ԱՄՆ-ը պետք է առաջ մղի Մինսկի գործընթացը հասնելու համար լուծման, որն Արցախը հայկական կպահի. Փալոն
ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ կոնգրեսական Ֆրենկ Փալոնը տեսակապով զրուցել է Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանի հետ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Փալոնն այս մասին գրել է «Թվիթեր»-ի իր էջում:
«Քննարկել ենք Արցախին հումանիտար աջակցություն տրամադրելու հրատապ անհրաժեշտութությունը: ԱՄՆ-ը նաև պետք է առաջ մղի Մինսկի գործընթացը՝ հասնելու համար մի կարգավորման, որն Արցախը հայկական կպահի»,- գրել է Փալոնը:
Met with Artsakh State Minister @Artak_Beglaryan and we discussed the urgent need for humanitarian aid to Artsakh. The U.S. must also push the Minsk process forward to achieve a settlement that keeps Artsakh Armenian. pic.twitter.com/hywmra40hI
— Rep. Frank Pallone (@FrankPallone) November 3, 2021