ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
  
Կարևոր ելույթ էր. սա «բարի գալուստ» էր դեպի Եվրոպա
ԵԽ-ում Նիկոլ Փաշինյանի ելույթը կարևոր էր. սա «բարի գալուստ» էր դեպի Եվրոպա։ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային համակարգող Հովսեփ Խուրշուդյանը։ Խուրշուդյանի խոսքով՝ Փաշինյանի ելույթից պարզ էր՝ Հայաստանը պատրաստ է ԵՄ-ին լինել այնքան մոտ, որքան որ ԵՄ-ն կընդունի. «Սա հայամետ ալիք է, սա ինքնին մեծ հաջողություն է Հայաստանի համար։ Հայաստանը պետք է կապիտալիզացնի այս հայամետ ալիքը»։ Խուրշուդյանը Ալիևի՝ Բրյուսել չգնալու որևէ հիմք չի տեսնում. «Բոլորը սպասում են ստորագրման, Ալիևը չի կարող չգնալ։ Չգնալով Ալիևը խառնելու է բոլորի պլանները, ինչը հետևանքներ է ունենալու։ Եթե Ալիևը չգնա Բրյուսել, կամ նոր կապրիզներ դրսևորի, վատ հետևանքներ կունենա իր համար»։


<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: