Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնին, որը ուշացել էր G20-ի առաջնորդների խմբակային լուսանկարահանման արարողությունից, օգնում են բարձրանալ հարթակ։
Մեծ քսանյակի (G20) գագաթնաժողովը նախօրեին Հռոմում սկսել է աշխատանքները: Պետությունների ու կառավարությունների, խոշոր միջազգային կազմակերպությունների ղեկավարների մասնակցությամբ մեկնարկել են առաջին աշխատանքային քննարկումները, որոնք նվիրված են համաշխարհային տնտեսությանն ու առողջապահությանը:
Գագաթնաժողովի հիմնական թեմաներն են կլիմայական փոփոխությունները, համավարակի հետևանքները, պատվաստումների գործընթացն ու աջակցությունը տնտեսություններին:
Աղբյուր՝ armradio.am