ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Ազգագրագետ Դերենիկ Գեւորգյանը Ծովասարում հայտնաբերել է կավե հնադարյան ջրատար

։ Գեղարքունիքի մարզի Ծովասար գյուղի բնակիչ, գրող, բանահավաք, պատմաբան եւ ազգագրագետ Դերենիկ Գեւորգյանը, ուսումնասիրելով հայրենի գյուղի մասին հիշատակող գրավոր պատմական աղբյուրները, վերջերս հայտնաբերել է կավե խողովակաշարով կառուցված այն ջրատարը, որը Դեմերի աղբյուրից հեռավոր դարերում ջուր է մատակարարել Ավեի վանքին կամ նրան հարակից բնակավայրին։

Գեղարքունիքի մարզի Ծովասար գյուղի բնակիչ, գրող, բանահավաք, պատմաբան եւ ազգագրագետ Դերենիկ Գեւորգյանը, ուսումնասիրելով հայրենի գյուղի մասին հիշատակող  գրավոր պատմական աղբյուրները, վերջերս հայտնաբերել է կավե խողովակաշարով կառուցված այն ջրատարը, որը Դեմերի աղբյուրից հեռավոր դարերում ջուր է մատակարարել Ավեի վանքին կամ նրան հարակից բնակավայրին։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Դերենիկ Գեւորգյանը, գտածոն պահպանվում է իր ջանքերով երկար տարիների ընթացքում հավաքված թանգարանում եւ դեռեւս չի արժանացել հնագետների ուշադրությանը։ Դերենիկ Գեւորգյանը ուսումնասիրության հատուկ նյութ է դարձրել ազգային-եկեղեցական հայտնի գործիչ Մեսրոպ արքեպիսկոպոս Սմբատյանցի այն հիշատակությունը, համաձայն որի՝ «Նորագյուղի մոտի վանքից դեպի արեւմուտք, 2 կիլոմետրից քիչ ավելի հեռու երեւում են ջրի խողովակներ, որոնք ջուր են մատակարարել վանքին»։ Կավե խողովակաշարի հետքերն ազգագրագետը որոնել է երկար տարիների ընթացքում, սակայն դժվարությունն այն է եղել, որ ջրատարը թաղված է եղել հողի տակ։ Բախտը Դերենիկ Գեւորգյանին ժպտացել  է այնժամ, երբ Դեմերի աղբյուրի մոտ կատարվել  են հողային աշխատանքներ։

«Դեմերի աղբյուրի մոտ կատարված հողային աշխատանքների վայրում հայտնաբերեցի կավե խողովակների կտորներ։ Քիչ այն կողմ բահով փորեցի եւ գտա ամբողջական կավե խողովակ։ Արդեն ինձ համար պարզ էր, որ ջրի խողովակաշարը եկել է Դեմերի ձորի թեք լանջով, այսօր արդեն սեփականաշնորհված կամ տնամերձ հողամասերի միջով կամ կողքերով։ Պետք է շեշտել, որ տնամերձ հողամասերը ջրելու ընթացքում ջուրը թափվում էր մոտ 2 մետր բարձրությունից՝ ողողելով ու տանելով հողը, որի արդյունքում էլ բացվել էր կավե խողովակաշարի մի հատվածը։ Հետագա ուսումնասիրությունները հստակեցրեցին, որ խողովակաշարը նախաքրիստոնեական դարաշրջանի սալապատ քարարկղային դամբարանի տակով հասել է մինչեւ Ավեի վանքը։ Ի դեպ, Ավեի վանքը  ծածկված է եղել կավե տախտակներով, իսկ ջրահեռացումը կատարվել է կավե կիսախողովակներով։ Հայտնի չէ, թե ինչու է վանքը կոչվել Ավեի անունով։ Այսօր պահպանված են միայն վանքի հյուսիսային պատի հիմնաքարերը։ Դատելով գտածոներից՝ կավե խողովակ, կիսախողովակ, տախտակներ, կարելի է եզրակացնել, որ վանքը եղել է նշանավոր։ Կավե խողովակի երկարությունը 55 սանտիմետր է, մի կողմում 4, մյուս կողմում՝ 2 դյույմ չափով։ Իսկ խողովակի պատի հաստությունը 1,5 սանտիմետր է։ Կավե տախտակները հողի տակից հանելու ժամանակ 1 մետր խորության վրա գտնվել են մարդկային ոսկորներ։ Գտածոները պահպանվում են Ծովասարի երկրագիտական թանգարանում։ Իսկ թե որ դարում է կառուցվել կավե ջրատարը, կարող են պարզել հնագետները»,-ներկայացրեց Դերենիկ Գեւորգյանը։

Խոսրով Խլղաթյան   


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ևս,14,նահանգ,հետևել,է,կոլորադոյի,օրինակին,և,արգելել,թրամփին,մասնակցելու,ամն,նախագահի,ընտրություններին , ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
Նախօրեին հայտնի է դարձել, որ Կոլորադոյի Գերագույն դատարանն արգելել է Դոնալդ Թրամփին մասնակցել փրայմերիզներին։
աշխատանքները,նախ,կսկսվեն,հայաստանի,ազատ,առևտրի,համաձայնագրի,ստորագրումը՝,օրեր,իրան-եատմ , «Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
«Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
Դեկտեմբերի 25-ին կստորագրվի Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագիրը։ Իրանական կողմի փոխանցմամբ՝ արտոնությունների հետ կապված աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ։ Փոխադարձ առևտրում մաքսատուրքից կազատվեն ՀՀ–ից Իրան արտահանման առաջնային հետաքրություն ներկայացնող ապրանքները։
եթե,ռումբերը,չոչնչացնեն,գազայի,հատվածի,բնակչությանը,սովն,ու,հիվանդությունները,կանեն․,«բժիշկներ,առանց,սահմանների»,կազմակերպություն , Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
«Բժիշկներ առանց սահմանների» միջազգային մարդասիրական կազմակերպությունը դատապարտել է Գազայի հատվածում «միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումը», Իսպանիայում հայտարարել է հասարակական կազմակերպության գլխավոր տնօրեն Մարտա Կանյասը։
ամն,ամն-պատժամիջոցներ,ռուսական-ընկերությունների-դեմ-պատժամիջոցներ,bellatrix-energy-limited,covart-energy-limited,sun-ship-management-d,voliton-dmcc , ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է պատժամիջոցները ռուսական չորս ընկերությունների և նավթամթերք տեղափոխող տանկերի նկատմամբ:
ամն-թուրքիա,հարաբերությունները,դժգոհություն,առաջացրել,կողմում,հունական , ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
Հունաստան-Ամերիկա առաջնորդության խորհրդի գործադիր տնօրեն Էնդի Զեմենդիեսը թուրք-հունական հարաբերություններում նկատվող դրական դինամիկայի ֆոնին բողոք պարունակող նամակ է ուղարկել ԱՄՆ-ի պետքարտուղարություն։
ֆրանսիա,ֆրանսիայի-ազգային-ժողով,սահմանադրական-խորհուրդ,էմանուել-մակրոն,միգրացիայի-մասին-աղմկահարույց-օրենք,ներգաղթի-կանոնները-խստացնելու-մասին-օրինագիծ,ներգաղթի-մասին-օրենսդրության-բարեփոխում , Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Ֆրանսիայի Ազգային ժողովի (խորհրդարանի ստորին պալատ) կողմից դեկտեմբերի 19-ին ընդունված ներգաղթի կանոնները խստացնելու մասին օրինագիծը նախագահ Էմանուել Մակրոնի որոշմամբ կներկայացվի Սահմանադրական խորհրդի հաստատմանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նախարարների խորհրդի նիստից հետո ճեպազրույցում ասել է նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Օլիվյե Վերանը։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: