ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
  
Երևանի Կապույտ մզկիթ. իրանական ճարտարապետության գոհարը Հայաստանում
Քրիստոնյա Հայաստանը մշտապես հարգանք է տածել և առանձնահատուկ մոտեցում ցուցաբերել այլ ազգերի մշակութային ժառանգության ու կրոնական կոթողների նկատմամբ: Հայաստանում պահպանվել են ոչ քրիստոնեական ներկայության հետքեր՝ մզկիթներ, դամբարաններ, հուշարձաններ, հուշակոթողներ: Ասվածի ամենավառ օրինակն է Երևանում գործող Կապույտ մզկիթը: Չնայած մզկիթի բացահայտ իրանական ճարտարապետությանը, տարածքում պահպանված բոլոր պարսկերեն արձանագրություններին, ճանապարհորդների հիշատակություններին՝ Ադրբեջանը չի դադարում հավակնություներ դրսևորել մզկիթի նկատմամբ և շարունակ այն փորձում է ներկայացնել որպես ադրբեջանական մշակութային ժառանգություն: Բացի Կապույտ մզկիթից, Հայաստանի տարածքում պահպանվել են նաև մուսուլմանական բազմաթիվ այլ կոթողներ։ Օրինակ՝ Նորադուսի Ասլան Ղափլանի տապանաքարը, Որոտան գյուղի միջնադարյան գերեզմանատունը, Սիսիանի թանգարանի բակում պահպանված խոյատապանները: Հեղինակներ՝ Ժաննա Վարդանյան, Մարիամ Ղուկասյան, Սաթենիկ Պետրոսյան, Վրույր Սիմոնյան


<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: