մեդիա-փորձագիտական շրջանակների գերակշիռ մասի գործունեությունը Հայաստանում։ «Պարտության ու կապիտուլյացիայի» բայղուշությունը, «խաղաղության դարաշրջանի ու արժանապատիվ խաղաղության» վերաբերյալ բարբաջանքներն այն առավելագույնն են, որին ընդունակ են այս շրջանակները։

Իրավիճակը մոտ է հանգուցալուծման՝ կամ Երեւանը ընտրում է այս ճանապարհը, կամ մերժում է պարտադրվող ձեւաչափերն ու պայմանագրերը՝ քանդելով ռուս-թուրքական 200-ամյա արյունոտ օղակը եւ բռնելով քաղաքական ինքնիշխանության ու սուբյեկտության հաստատման ճանապարհը։

Աղբյուր՝ lragir.am


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ևս,14,նահանգ,հետևել,է,կոլորադոյի,օրինակին,և,արգելել,թրամփին,մասնակցելու,ամն,նախագահի,ընտրություններին , ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
Նախօրեին հայտնի է դարձել, որ Կոլորադոյի Գերագույն դատարանն արգելել է Դոնալդ Թրամփին մասնակցել փրայմերիզներին։
աշխատանքները,նախ,կսկսվեն,հայաստանի,ազատ,առևտրի,համաձայնագրի,ստորագրումը՝,օրեր,իրան-եատմ , «Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
«Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
Դեկտեմբերի 25-ին կստորագրվի Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագիրը։ Իրանական կողմի փոխանցմամբ՝ արտոնությունների հետ կապված աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ։ Փոխադարձ առևտրում մաքսատուրքից կազատվեն ՀՀ–ից Իրան արտահանման առաջնային հետաքրություն ներկայացնող ապրանքները։
եթե,ռումբերը,չոչնչացնեն,գազայի,հատվածի,բնակչությանը,սովն,ու,հիվանդությունները,կանեն․,«բժիշկներ,առանց,սահմանների»,կազմակերպություն , Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
«Բժիշկներ առանց սահմանների» միջազգային մարդասիրական կազմակերպությունը դատապարտել է Գազայի հատվածում «միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումը», Իսպանիայում հայտարարել է հասարակական կազմակերպության գլխավոր տնօրեն Մարտա Կանյասը։
ամն,ամն-պատժամիջոցներ,ռուսական-ընկերությունների-դեմ-պատժամիջոցներ,bellatrix-energy-limited,covart-energy-limited,sun-ship-management-d,voliton-dmcc , ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է պատժամիջոցները ռուսական չորս ընկերությունների և նավթամթերք տեղափոխող տանկերի նկատմամբ:
ամն-թուրքիա,հարաբերությունները,դժգոհություն,առաջացրել,կողմում,հունական , ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
Հունաստան-Ամերիկա առաջնորդության խորհրդի գործադիր տնօրեն Էնդի Զեմենդիեսը թուրք-հունական հարաբերություններում նկատվող դրական դինամիկայի ֆոնին բողոք պարունակող նամակ է ուղարկել ԱՄՆ-ի պետքարտուղարություն։
ֆրանսիա,ֆրանսիայի-ազգային-ժողով,սահմանադրական-խորհուրդ,էմանուել-մակրոն,միգրացիայի-մասին-աղմկահարույց-օրենք,ներգաղթի-կանոնները-խստացնելու-մասին-օրինագիծ,ներգաղթի-մասին-օրենսդրության-բարեփոխում , Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Ֆրանսիայի Ազգային ժողովի (խորհրդարանի ստորին պալատ) կողմից դեկտեմբերի 19-ին ընդունված ներգաղթի կանոնները խստացնելու մասին օրինագիծը նախագահ Էմանուել Մակրոնի որոշմամբ կներկայացվի Սահմանադրական խորհրդի հաստատմանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նախարարների խորհրդի նիստից հետո ճեպազրույցում ասել է նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Օլիվյե Վերանը։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: