ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Մակրոնի այցից մինչև ուղարկվող պատվաստանյութի և գերիների վերադարձի հարց. դեսպանը մանրամասներ է հայտնել

Հայաստանում Ֆրանսիայի նորանշանակ դեսպանի նպատակն է երկու երկրների համագործակցությունը տարբեր ոլորտներում դարձնել էլ ավելի երկարաժամկետ, նա հուսով է, որ Մինսկի խումբը կօգնի ԼՂ խնդրի հարցում երկարաժամկետ կայունության հասնելու համար, Ֆրանսիան կարևորում է նաև հումանիտար միջոցների ձեռնարկումը և Ադրբեջանում պահվող հայ գերիների վերադարձը:

ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում Ֆրանսիայի նորանշանակ դեսպանի նպատակն է երկու երկրների համագործակցությունը տարբեր ոլորտներում դարձնել էլ ավելի երկարաժամկետ, նա հուսով է, որ Մինսկի խումբը կօգնի ԼՂ խնդրի հարցում երկարաժամկետ կայունության հասնելու համար, Ֆրանսիան կարևորում է նաև հումանիտար միջոցների ձեռնարկումը և Ադրբեջանում պահվող հայ գերիների վերադարձը: «Արմենպրես»-ն այս և այլ հարցերի մասին զրուցել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անն Լույոյի հետ:

 
 

-Տիկին Լույո, Դուք վերջերս եք ստանձնել Հայաստանում Ֆրանսիայի դեսպանի պաշտոնը, նախ մեր երկրից ի՞նչ տպավորություններ եք հասցրել ստանալ և ի՞նչ անելիքներ եք տեսնում, որոնց ուղղությամբ առաջնային կերպով պետք է աշխատանքներ իրականացնեք Հայաստանում:

- Շնորհակալություն «Արմենպրես»-ին՝ հարցազրույց տալու հնարավորության համար: Իհարկե ինձ համար մեծ երջանկություն և մեծ պատիվ է այս նշանակումը Հայաստանում, որը ընդհանուր առմամբ Ֆրանսիայի մեծ բարեկամն է և մասնավորապես բարեկամը՝ տարածաշրջանում: Իմ այստեղ գալու հենց առաջին րոպեներից նկատել եմ երկկողմ հարաբերությունների այդ բարձր որակը այն ջերմ ընդունելիությունից, որին արժանացել եմ այստեղ: Եվ ես հանձնառու եմ հայ-ֆրանսիական հարաբերություններն էլ ավելի խորացնելու համար:

-Հայաստանն ու Ֆրանսիան համագործակցում են տարբեր ոլորտներում, հաջողված ծրագրերից որո՞նք կառանձնացնեք, երկկողմ համագործակցության ի՞նչ նոր ծրագրեր են սպասվում առաջիկայում: Դուք որպես դեսպան ինչպե՞ս եք պատկերացնում Ձեր գործունեությունը՝ երկու երկրների հարաբերությունները, համագործակցությունը տարբեր ոլորտներում էլ ավելի խորացնելու համար:

-Անցյալ տարի այն դժվար ժամանակաշրջանից հետո, որ Հայաստանն ապրեց, Ֆրանսիայի գործունեությունն այստեղ ավելի շատ հումանիտար բնույթ կրող ծրագրերով էր արտահայտվում: Եղավ 8 կարևոր ծրագիր, որը թույլ տվեց հրատապ աջակցություն ցուցաբերել մարտական գործողություններից ամենաշատ տուժած բնակչությանը: Ինչպես գիտեք, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն իր համերաշխությունն է հայտնել հայ ժողովրդին: Եվ ընդհանուր առմամբ Ֆրանսիան, ֆրանսիացիները մոբիլիզացվել էր Հայաստանին օգնելու համար:  Ծրագրեր են իրականացվել ինչպես տարբեր ասոցիացիաների, տարբեր կազմակերպությունների, ՏԻՄ-երի, այնպես էլ պետական մակարդակով: Հիմա իմ նպատակն է ավելի երկարաժամկետին գնալը, ՀՀ իշխանությունների հետ համագործակցության ավելի երկարաժամկետ ծրագրեր ներդնելը: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ իմ զրույցի ժամանակ նա նշեց, որ ՀՀ-ի համար հիմա առաջնահերթություն է տնտեսական զարգացումը, որպեսզի երկիրը կոնսոլիդացվի և հայ երիտասարդության համար ապագա ապահովվի: Դա նաև Ֆրանսիայի ցանկությունն է, և մեր երկու կառավարություններն աշխատում են միասին, որպեսզի տնտեսական ոլորտում ներդնեն համագործակցության հավակնոտ ծրագիր ինչպես երկկողմ, այնպես էլ ԵՄ շրջանակում: Ինչպես գիտեք՝ Հայաստանում ներկա են շատ կարևոր ֆրանսիական ընկերություններ, օրինակ՝ «Վեոլիա»-ն՝ ջրամատակարարման համակարգում, «Քարֆուրը»՝ սննդի ոլորտում, «Ամունդին»՝ կենսաթոշակային ֆոնդերի մասով և իհարկե «Պեռնո Ռիկարը»՝ «Արարատ» կոնյակով: Նպատակն է զարգացնել տնտեսական համագործակցությունը, ներդրումները, համագործակցության ծրագրեր ունենալ՝ կայուն զարգացման, կանաչ տեխնոլոգիաների, բարձր տեխնոլոգիաների ոլորտներում: Օրինակ ջրի, թափոնների վերամշակումը ոլորտներ են, որտեղ Ֆրանսիան կարող է կիսվել իր փորձով: Մեկ այլ շատ կարևոր ոլորտ է առողջապահությունը: Այն էլ ավելի կարևոր է դառնում՝ հաշվի առնելով, որ Հայաստանում կորոնավիրուսի համավարակի տեմպերի արագացում ենք նկատում: Եվ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանձնառություն է վերցրել Հայաստանին պատվաստանյութեր տրամադրելու: Սակայն առողջապահության ոլորտում կան այլ ծրագրեր ևս, որոնց շուրջ ցանկանում ենք մեր համագործակցությունը խորացնել: Արդեն իսկ կա հիվանդանոցների միջև շատ ակտիվ համագործակցություն, խոսքը Ֆրանսիայի կողմից Փարիզի և Լիոնի հիվանդանոցների մասին է, որոնք համագործակցում են հայկական հիվանդանոցների հետ: Մենք ցանկանում ենք, որ այդ համագործակցությունն ավելի երկարաժամկետ դառնա: Եվ այդ առիթով կապի մեջ ենք Հայաստանի առողջապահության նախարարության հետ: Այդ համագործակցությունն արտահայտվելու է մասնավորապես կրթական ծրագրերով՝ առողջապահության սպեցիֆիկ ոլորտներում, որի հայտը ստացել ենք մեր հայ ընկերների կողից: Կցանկանայի նշել ևս երկու ոլորտ, որոնք  մեր երկկողմ համագործակցության շատ կարևոր ոլորտներ են: Կրթության ոլորտը, որը նաև ՀՀ կառավարության համար առաջնահերթ ոլորտ է: Արդեն իսկ կան հաջողված ծրագրեր կրթության ոլորտում. Ֆրանսիական համալսարանը, Ֆրանս-հայկական մասնագիտական ուսումնական կենտրոնը, Անատոլ Ֆրանսի անվան ֆրանսիական կրթահամալիրը և Ալիանս Ֆրանսեզը: Մենք ցանկանում ենք համագործակցության նոր ծրագրեր ունենալ հենց կրթության ոլորտում: Այս տարբեր ծրագրերով համագործակցելով մեր հայ գործընկերների հետ՝ ցանկանում ենք Հայաստանում նաև ֆրանսերենի տարածմանը նպաստել: Չպետք է մոռանանք, որ Հայաստանը Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության անդամ է: Իհարկե, շատ այլ ոլորտներ ևս կան, որոնցում մենք ցանկանում ենք և կարող ենք զարգացնել մեր համագործակցությունը: Սակայն հիմա կցանկանայի նշել ժառանգության ոլորտում համագործակցության մասին: Այս ոլորտում համագործակցությունը կարող է դրսևորվել երկու ձևով, մի կողմից՝ ժառանգության պահպանման մասնագետների կրթական ծրագրեր, թրեյնինգներ, երկրորդը՝ հայկական ժառանգության վերականգնում:  Ահա այն գլխավոր ոլորտները, որոնցում ես կցանկանայի հայ-ֆրանսիական համագործակցությունն էլ ավելի ուժեղացնել:

-Տիկին դեսպան նշեցիք նախագահ Էմանուել Մակրոնի կողմից հայտարարված՝ Հայաստանին պատվաստանյութերի նվիրատվության մասին: Ո՞ր տեսակի պատվաստանյութերի մասին է խոսքը, դրանք ե՞րբ կուղարկվեն Հայաստան: 2021 թվականի օգոստոսին նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել էր 200 000 դեղաչափ պատվաստանյութի նվիրատվության մասին:

- Խոսքը կամ «Մոդեռնա» կամ «Ֆայզեր» պատվաստանյութերի մասին է: Հենց մատակարարման ամսաթիվն իմանանք, դրա մասին բնականաբար կհայտնենք: Այդ շրջանակում 50 հազար այլ տեսակի պատվաստանյութ արդեն իսկ Ֆրանսիայից ուղարկվել է Հայաստան: Եվ արդեն երկրորդ առաքումը պատրաստման ընթացքի մեջ է: Դեռ հայտնի չէ, թե քանի դեղաչափ կլինի, բայց խոսքը բավականին մեծ քանակի մասին է:

-Ֆրանսիան ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներից է, Դուք համանախագահող երկրի ներկայացուցիչն եք Հայաստանում: 2020-ին Ադրբեջանի կողմից սանձազերծված Լեռնային Ղարաբաղի պատերազմից արդեն մեկ տարի է անցել, սակայն Ադրբեջանը, չնայած նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությանը, հրաժարվում է ամբողջությամբ վերադարձնել հայ ռազմագերիներին և գերեվարված այլ անձանց: Ֆրանսիան որպես համանախագահող երկիր ի՞նչ դերակատարում կարող է ունենալ այց հարցում՝ ստիպելու Ադրբեջանին վերադարձնել պահվող անձանց: Ըստ Ձեզ՝ ԵԱՀԿ Մինսկի խումբը և ընդհանուր առմամբ միջազգային հանրությունն ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկեն այս հարցում, ի՞նչ դերակատարում կարող են ունենալ:

-Իհարկե ծանոթ եմ այս ցավոտ իրավիճակին: Եվ բնականաբար Ֆրանսիան այն երկրների թվում է, որոնք ցանկանում են հումանիտար միջոցների ձեռնարկում, իրավիճակի լարվածության նվազեցում և դեռ պահվող անձանց ազատ արձակում: Այս թեմային հետևում եմ ոչ թե ես կամ իմ գործընկերները՝ Ֆրանսիայի դեսպանն Ադրբեջանում, այլ կա առանձին դեսպան, որը Մինսկի խմբում Ֆրանսիայի կողմից համանախագահն է, ով հետևում և զբաղվում է այս թեմայով: Ուրախ ենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ինչպես նաև ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը վերահաստատել են Մինսկի խմբի դերի կարևորությունն այս իրավիճակի կարգավորման հարցում: Նաև ուրախ ենք, որ տեղի ունեցավ երկու երկրների ԱԳ նախարարների հանդիպումը Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում: Եվ Մինսկի խումբն աշխատում է կողմերի հետ, որպեսզի այլ նոր քայլեր արվեն՝ երկխոսության այդ գործընթացում: Որպես Հայաստանում Ֆրանսիայի դեսպան՝ բնականաբար հույս ունեմ, որ Մինսկի խումբը կօգնի կողմերին, որպեսզի նրանք առաջընթաց գրանցեն՝ իրավիճակի տևական կայունացման ուղղությամբ:

-Տիկին դեսպան, Դուք ավելի վաղ Ձեր հարցազրույցներից մեկում նշել էիք, որ Ֆրանսիան Ռուսաստանի և Միացյալ Նահանգների հետ աշխատում է Ղարաբաղի վերաբերյալ տևական համաձայնագրի կնքման ուղղությամբ, կարո՞ղ եք մանրամասներ հայտնել, ի՞նչ համաձայնագրի մասին է խոսքը:

-Երևի այդ ժամանակ շատ հստակ չէի ձևակերպել խոսքս: Խոսքը բնականաբար Մինսկի խմբի համանախագահների և համանախագահ երկրների ջանքերի մասին էր, որպեսզի կողմերին ուղեկցեն կարգավորման գործընթացում:

-Սակայն ինչ-որ կոնկրետ փաստաթուղթ պատրաստվու՞մ է:

-Հղում կանեմ Մինսկի խմբի համանախագահների հայտարարություններին: Մինսկի խմբի դերը տևական կարգավորման գործում կողմերին ուղեկցելն է: Մինսկի խումբն ինքը որևէ փաստաթուղթ չի գրում, խոսքը կողմերին ուղեկցելու և աջակցելու մասին է, որպեսզի գտնվեն տարածաշրջանում իրավիճակի տևական կայունացման լուծումներ:

-Ադրբեջանը պնդում է, թե Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն անցյալում է, ավարտված է, այնինչ, լուծման է սպասում Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը, Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի հարցը: Այսպիսով Հայաստանը պնդում է, որ հարցը կարգավորված չէ: Ֆրանսիայի տեսակետն այս հարցում ինչպիսի՞ն է:

-Կցանկանայի ևս մեկ անգամ նշել, որ ես Մինսկի խմբում Ֆրանսիայի ներկայացուցիչը, համանախագահը չեմ: Եվ փաստորեն սրանք այն թեմաները չեն, որոնց հարցում ես ունեմ ուղիղ իրավասություն: Միակ բանը, որ կարող եմ ասել, այն է, որ լիովին տեղյակ եմ և գիտակցում եմ այն, թե ինչ ազդեցություն ունի այս իրավիճակը Հայաստանի բնակչության վրա: Հույս ունեմ, որ այն դիվանագիտական ջանքերը, որոնք գործադրվում են, շուտով կտան պտուղներ:

-Տիկին դեսպան, ինչպես նշեցիք, Դուք Մինսկի խմբի ներկայացուցիչը չեք և անմիջապես այս հարցով չեք զբաղվում, սակայն այս թեմայով վերջին հարցը կցանկանամ հնչեցնել: Մինչև օրս էլ Ադրբեջանի հրահրած միջադեպերը թույլ չեն տալիս նաև սկսել հայ-ադրբեջանական սահմանի դելիմիտացիային և դեմարկացիային ուղղված աշխատանքները, ինչպե՞ս կգնահատեք ադրբեջանական կողմի այս գործելաոճը և ինչպե՞ս եք տեսնում հարցի կարգավորումը:

-Բնականաբար Ֆրանսիան կարծում է, որ կարևոր է հասնել սահմանի հստակ սահմանագծմանն ու սահմանազատմանը: Եվ մենք, ինչպես նաև միջազգային հանրությունը կոչ ենք անում, որ այս գործընթացները տեղի ունենան խաղաղ ճանապարհով: Ակնհայտ է, որ խաղաղ համատեքստի հաստատումը թույլ կտա սահմանագծման ու սահմանազատման աշխատանքների ավելի արագ իրականացում: Եվ բնականաբար սա է իմ ցանկությունն այս հարցի շուրջ:

-Ավելի վաղ լուրեր էին տարածվել, թե Հայաստան է ժամանելու Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը: Ի՞նչ մանրամասներ կարող եք հայտնել, առաջիկայում պլանավորվո՞ւմ է նախագահի այց Հայաստան, եթե այո, ապա, ե՞րբ:

-Հանրապետության նախագահը շատ ուրախ կլինի այցելել Հայաստան: Ինչպես նա մի քանի անգամ արդեն դա արտահայտել է, նա մեծ կապվածություն ունի Հայաստանի և հայերի հետ: Եվ նա ունի Հայաստան այցելելու ծրագիր, սակայն այս պահի դրությամբ ժամկետները հստակ չեն:

-Տիկին դեսպան, ի՞նչի մասին կցանկանայիք խոսել, որի վերաբերյալ ես գուցե հարց չեն հնչեցրել:

-Այն թեմայով, որի մասին ցանկանում էի խոսել, արդեն խոսեցինք: Դա երկարաժամկետում մեր համագործակցությունն է: 2022-ին կնշենք մեր դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը: Եվ դա շատ լավ հարմար պահ կլինի, որ ավելի խորացնենք մեր հարաբերությունները և հասցնենք նոր մակարդակի: Այդ ուղղությամբ պետք է աշխատենք միասին:

Հարցազրույցը՝ Աննա Գրիգորյանի

Լուսանկարները՝ Մխիթար Խաչատրյանի


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ևս,14,նահանգ,հետևել,է,կոլորադոյի,օրինակին,և,արգելել,թրամփին,մասնակցելու,ամն,նախագահի,ընտրություններին , ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
Նախօրեին հայտնի է դարձել, որ Կոլորադոյի Գերագույն դատարանն արգելել է Դոնալդ Թրամփին մասնակցել փրայմերիզներին։
աշխատանքները,նախ,կսկսվեն,հայաստանի,ազատ,առևտրի,համաձայնագրի,ստորագրումը՝,օրեր,իրան-եատմ , «Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
«Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
Դեկտեմբերի 25-ին կստորագրվի Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագիրը։ Իրանական կողմի փոխանցմամբ՝ արտոնությունների հետ կապված աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ։ Փոխադարձ առևտրում մաքսատուրքից կազատվեն ՀՀ–ից Իրան արտահանման առաջնային հետաքրություն ներկայացնող ապրանքները։
եթե,ռումբերը,չոչնչացնեն,գազայի,հատվածի,բնակչությանը,սովն,ու,հիվանդությունները,կանեն․,«բժիշկներ,առանց,սահմանների»,կազմակերպություն , Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
«Բժիշկներ առանց սահմանների» միջազգային մարդասիրական կազմակերպությունը դատապարտել է Գազայի հատվածում «միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումը», Իսպանիայում հայտարարել է հասարակական կազմակերպության գլխավոր տնօրեն Մարտա Կանյասը։
ամն,ամն-պատժամիջոցներ,ռուսական-ընկերությունների-դեմ-պատժամիջոցներ,bellatrix-energy-limited,covart-energy-limited,sun-ship-management-d,voliton-dmcc , ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է պատժամիջոցները ռուսական չորս ընկերությունների և նավթամթերք տեղափոխող տանկերի նկատմամբ:
ամն-թուրքիա,հարաբերությունները,դժգոհություն,առաջացրել,կողմում,հունական , ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
Հունաստան-Ամերիկա առաջնորդության խորհրդի գործադիր տնօրեն Էնդի Զեմենդիեսը թուրք-հունական հարաբերություններում նկատվող դրական դինամիկայի ֆոնին բողոք պարունակող նամակ է ուղարկել ԱՄՆ-ի պետքարտուղարություն։
ֆրանսիա,ֆրանսիայի-ազգային-ժողով,սահմանադրական-խորհուրդ,էմանուել-մակրոն,միգրացիայի-մասին-աղմկահարույց-օրենք,ներգաղթի-կանոնները-խստացնելու-մասին-օրինագիծ,ներգաղթի-մասին-օրենսդրության-բարեփոխում , Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Ֆրանսիայի Ազգային ժողովի (խորհրդարանի ստորին պալատ) կողմից դեկտեմբերի 19-ին ընդունված ներգաղթի կանոնները խստացնելու մասին օրինագիծը նախագահ Էմանուել Մակրոնի որոշմամբ կներկայացվի Սահմանադրական խորհրդի հաստատմանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նախարարների խորհրդի նիստից հետո ճեպազրույցում ասել է նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Օլիվյե Վերանը։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: