Միացյալ Նահանգները պետք է ավելացնի ադրբեջանական կողմի ագրեսիվ գործողությունների հետևանքով Արցախից տարհանվածներին տրամադրվող աջակցությունը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին «Թվիթեր»-ի իր էջում գրառում է կատարել ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անգամ Ջոշ Գոթհայմերը, ով նախօրեին հանդիպել էր Ադրբեջանի կողմից 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծած 44-օրյա պատերազմի հայ փախստականների հետ:
«Այս շաբաթ հանդիպեցի 44-օրյա պատերազմի հայ փախստականների հետ: Նրանք պատմությունները լսելուց և նրանց երեխաներին հանդիպելուց հետո ակնհայտ է, որ պետք է անենք ավելին՝ ճանաչելու տեղի ունեցած կոտորածներն ու պատասխանատվության ենթարկելու Ադրբեջանին:
Որպես հրեա ամերիկացի՝ էթնիկ փոքրամասնություններին թիրախավորելը խիստ անձնական է ինձ համար: ԱՄՆ-ն պետք է անի ավելին՝ կանգնելու հայերի կողքին, այդ թվում և ընդլայնելով Արցախից տարհանվածների աջակցությունը և դադարեցնելու օգնության տրամադրումն Ադրբեջանին»,- գրել է նա:
This week, I met with Armenian refugees of the 44 Day War. After hearing their stories and meeting their children, it’s clear that we must do more to acknowledge the atrocities that happened and to hold Azerbaijan accountable.
— Rep Josh Gottheimer (@RepJoshG) February 16, 2022