ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Բայդեն․ Պուտինը որոշում է կայացրել ներխուժել Ուկրաինա

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարություն է տարածել ուրբաթ կեսօրին, որտեղ ներկայացրել է ԱՄՆ դիվանագիտական ջանքերը՝ կանխելու ռուսական ներխուժումը Ուկրաինա: Նախագահի ելույթը հնչել է ուկրաինացի զինվորականների և ռուսամետ անջատողականների միջև փոխհրաձգության, ինչպես նաև անջատողականների կողմից վերահսկվող տարածքներից բնակչության տարհանման մասին տեղեկությունների պայմաններում, տեղեկացնում է Ամերիկայի ձայնը:

Նախագահի ելույթը հնչել է ուկրաինացի զինվորականների և ռուսամետ անջատողականների միջև փոխհրաձգության, ինչպես նաև անջատողականների կողմից վերահսկվող տարածքներից բնակչության տարհանման մասին տեղեկությունների պայմաններում, տեղեկացնում է Ամերիկայի ձայնը:

Իր խոսքում և հետագա հարցերին պատասխանելիս ԱՄՆ նախագահը շեշտել է, որ այս պահին նա համոզված է, որ ՌԴ նախագահ Պուտինը կայացրել է Ուկրաինա ներխուժելու որոշում: Մենք հիմքեր ունենք այդպես մտածելու, նշել է Բայդենը՝ ընդգծելով, սակայն, որ դիվանագիտական ճանապարհով խնդրի կարգավորումը միշտ էլ հնարավոր է:

Նախազգուշացումը գալիս է այն ժամանակ, երբ Բայդենի վարչակազմի երեք բարձրաստիճան պաշտոնյաներ գտնվում են Եվրոպայում՝ Արևելյան Եվրոպայում լարվածության հնարավոր աճը դաշնակիցների հետ քննարկելու համար:

Հինգշաբթի օրը հրթիռակոծության տակ է հայտնվել Ուկրաինայի արևելքում գտնվող մանկապարտեզը. ամերիկացի պաշտոնյաները հարձակման մեջ մեղադրում են Ռուսաստանին:

ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը վերջին զարգացումները որակել է «անհանգստացնող»:

Նա ընդգծում է, որ ամերիկյան կողմը վաղուց արդեն կանխատեսել էր, որ Մոսկվան կարող է որոշ հրահրող քայլերի դիմել՝ ռազմական հակամարտությունը արդարացնելու համար։ Մենք շատ ուշադիր հետևելու ենք դրան, ասել է ԱՄՆ պաշտպանության նախարարը:

Օսթինն ասել է, որ Ռուսաստանն ավելացրել է սահմանամերձ շրջաններում իր զորքերի թիվը և նույնիսկ արյան պաշարներ է կուտակել:

 

«Ես ինքս զինվորական էի ոչ այնքան վաղուց։ Ես անձամբ գիտեմ, որ նման քայլերի չեն դիմում առանց պատճառի: Եվ, իհարկե, նման քայլեր չեն ձեռնարկվում խաղաղ նպատակներ ունենալու դեպքում»,- ասում է Օսթինը:

Այս շաբաթ Ուկրաինան ենթարկվեց իր պատմության մեջ ամենամեծ կիբերհարձակմանը, որի արդյունքում խաթարվեցին բանկերի ու պետական կայքերի աշխատանքը, ինչը ևս մեկ նախազգուշական նշան է, որ ներխուժումը կարող է տեղի ունենալ ցանկացած պահի, նշում են պաշտոնյաները:

Ի պատասխան Ամերիկայի ձայնի լրագրող Կարլա Բաբբի հարցի, թե արդյոք կարող եք հաստատել, որ այս հարձակման հետևում կանգնած է Ռուսաստանը, պաշտպանության նախարարն ընդգծել է, որ հետախուզությունը շարունակում է աշխատանքներ տանել այս ուղղությամբ:

Միևնույն ժամանակ, պետքարտուղար Էնտոնի Բլինքենը Գերմանիա մեկնելուց առաջ այս կապակցությամբ խոսել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հարթակից՝ նախազգուշացնելով, որ Ռուսաստանը կարող է փորձել առիթ ստեղծել Ուկրաինայի վրա հարձակվելու համար և կոչ է արել Մոսկվային գնալ դեէսկալացիայի:

«Բայց թույլ տվեք պարզ ասել, որ ես այսօր այստեղ եմ ոչ թե պատերազմ սկսելու, այլ կանխելու համար: Մենք պարտավոր ենք բոլոր ջանքերը գործադրել, որպեսզի դիվանագիտությունը հաջողի և օգտագործվեն դիվանագիտական բոլոր հնարավորությունները։ Եթե Ռուսաստանը հավատարիմ է դիվանագիտությանը, մենք նրան տալիս ենք հնարավորություն՝ ցույց տալու այդ հանձնառությունը»,- ասել է Բլինքենը:

Նա նաև տեղեկացրել է հաջորդ շաբաթ ռուսաստանցի գործընկերոջ հետ հանդիպելու իր առաջարկի մասին: Մինչդեռ Ռուսաստանը արտաքսել է Մոսկվայում ԱՄՆ դեսպանատան երկրորդ աստիճանի ամերիկացի դիվանագետին։

lragir.am


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ևս,14,նահանգ,հետևել,է,կոլորադոյի,օրինակին,և,արգելել,թրամփին,մասնակցելու,ամն,նախագահի,ընտրություններին , ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
Նախօրեին հայտնի է դարձել, որ Կոլորադոյի Գերագույն դատարանն արգելել է Դոնալդ Թրամփին մասնակցել փրայմերիզներին։
աշխատանքները,նախ,կսկսվեն,հայաստանի,ազատ,առևտրի,համաձայնագրի,ստորագրումը՝,օրեր,իրան-եատմ , «Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
«Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
Դեկտեմբերի 25-ին կստորագրվի Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագիրը։ Իրանական կողմի փոխանցմամբ՝ արտոնությունների հետ կապված աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ։ Փոխադարձ առևտրում մաքսատուրքից կազատվեն ՀՀ–ից Իրան արտահանման առաջնային հետաքրություն ներկայացնող ապրանքները։
եթե,ռումբերը,չոչնչացնեն,գազայի,հատվածի,բնակչությանը,սովն,ու,հիվանդությունները,կանեն․,«բժիշկներ,առանց,սահմանների»,կազմակերպություն , Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
«Բժիշկներ առանց սահմանների» միջազգային մարդասիրական կազմակերպությունը դատապարտել է Գազայի հատվածում «միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումը», Իսպանիայում հայտարարել է հասարակական կազմակերպության գլխավոր տնօրեն Մարտա Կանյասը։
ամն,ամն-պատժամիջոցներ,ռուսական-ընկերությունների-դեմ-պատժամիջոցներ,bellatrix-energy-limited,covart-energy-limited,sun-ship-management-d,voliton-dmcc , ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է պատժամիջոցները ռուսական չորս ընկերությունների և նավթամթերք տեղափոխող տանկերի նկատմամբ:
ամն-թուրքիա,հարաբերությունները,դժգոհություն,առաջացրել,կողմում,հունական , ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
Հունաստան-Ամերիկա առաջնորդության խորհրդի գործադիր տնօրեն Էնդի Զեմենդիեսը թուրք-հունական հարաբերություններում նկատվող դրական դինամիկայի ֆոնին բողոք պարունակող նամակ է ուղարկել ԱՄՆ-ի պետքարտուղարություն։
ֆրանսիա,ֆրանսիայի-ազգային-ժողով,սահմանադրական-խորհուրդ,էմանուել-մակրոն,միգրացիայի-մասին-աղմկահարույց-օրենք,ներգաղթի-կանոնները-խստացնելու-մասին-օրինագիծ,ներգաղթի-մասին-օրենսդրության-բարեփոխում , Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Ֆրանսիայի Ազգային ժողովի (խորհրդարանի ստորին պալատ) կողմից դեկտեմբերի 19-ին ընդունված ներգաղթի կանոնները խստացնելու մասին օրինագիծը նախագահ Էմանուել Մակրոնի որոշմամբ կներկայացվի Սահմանադրական խորհրդի հաստատմանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նախարարների խորհրդի նիստից հետո ճեպազրույցում ասել է նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Օլիվյե Վերանը։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: