ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
  
Ռուբինյանի ելույթը ֆանտաստիկ էր, բայց ուշացած
ԵԽԽՎ-ում տեղի ունեցածը հետաքրքիր էր. Ռուբինյանի ելույթը շատ կարևոր շեշտադրումներով էին։ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց Ազգային դիմակայունության հայկական ինստիտուտի տնօրեն, քաղաքական գիտությունների թեկնածու Գևորգ Մելիքյանը։  Մելիքյանի խոսքով՝Ռուբինյանի ելույթը ԵԽԽՎ-ում ֆանտաստիկ էր, բայց ուշացած. «Ադրբեջանը ԵԽԽՎ-ում արտիստիկ, կեղծ նարատիվներ է տարածում։ Արցախցիների վերադարձի հարցը հիմա ծուղակային է, դա ուզում է Ադրբեջանը։ Արցախահայերի անմիջապես դուրս գալը խնդիր է ստեղծել Ադրբեջանի համար։ Մելիքյանը կարծում է, որ իշխանությունը պետք է խոստովանի, որ ճգնաժամի մեջ ենք. արագ փոփոխություններ են պետք. «ՌԴ ներկայությունը կապել Արցախի հետ ճիշտ չէ։ Եթե խնդիր չենք դնում Ադրբեջանին համարել էքզիստենցիալ սպառնալիք, ուրեմն Արցախի ճակատագիրը սպասվում է Հայաստանին։ Արցախում տեղի ունեցածը չկրկնվելու համար՝ Հայաստանը պետք է Ադրբեջանին ճանաչի էքզիստենցիալ սպառնալիք»։


<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: