ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Սա սոցիալական բարելավման շատ կարեւոր ծրագիր է. վարչապետ

Այսօր կառավարությունը հերթական նիստին ընդունեց Հայաստանի Հանրապետության Արագածոտնի, Արարատի, Գեղարքունիքի, Լոռու, Շիրակի և Սյունիքի մարզպետարաններին գումար հատկացնելու մասին նախագիծը, որով մարզպետարաններին 1 մլրդ 435 մլն դրամ հատկացրեց՝ 15 սուբվենցիոն ծրագրերն ավարտին հասցնելու համար:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ այս որոշմամբ իրենք հերթական ֆինանսավորումն են իրականացնում մարզերում: Նա նշեց, որ իրենց համար աշխատանքների կատարումը, վերահսկումը շատ կարևոր է: Նիկոլ Փաշինյանը թվարկեց իրականացվող և իրականացված ծրագրերը և նկատեց, որ դրանց թվում են նախընտրական խոստումները, ինչպես նաև էներգաարդյունավետության ծրագրերն իրենց ուշադրության ներքո պետք է լինեն: «Ես ուզում եմ բոլորի ուշադրությունը հրավիրել այս ծրագրի վրա, որովհետև չափազանց կարևոր ծրագիր է, որն ունի բազմաֆունկցիոնալ նշանակություն և նաև սոցիալական վիճակի բարելավման առումով է շատ կարևոր»,- ասաց նա և նշեց, որ այսպիսի ծրագրերը սոցիալական վիճակի համար ծանրակշիռ ներդրում են, քանի որ մարդկանց երկարաժամկետ կյանքի որակն է փոխում: Նիկոլ Փաշինյանն ասաց, որ մինչև 2026 թվականը 500 մանկապարտեզ կառուցելու խնդիր են դրել, և ներկա թվերը ցույց են տալիս, որ մինչև 2026 թվականը նույնիսկ 500-ից ավելի շատ կկառուցեն և հիմա դպրոցների վրա պետք է կենտրոնանալ: «Ես ուզում եմ՝ մենք մի բան պայմանավորվենք, որ 2022 թվականին 100 նոր դպրոց պետք է ունենանք»,- ասաց նա: Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը նաև համայնքների խոշորացման ծրագրերի արդյունավետության մասին խոսեց և ներկայացրեց իրականացվող ծրագրերը: Մանրամասները՝ տեսանյութում։ 23 Փետրվար, 2022 11:42


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ևս,14,նահանգ,հետևել,է,կոլորադոյի,օրինակին,և,արգելել,թրամփին,մասնակցելու,ամն,նախագահի,ընտրություններին , ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
Նախօրեին հայտնի է դարձել, որ Կոլորադոյի Գերագույն դատարանն արգելել է Դոնալդ Թրամփին մասնակցել փրայմերիզներին։
աշխատանքները,նախ,կսկսվեն,հայաստանի,ազատ,առևտրի,համաձայնագրի,ստորագրումը՝,օրեր,իրան-եատմ , «Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
«Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
Դեկտեմբերի 25-ին կստորագրվի Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագիրը։ Իրանական կողմի փոխանցմամբ՝ արտոնությունների հետ կապված աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ։ Փոխադարձ առևտրում մաքսատուրքից կազատվեն ՀՀ–ից Իրան արտահանման առաջնային հետաքրություն ներկայացնող ապրանքները։
եթե,ռումբերը,չոչնչացնեն,գազայի,հատվածի,բնակչությանը,սովն,ու,հիվանդությունները,կանեն․,«բժիշկներ,առանց,սահմանների»,կազմակերպություն , Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
«Բժիշկներ առանց սահմանների» միջազգային մարդասիրական կազմակերպությունը դատապարտել է Գազայի հատվածում «միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումը», Իսպանիայում հայտարարել է հասարակական կազմակերպության գլխավոր տնօրեն Մարտա Կանյասը։
ամն,ամն-պատժամիջոցներ,ռուսական-ընկերությունների-դեմ-պատժամիջոցներ,bellatrix-energy-limited,covart-energy-limited,sun-ship-management-d,voliton-dmcc , ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է պատժամիջոցները ռուսական չորս ընկերությունների և նավթամթերք տեղափոխող տանկերի նկատմամբ:
ամն-թուրքիա,հարաբերությունները,դժգոհություն,առաջացրել,կողմում,հունական , ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
Հունաստան-Ամերիկա առաջնորդության խորհրդի գործադիր տնօրեն Էնդի Զեմենդիեսը թուրք-հունական հարաբերություններում նկատվող դրական դինամիկայի ֆոնին բողոք պարունակող նամակ է ուղարկել ԱՄՆ-ի պետքարտուղարություն։
ֆրանսիա,ֆրանսիայի-ազգային-ժողով,սահմանադրական-խորհուրդ,էմանուել-մակրոն,միգրացիայի-մասին-աղմկահարույց-օրենք,ներգաղթի-կանոնները-խստացնելու-մասին-օրինագիծ,ներգաղթի-մասին-օրենսդրության-բարեփոխում , Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Ֆրանսիայի Ազգային ժողովի (խորհրդարանի ստորին պալատ) կողմից դեկտեմբերի 19-ին ընդունված ներգաղթի կանոնները խստացնելու մասին օրինագիծը նախագահ Էմանուել Մակրոնի որոշմամբ կներկայացվի Սահմանադրական խորհրդի հաստատմանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նախարարների խորհրդի նիստից հետո ճեպազրույցում ասել է նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Օլիվյե Վերանը։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: