ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
  
Ֆրանսիան՝ Իրանին Արևմուտքի հետ կապող օղակ. Թեհրանը դեմ չի լինի Սյունիքում հյուպատոսության բացմանը
Իրանը պաշտոնապես չի արձագանքել Էրդողանի հայտարարությանը։ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց իրանագետ Էդվարդ Բերուջանյանը։ Բերուջանյանի խոսքով՝ եթե Թեհրանի կողմից Էրդողանի գաղափարը հավանության արժանանա, Իրանը կվնասվի. «Իրան-ՌԴ հարաբերությունները Հրվ. Կովկասում եղել են մրցակցային։ Թուրքիայի ակտիվացումով պայմանավորված Իրան-ՌԴ գործակցության նոր եզրեր են գտնվել։ Իրանը փորձում է գործուն մասնակցություն ունենալ Հարավային Կովկասում։ Վերջին զարգացումների շրջանում ՌԴ-Իրան ինտենսիվ գործակցություն է։ ՌԴ-ն փորձում է ճշտել Թեհրանի տեսակետը Հարավկովկասյան զարգացումներում։ Թուրքիան և ՌԴ-ն առանց Իրանի դիրքորոշման չեն կարող գործողություններ ծավալել տարածաշրջանում»։


<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: