ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Ուկրաինական կայծից Կովկասի հնարավոր ռիսկերը

Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Լավրովը Իրանի արտգործնախարար Աբդոլահիանի հետ զրույցում քննարկել է Ուկրաինան և Վիեննայի միջուկային բանակցությունը:

Իրանի արտաքին գործերի նախարարի հետ հեռախոսազրույց է ունեցել նաև Մեծ Բրիտանիայի արտգործնախարարը, որն ի դեպ մի քանի օր առաջ Մոսկվայում բանակցում էր Լավրովի հետ, ըստ Լավրովի՝ «խուլուհամրի» կարգավիճակով: Իրանի արտաքին գործերի նախարարի հետ Մոսկվայի և Լոնդոնի շփումները թերևս բավականին կարևոր են այն լարված զարգացման ֆոնին, որ առկա է Ուկրաինայի ուղղությամբ: Խնդիրն այն է, որ օդում առկախված պատերազմի և խաղաղության վատ հանգուցալուծումը, այսինքն Ուկրաինայի ուղղությամբ պատերազմը, կարող է լուրջ ռիսկեր առաջացնել Կովկասի կայունության համար: Եվ այստեղ իհարկե էական հանգամանքներից մեկն Իրանն է:

Ուկրաինական ճգնաժամում իրավիճակի անկառավարելի զարացումը կարող է Կովկասում առաջացնել վակուում տարբեր, այդ թվում Իրանի ուղղությամբ, որի հարցը այժմ թերևս Կովկասի առանցքային հարցն է, թեև բավականին հանդարտ վիճակում գտնվող: Այն, որ Ուկրաինայի շուրջ բարդ բանակցության մեջ խրված կողմերը ժամանակ են գտնում Իրանի հետ հաղորդակցվելու համար, թույլ է տալիս ռիսկերի ու սպառնալիքների հնարավոր աճի ֆոնին նաև շոշափել որոշակի լավատեսական սցենարի հնարավորություն, որ չկա անկայունությունը նաև կովկաս-մերձավորարևելյան ուղղությամբ տարածելու շահագրգռություն: Իհարկե սա կախված է լինելու մի շարք գործոններից, որոնք հընթացս կարող են փոխվել, այդուհանդերձ Հայաստանի համար կարևոր է, որ առնվազն կա Իրանի հետ հաղորդակցման պատրաստակամություն, ըստ այդմ՝ իրավիճակի կայուն կառավարման հետաքրքրվածություն: Այդ ամենով հանդերձ, Հայաստանի համար շարունակում է հնարավոր ռիսկերի աճի ֆոնին առանցքային աշխատանքային ուղղություն դիտվել Թուրքիայի հետ հարաբերության կարգավորման հարցում աշխատանքը:

Հոդվածն ամբողջությամբ՝ https://www.1in.am/


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ևս,14,նահանգ,հետևել,է,կոլորադոյի,օրինակին,և,արգելել,թրամփին,մասնակցելու,ամն,նախագահի,ընտրություններին , ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
Նախօրեին հայտնի է դարձել, որ Կոլորադոյի Գերագույն դատարանն արգելել է Դոնալդ Թրամփին մասնակցել փրայմերիզներին։
աշխատանքները,նախ,կսկսվեն,հայաստանի,ազատ,առևտրի,համաձայնագրի,ստորագրումը՝,օրեր,իրան-եատմ , «Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
«Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
Դեկտեմբերի 25-ին կստորագրվի Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագիրը։ Իրանական կողմի փոխանցմամբ՝ արտոնությունների հետ կապված աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ։ Փոխադարձ առևտրում մաքսատուրքից կազատվեն ՀՀ–ից Իրան արտահանման առաջնային հետաքրություն ներկայացնող ապրանքները։
եթե,ռումբերը,չոչնչացնեն,գազայի,հատվածի,բնակչությանը,սովն,ու,հիվանդությունները,կանեն․,«բժիշկներ,առանց,սահմանների»,կազմակերպություն , Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
«Բժիշկներ առանց սահմանների» միջազգային մարդասիրական կազմակերպությունը դատապարտել է Գազայի հատվածում «միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումը», Իսպանիայում հայտարարել է հասարակական կազմակերպության գլխավոր տնօրեն Մարտա Կանյասը։
ամն,ամն-պատժամիջոցներ,ռուսական-ընկերությունների-դեմ-պատժամիջոցներ,bellatrix-energy-limited,covart-energy-limited,sun-ship-management-d,voliton-dmcc , ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է պատժամիջոցները ռուսական չորս ընկերությունների և նավթամթերք տեղափոխող տանկերի նկատմամբ:
ամն-թուրքիա,հարաբերությունները,դժգոհություն,առաջացրել,կողմում,հունական , ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
Հունաստան-Ամերիկա առաջնորդության խորհրդի գործադիր տնօրեն Էնդի Զեմենդիեսը թուրք-հունական հարաբերություններում նկատվող դրական դինամիկայի ֆոնին բողոք պարունակող նամակ է ուղարկել ԱՄՆ-ի պետքարտուղարություն։
ֆրանսիա,ֆրանսիայի-ազգային-ժողով,սահմանադրական-խորհուրդ,էմանուել-մակրոն,միգրացիայի-մասին-աղմկահարույց-օրենք,ներգաղթի-կանոնները-խստացնելու-մասին-օրինագիծ,ներգաղթի-մասին-օրենսդրության-բարեփոխում , Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Ֆրանսիայի Ազգային ժողովի (խորհրդարանի ստորին պալատ) կողմից դեկտեմբերի 19-ին ընդունված ներգաղթի կանոնները խստացնելու մասին օրինագիծը նախագահ Էմանուել Մակրոնի որոշմամբ կներկայացվի Սահմանադրական խորհրդի հաստատմանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նախարարների խորհրդի նիստից հետո ճեպազրույցում ասել է նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Օլիվյե Վերանը։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: