ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
  
Հյուսիս-հարավ էներգետիկ միջանցքի ծրագրի գլխավոր բենեֆիցիարը Հայաստանն է
Հյուսիս-հարավ էներգետիկ միջանցքի ծրագրի գլխավոր բենեֆիցիարը Հայաստանն է:«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց Էներգետիկ անվտանգության փորձագետ, տեխնիկական գիտությունների թեկնածու, դոցենտ Արթուր Ավետիսյանը: Ավետիսյանի խոսքով՝ ՌԴ-ն ու Իրանը նպատակ ունեն, որ էներգետիկ ծրագրերը միանան, բայց ոչ չեղարկվեն․ «Ենթակառուցվածքների հարցում Ադրբեջանի դերակատարումը ավելացել է, հաշվի առնելով պատերազմի հետևանքները: Եթե ավարտած լինեինք այդ ենթակառուցվածքները, ՌԴ-ն ու Իրանը չէին դիտարկի Ադրբեջանին: Չկա աշխատանք ու քաղաքական կամք, ավտոմատ դուրս ենք մնում հյուսիս-հարավ էներգետիկ միջանցքի ծրագրից: Հայաստանը աշխատանքներ կատարում է, բայց դանդաղ, միայն դեպի Իրան հատվածում»:


<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: