ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Իրանի դեսպանատան խորհրդականը ասել է, թե ովքեր են ատելություն և թշնամանք հրահրում տարածաշրջանում

Հարավային Կովկասում ժողովուրդների միջև ատելությունն ու թշնամանքը, փոքրիկ անախորժություններն ու պատերազմների վերաճող ընդհարումները արտատարածաշրջանային ուժերն են հրահրում:

ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հարավային Կովկասում ժողովուրդների միջև ատելությունն ու թշնամանքը, փոքրիկ անախորժություններն ու պատերազմների վերաճող ընդհարումները արտատարածաշրջանային ուժերն են հրահրում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ այդ մասին հայ-իրանական հարաբերությունների և հետպատերազմական տարածաշրջանի թեմայով տեղի ունեցած վեբինարի ընթացքում ասել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատան մշակույթի խորհրդական Սեյյեդ Հոսեյն Թաբաթաբային:

«Այն օտարերկրյա ուժերը, որոնք տարածաշրջանային խաղացողներ չեն, փորձում են նպաստել փոքրիկ անախորժություններին, ընդհարումներին, դրանց խորացմանը, պատերազմների հրահրմանը: Դա ակնհայտ է: Եվ տեսնում ենք, որ ինչ-որ չափով հաջողություն են գրանցել իրենց այդ թիրախավորված, նպատակային քաղաքականության մեջ», - ասել է Հոսեյն Թաբաթաբային:

 
 

Նրա խոսքով՝ Հարավային կովկասի ժողովուրդները խաղաղ համագոյակցության դարավոր պատմություն ունեն և միասին ապրել են դարեր շարունակ: Իսկ նրանց միջև ծագած խնդիրները, ըստ բանախոսի, ի հայտ են եկել արտատարածաշրջանային ուժերի միջամտությունի հետո

Իրանցի դիվանագետը շեշտել է, որ առանձնահատուկ դիրք գրավող այս տարածաշրջանում տարբեր՝ քաղաքական, տնտեսական, հասարակական, աշխարհաքաղաքական առումներով յուրահատուկ տեղ ու դեր ունեն երկու բարեկամ երկրները՝ Իրանը և Հայաստանը, որոնք, որպես տարածաշրջանի երկու հնագույն քաղաքակրթություն կրող երկրներ, չեն կարող նորմալ վերաբերվել այդ երևույթին:

Թաբաթաբայիի խոսքով՝ Իրանին և Հայաստանին անհանգստացնում է օտարերկրյա ԶԼՄ-ների միջոցով տարածաշրջանում ատելության մթնոլորտը ավելի թեժացնելու փաստը:

«Տարածաշրջանում ատելության մթնոլորտը օրեցօր ավելացնելու պատճառով այսօր կանգնած ենք մի փաստի առաջ, որ տարածաշրջանում չգտնվող գերտերությունները հասել են հաջողության առ այն, որ կարողացել են այդ փոքրիկ տարաձայնությունները վերածել նույնիսկ թշնամության՝ ատելությունից մեկ քայլ առաջ գնալով», - ասել է իրանցի գործիչը:

Որպես մշակույթի խորհրդական՝ Հոսեյն Թաբաթաբային առանձնացրել է նաև մեկ այլ կարևոր խնդիր՝ տարածաշրջանի պատմության և մշակութային ժառանգության վերաբերյալ փաստերի կեղծումը:

«Փաստերը կեղծվում են և վերագրվում են այլ երկրների: Սա շատ ցավալի և անհանգստացնող երևույթ է», - ասել է Սեյյեդ Հոսեյն Թաբաթաբային:

«Օրբելի» տեղեկատվական-վերլուծական կենտրոնի նախաձեռնությամբ հոկտեմբերի 27-ին տեղի է ունենալու «Հայաստան-Իրան երկկողմ հարաբերությունները և հետպատերազմական տարածաշրջանը» խորագրով վեբինարը՝ հայ և իրանցի փորձագետների մասնակցությամբ: Մասնակցում էին «Օրբելի» կենտրոնի վերլուծաբանները, իրանցի փորձագետներ, ԻԻՀ դեսպանատան մշակույթի խորհրդականը և ՀՀ ԱԳՆ-ից՝ Գրիգոր Մելքոնյանը:

«Օրբելի» կենտրոնի համակարգող Միքայել Յալանուզյանի խոսքով՝ 2020 թվականին Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած պատերազմից հետո իրադրությունը Հարավային Կովկասում փոխվել է, և սրվել է տարածաշրջանային և աշխարհաքաղաքական մրցակցություն: Տարածաշրջանում տրանսպորտային և տնտեսական կապերի վերականգնման հարցը տարբեր կերպ է ընդունվում տարբեր ուժերի կողմից: Իսկ Թուրքիայի աճող ազդեցությունը տարածաշրջանում անհանգստացնում է ոչ միայն Հայաստանին, այլև Ռուսաստանին և Իրանին:

Վեբինարի ընթացքում փորձագետները քննարկեցին այդ հարցը և տարածաշրջանային այլ խնդիրներ:

 


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ևս,14,նահանգ,հետևել,է,կոլորադոյի,օրինակին,և,արգելել,թրամփին,մասնակցելու,ամն,նախագահի,ընտրություններին , ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
Նախօրեին հայտնի է դարձել, որ Կոլորադոյի Գերագույն դատարանն արգելել է Դոնալդ Թրամփին մասնակցել փրայմերիզներին։
աշխատանքները,նախ,կսկսվեն,հայաստանի,ազատ,առևտրի,համաձայնագրի,ստորագրումը՝,օրեր,իրան-եատմ , «Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
«Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
Դեկտեմբերի 25-ին կստորագրվի Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագիրը։ Իրանական կողմի փոխանցմամբ՝ արտոնությունների հետ կապված աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ։ Փոխադարձ առևտրում մաքսատուրքից կազատվեն ՀՀ–ից Իրան արտահանման առաջնային հետաքրություն ներկայացնող ապրանքները։
եթե,ռումբերը,չոչնչացնեն,գազայի,հատվածի,բնակչությանը,սովն,ու,հիվանդությունները,կանեն․,«բժիշկներ,առանց,սահմանների»,կազմակերպություն , Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
«Բժիշկներ առանց սահմանների» միջազգային մարդասիրական կազմակերպությունը դատապարտել է Գազայի հատվածում «միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումը», Իսպանիայում հայտարարել է հասարակական կազմակերպության գլխավոր տնօրեն Մարտա Կանյասը։
ամն,ամն-պատժամիջոցներ,ռուսական-ընկերությունների-դեմ-պատժամիջոցներ,bellatrix-energy-limited,covart-energy-limited,sun-ship-management-d,voliton-dmcc , ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է պատժամիջոցները ռուսական չորս ընկերությունների և նավթամթերք տեղափոխող տանկերի նկատմամբ:
ամն-թուրքիա,հարաբերությունները,դժգոհություն,առաջացրել,կողմում,հունական , ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
Հունաստան-Ամերիկա առաջնորդության խորհրդի գործադիր տնօրեն Էնդի Զեմենդիեսը թուրք-հունական հարաբերություններում նկատվող դրական դինամիկայի ֆոնին բողոք պարունակող նամակ է ուղարկել ԱՄՆ-ի պետքարտուղարություն։
ֆրանսիա,ֆրանսիայի-ազգային-ժողով,սահմանադրական-խորհուրդ,էմանուել-մակրոն,միգրացիայի-մասին-աղմկահարույց-օրենք,ներգաղթի-կանոնները-խստացնելու-մասին-օրինագիծ,ներգաղթի-մասին-օրենսդրության-բարեփոխում , Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Ֆրանսիայի Ազգային ժողովի (խորհրդարանի ստորին պալատ) կողմից դեկտեմբերի 19-ին ընդունված ներգաղթի կանոնները խստացնելու մասին օրինագիծը նախագահ Էմանուել Մակրոնի որոշմամբ կներկայացվի Սահմանադրական խորհրդի հաստատմանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նախարարների խորհրդի նիստից հետո ճեպազրույցում ասել է նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Օլիվյե Վերանը։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: