ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Իրան և Հայաստանի համատեղ անվտանգային մտահոգությունները Աֆղանստանում թալիբների իշխանության գալու վերաբերյալ

Աֆղանստանում տեղի ունեցող զարգացումներից և մայրաքաղաք Քաբուլը Թալիբան շարժման վերահսկողության տակ անցնելուց հետո, արևմտյան մեծ տերությունները և Աֆղանստանի հարևան երկրները մասնավորաբար՝ Իրանի տարբեր պետական և անվտանգային պատասխանատու պաշտոնատարներ անվտանգային հարցերով խորհրդակցություններ են անցկացնում այդ երկրի ճգնաժամի կարգավորման և վերահսկման նպատակով:

<

Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռայիսին, օգոստոսի 16-ին Իրանի աշխատող ԱԳ նախարար Զարիֆի հետ զրույցում, առանց անդրադարնալու Թալիբների կողմից Աֆղանստանը լիովին վերահսկողության տակ առնելու վերաբերյալ Իրանի հստակ անվտանգային մոտեցումը, հայտարարել է, որ  անվտանգությունը, կայունությունն ու բարգավաճումն Աֆղանստանի ժողովրդի իրավունքն է,  և որ Իրանը կաշխատի  Աֆղանստանում և տարածաշրջանում կայունության  հաստատման համար, որն այսօր Աֆղանստանի ժողովրդի առաջին կարիքն է, և որպես հարևան և բարեկամ երկիր, Իրանը  բոլոր խմբերին հրավիրում է հասնել ազգային միասնության և համաձայնության:

Իրանի նախագահ Ռայիսին նշել է, որ Իրանը ուշադիր հետևելով Աֆղանստում տեղի ունեցող իրադարձություններին, հավատարիմ է Աֆղանստանի հետ իր հարևանության հարաբերություններին: Նա իր խոսքերում ուղղակի չի նշել Թալիբանների անունը և ընդգծել է Իրանի պատրաստակամությունը Աֆղանստանում կայություն և անվտանգություն հաստատելու մասին։

Աֆղանստանում վերջին զարգացումների վերաբերյալ, օգոստոսի 16-ին Իրանի գործող արտգործնախարար՝ Մոհամմադ Ջավադ Զարիֆը նույնպես Թեհրանում հանդիպել է Աֆղանստանի հարցերով Չինաստանի ԱԳՆ հատուկ ներկայացուցիչ՝ Յու Սյաո Յոնգի հետ: Ներկայացնելով Աֆղանստանում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ Իրանի դիրքորոշումը, Զարիֆը կարևորել է Իրանի աջակցությունը Աֆղանստանում իշխանության խաղաղ փոխանցման Համակարգող խորհրդին  նպատակ ունենալով՝ կանխել բռնության և պատերազմի սրումը Աֆղանստանում: Սա նշանակում է, որ Իրանը մտահոգված է իր արևելյան սահմաններում ծայրահեղ իսլամական սունի շարժումների վերարտադրման վտանգից, ինչը կարող է հանգեցնել ԻԼԻՊ-ի և Ալ-Քաիդայի հերթական ներկայությանը Իրանի արևելյան սահմանների մոտակայքում, այսինքն այն ինչ տեղի ունեցավ Ադրբեջանի և Թուրքիայի կողմից Հայաստանի և Արցախի դեմ սանձազերծած ահաբեկչական 44-օրյա պատերազմի ընթացքում, ի հարկե այս անգամ ավելի մեծ ծավալներով ու սպարնալիքներով, թուրք ադրբեջանական տանդեմի կողմից Սիրիայից և Լիբիայից տարածաշրջան բերված ահաբեկչական խմբերի դեպքում, որոնք անմիջականորեն ներգրավված էին արցախյան պատերազմում Հայաստանի դեմ, և որ դեռ ներկա են Ադրբեջանի կողմից բռնությամբ գրավված Արցախի տարաշքում Իրանի հետ անմիջական սահամնների մոտակայքում։

Իրանն այն պայմաններում է իր պատրաստակամությունն հայտնում՝ Աֆղանստանի ժողովրդին աջակցություն ցուցաբերելու վերաբերյալ երբ, Թալիբանի մի պաշտոնյա ասել է, որ Քափարի Դոհայում խորհրդակցություններ են ընթանում Աֆղանստանի ապագա իշխանության համակարգի ստեղծման, դրա անվան և կառուցվածքի վերաբերյալ, և խմբավորումն առաջիկայում կհայտարարի այդ կապակցությամբ իր դիրքորոշումը: Թալիբների քաղաքական հարցերով տեղակալ՝ Մոլլա Աբդուլ Ղանի Բարադարը, նույնպես նշել է, որ թալիբների համար եկել է փորձության ժամանակը և  խումբը պետք է ապացուցի, որ կարող է ղեկավարել երկիրը: Թալիբանի այս հայտարարությունը հստակ ուղերձ է տարածաշրջանի և արևմտյան երկրների համար, որ նրանք պատրաստ չեն իշխանությունը կիսել աֆղանական այլ քաղաքական ուժեր և  ցեղախմբերի ու մյուս իսլամական դավանանքների հետ ինչպիսիք են, հազարաները, ուզբեքները և շիաները, որոնք կազմում են Աֆղանստանի  մոտավորապես 40-ից 50 տոկոս բանակչությունը։

Քաղաքական, սոցիալական և ռազմական զարգացումները Աֆղանստանում  և Թալիբների կողմից Աֆղանստանի Իսլամական էմիրությունը կազմավորելու ջանքերն անկասկած կարճաժամկետ, միջնաժամկետ և երկարաժամկետ հեռանկարում անվտանգության լուրջ սպառնալիքներ է ստեղծելու ոչ միայն այդ երկրի այլ նաև Իրանի և հարևան այլ երկրներ համար, որոնց գաղափարական և դավանական հակումները չեն համընկնում թալիբների ծայրահեղական և ջիհադական գաղափարների հետ:

Այս կապակցությամբ Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար՝ Ալի Շամխանին իր թվիթերյան էջում գրել է.«Ինչպես նախորդ 40 տարիներին, աջակցում ենք Աֆղանստանի ժողովրդին և հարգում ենք նրանց կամքն ու ցանկությունը»:

Հատկանշական է, որ Իրանի դեմ ԱՄՆ-ի կողմից սահմանված պատժամիջոցների պայմաններում Աֆղանստանը համարվում է Իրանի առևտրատնտեսական կարևոր գործընկերներից մեկը տարաշաչրջանում և  մյուս շիա մուսուլման հարևան երկիր Իրաքից հետո իրանական ապրանքների արտահանման հիմնական ուղղոթյուններից մեկը այդ պատերազմահար երկիրն է, ըստ որոշ տվյալների Իրանի եւ Աֆղանստանի միջեւ առեւտրի ընդհանուր ծավալը կազմում է տարեկան  մեկ միլիարդ 719 միլիոն 733 հազար դոլար, որը շոշփելի գումար է Իրանի արտաքին եկամուտների ապահովման տեսակետից։ Միևնույն ժամանակ Իրանը վերահսկում է Աֆղանստան ներմուծվող շուկաների մոտ հիսուն տոկոսը և Աֆղանստանը նաև մեծ նշանակություն ունի Իրանի համար Չինաստանի հետ իր առևտրական և երթուղային կապերը ապհպանելու համար:

Իրանի Իսլամական Հանրապետությունը բազմիցս հայտարարել է, որ ոչ մի ջանք չի խնայելու Աֆղանստանում կայունություն և անվտանգություն հաստատելու համար և ակնկալում է, որ հարևան և տարածաշրջանային երկրները ևս ամրապնդեն իրենց համագործակցությունը Աֆղանստանում խաղաղություն և կայունություն հաստատելու համար: Անկասկած, Իրանի այս ակնարկը վերաբերում է Աֆղանստանի ներքին հարցերում դերակատարություն ունեցող որոշ արտատարածաշրջանային և տարածաշրջանային արաբական մուսուլման և  ոչ արաբական երկրներին ինչպես՝ Կատարը, Սաուդյան Արաբիան, Պակիստանը և Թուրքիան։

Չնայած Իրանցի պաշտոնյաների զգուշավոր հայտարարություններին, որը միտված է Թալիբներին չլարել Իրանի դեմ, սակայն քաղաքական, սոցիալական և րազմական զարգացումներ Աֆղանստանում «Թալիբան» իսլամական էմիրություն ստեծելու նպատակով, կարճաժամկետ, միջնաժամկետ և երկարաժամկետ հեռանկարում անվտանգության լուրջ սպառնալիքներ է ստեղծելու ոչ միայն այդ երկրի այլ անկասկած Իրանի և նրա բարեկամ շիա երկրների համար:

Հաշվի առնելով Իրանի և Աֆղանստանի գրեթե 1000 կիլոմետրանոց սահմանը, իրանցիների և սուննի մահմեդական գրոհայինների, այդ թվում ՝ թալիբների միջև անհանգիստ հարաբերությունների պատմությունը վստահաբառ դա  կարող է դառնալ Իրանի և Սաուդյան Արաբիայի և միգուցե հետագային Թուրքիայի հետ դավանական և գեոպոլետիկական մրցակցության հաջորդ վայրը:

Վերջին շաբաթների ընթացքում Թալիբան շարժումը ձգտել է հանգստացնել Աֆղանստանի հարևաններին, որ նրանք համագործակցության են ձգտում  այլ եկրների և միջազգային կարույցների հետ և չեն աջակցում իրենց սահմաններից դուրս գտնվող զինյալ խմբավորումներին: Ի հարկե թալիբների հայտարարությունների երաշխիքները ճշտելու նպատակով Իրանը անցած ամիս հյուրընկալեց Թալիբանի և Աֆղանստանի կառավարության միջև բանակցությունները, որոնք ավարտվեցին համատեղ հայտարարությամբ ՝ խաղաղ քաղաքական կարգավորման կոչ անելով և հայտարարելով, որ «պատերազմը Աֆղանստանի հարցերի լուծում չէ»: Սակայն ինչպես սպասվում էր Թալիբները ընտրեցին պատերազմի ճանապարը և ստեղծվեց այն վիչակը որին այժմ ականատես ենք Աֆղանստանում։

Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված 44 օրյա պատերազմի և այժմ Հայաստան-Ադրբեջան սահմանագծում շարունակվող լարվածության փորձից ելնելով և այն որ Ադրբեջանը բազմիցս ստելով փորձում էր Իրանի մտահոգությունները փարատելու նպատակով հայտարարել, որ Հայաստանի և Արցախի դեմ պատերազմում իր զինվորականների շարքերում ներգրավված չեն սելեֆիական-ահաբեկչական զինված խմբեր, սակայն բոլորին և հատկապես իրանցիներին հետո հայտնի դարձավ, որ այդ պնդումները հերու են իրականությունից և այժմ էլ Իրանի հյուսիս արևմտյան սահմանների ողջ երկայնքով ներկա են Ադրբեջանի կողմից բերված ԻԼԻՊ ահաբեկչական խմբավորման սիրիացի և արաբ զինյալներ և այն որ Իսրայելը աջակցում է Ադրբեջանի զինված ուժերի պատրաստման գործում և ակտիվ ներկայություն ունի այդ երկրի անվտանգային համակարգում, իսկ անհավանական չե  որ մոտ ապագայում Թուրքիայի աջակցությամբ այդ ահաբեկչական խմբերը և Ադրբեջանցի զինվորականները ևս տեղափոխվեն այժմ Թալիբանի վերահսկողության տակ գտնվող ահաբեկչական նոր անվտանգային օջախ դարձած Աֆղանստան։ Իսկ նույնպես շատ հավանական է ապագայում, Հայաստանի և Արցախի դեմ ուղղված Ադրբեջանի հերթական սադրանքների շրջանակում Բաքուն փորձի Թուրքիայի լոգեստիկական աջակցությամբ Աֆղանստանից ահաբեկչական խմբերին տեղափոխել Լերնային Ղարաբաղի և Հայ-ադրբեջանական սահմաանային գոտի, հավանական ահաբեկչական գործողություններ իրականացնելու համար։

Սա ուղղակի արդեն անվտանգության սպարնալիք է համարվում Իրանի համար, որի մասին պետք է լուրջ խորհրդակցություններ անցկացվեն Իրանի և Հայաստանի անվտանգային բաժնի պաշտոնատարների միջև։

Սա առաջին դեպքը չէ, երբ թալիբները ինչ -որ բան են ասում և այլ բան անում։ Սեպտեմբերի 11 -ից առաջ թալիբների խոստացել էին, որ Ուսամա բեն Լադենը ​​չի պլանավորի և չի կազմակերպի հարձակումներ Աֆղանստանից դուրս, և հարձակումից հետո Աֆղանստանում ապաստան գտած Սաուդյան Արաբիայի քաղաքացի  նշանավոր ահաբեկիչ Բեն Լադանին և նրա աջակիցներին ԱՄՆ-ին առտահանձնելու մերժումը վկայում է այդ մասին:

Մյուս կողմից, չնայած այն իրականության, որ ԱՄՆ-ի կողմից  Թուրքիային է հանձնվել Քաբուլի ռազմական օդանավակայանի անվտանգության վերահսկողության առաքելությունը, որն անկասկած հետագային կընդլայնվի ամբողջ Աֆղանստանի տարածքում թուրքական բանակի ակտիվ նեկայությանը  աֆղանական մրցակից խմբերի բախումները կանխելու և անվտանգությունը այդ երկրում հարաբերակցականորեն հաստատելու նպանակով, և այն որ Թուրքիան կարող է Աֆղանստանը դարձնել դեպի Միջին Ասիայի թուրքալեզու հանրապետությունները ծավալվելու իր պանթուրանիստական նկրտումների և Էրդողանի էքսպանսիոն նպատակների իրականացման հենակետը, ուստի անհրաժեշտ է Աֆղանստանում ահաբեկչական նոր օջախ ձևավորվելու վտանգը կանխելու և  տարածաշրջանի անվտանգության դեմ ուղղված սպարնալիքները զսպելու նպատակով Հայաստանը և Իրանը նախաձերնեն անվտանգային համակարգի ստեղծման փոխաշահավետ համագործակցություն, քանի որ դա երկարատևում համընկնում է երկու երկրների անվտանգային շահերին։

 

Քաղաքական մեկնաբան՝ Սահակ Շահմուրադյան


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ևս,14,նահանգ,հետևել,է,կոլորադոյի,օրինակին,և,արգելել,թրամփին,մասնակցելու,ամն,նախագահի,ընտրություններին , ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
Նախօրեին հայտնի է դարձել, որ Կոլորադոյի Գերագույն դատարանն արգելել է Դոնալդ Թրամփին մասնակցել փրայմերիզներին։
աշխատանքները,նախ,կսկսվեն,հայաստանի,ազատ,առևտրի,համաձայնագրի,ստորագրումը՝,օրեր,իրան-եատմ , «Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
«Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
Դեկտեմբերի 25-ին կստորագրվի Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագիրը։ Իրանական կողմի փոխանցմամբ՝ արտոնությունների հետ կապված աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ։ Փոխադարձ առևտրում մաքսատուրքից կազատվեն ՀՀ–ից Իրան արտահանման առաջնային հետաքրություն ներկայացնող ապրանքները։
եթե,ռումբերը,չոչնչացնեն,գազայի,հատվածի,բնակչությանը,սովն,ու,հիվանդությունները,կանեն․,«բժիշկներ,առանց,սահմանների»,կազմակերպություն , Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
«Բժիշկներ առանց սահմանների» միջազգային մարդասիրական կազմակերպությունը դատապարտել է Գազայի հատվածում «միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումը», Իսպանիայում հայտարարել է հասարակական կազմակերպության գլխավոր տնօրեն Մարտա Կանյասը։
ամն,ամն-պատժամիջոցներ,ռուսական-ընկերությունների-դեմ-պատժամիջոցներ,bellatrix-energy-limited,covart-energy-limited,sun-ship-management-d,voliton-dmcc , ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է պատժամիջոցները ռուսական չորս ընկերությունների և նավթամթերք տեղափոխող տանկերի նկատմամբ:
ամն-թուրքիա,հարաբերությունները,դժգոհություն,առաջացրել,կողմում,հունական , ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
Հունաստան-Ամերիկա առաջնորդության խորհրդի գործադիր տնօրեն Էնդի Զեմենդիեսը թուրք-հունական հարաբերություններում նկատվող դրական դինամիկայի ֆոնին բողոք պարունակող նամակ է ուղարկել ԱՄՆ-ի պետքարտուղարություն։
ֆրանսիա,ֆրանսիայի-ազգային-ժողով,սահմանադրական-խորհուրդ,էմանուել-մակրոն,միգրացիայի-մասին-աղմկահարույց-օրենք,ներգաղթի-կանոնները-խստացնելու-մասին-օրինագիծ,ներգաղթի-մասին-օրենսդրության-բարեփոխում , Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Ֆրանսիայի Ազգային ժողովի (խորհրդարանի ստորին պալատ) կողմից դեկտեմբերի 19-ին ընդունված ներգաղթի կանոնները խստացնելու մասին օրինագիծը նախագահ Էմանուել Մակրոնի որոշմամբ կներկայացվի Սահմանադրական խորհրդի հաստատմանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նախարարների խորհրդի նիստից հետո ճեպազրույցում ասել է նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Օլիվյե Վերանը։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: